ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի N 788-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 22-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 1-ի N 788-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 17-ի N 22-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Նախարարության կամ մարմնի անվանումը |
1 |
2 |
3 |
1. |
Ս. Խաչատրյան |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
2. |
Ա. Բաբլոյան |
ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
3. |
Ջ. Բաղդասարյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
4. |
Ա. Միրիջանյան |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ |
5. |
Կ. Կոստանյան |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ |
6. |
Կ. Խտրյան |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ |
7. |
Ա. Զիրոյան |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ |
8. |
Հ. Մկրտչյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ |
9. |
Ա. Սատուրյան |
ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ-գլխավոր սանիտարական բժիշկ |
10. |
Կ. Աթոյան |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ |
11. |
Մ. Ապրեսյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ |
12. |
Ա. Օհանյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ |
13. |
Հ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ |
14. |
Ռ. Սուքիասյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
15. |
Թ. Ստեփանյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
16. |
Հ. Բադալյան |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ, զարգացման վարչության պետի պաշտոնակատար |
17. |
Վ. Ասատուրյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ |
18. |
Տ. Խաչիկյան |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ |
19. |
Ա. Ավետիսյան |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության բաժնի պետ |
20. |
Զ. Խաչատրյան |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ՁԻԱՀ-ի շճաբանության բաժանմունքի վարիչ |
21. |
Ա. Սմբատյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող |
22. |
Ժ. Ասատրյան |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու |
23. |
Գ. Գևորգյան |
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
24. |
Գ. Ղուկասյան |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող (խորհրդակցական ձայնի իրավունքով) (համաձայնությամբ) |
25. |
Ա. Վանյան |
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
26. |
Վ. Թադևոսյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
27. |
Լ. Ավետիսյան |
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |