ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձնելու մասին» N 832-Ն որոշման 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացներն ավարտելուց հետո «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|