«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2005 թվականի N 1044-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Եղեգիսի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 518 հեկտար և Աղավնաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 295 հեկտար հողատարածքները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքներին:
2. Տրամադրվող տարածքների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ |
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 518.0 ՀԵԿՏԱՐՆ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ |
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 295.0 ՀԵԿՏԱՐՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|