ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2011 թվականի N 855-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Մ. Մկրտչյանին, Մ. Թումասյանի փոխարեն` Գ. Մելքոնյանին, իսկ Գ. Մակարյանի փոխարեն` Շ. Բարսեղյանին:
2. Այդ կապակցությամբ որոշման հավելվածում`
1) «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
2) «Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել « Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.
3) «Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Շ. Բարսեղյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|