«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2000 թվականի N 716
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 111 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված` լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, իսկ լիազորված պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները` Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)».
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` մինչև յուրաքանչյուր կիսամյակի հաջորդ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն իրենց տարածքների խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մասին:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր կիսամյակի հաջորդ ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություն խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մասին».
գ) որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |