«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2011 թ. |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված «Էներգետիկայի բնագավառում կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության ՖԿ1, ՖԿ2, ՖԿ3, ՖԿ4 ձևերը» N 2 հավելվածը լրացնել ՖԿ5 ձևով` համաձայն N 1 հավելվածի.
2) Որոշման 1-ին կետի դ) ենթակետով հաստատված «Մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության Ֆ1, Ֆ2, Ֆ3, Ֆ4, Ֆ5, Ֆ6, Ֆ7 ձևերը» N 4 հավելվածը լրացնել Ֆ8 ձևով` համաձայն N 2 հավելվածի:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ`
ա) էներգետիկայի բնագավառում 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձինք ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանի 1-ին կետով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով՝ միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերով հաշվետվություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը՝ եռամսյակային արդյունքներով.
բ) էներգետիկայի բնագավառում կառուցման կամ վերականգնման, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք տարեկան արդյունքներով ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանի 1-ին կետով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով՝ միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի «Հաշվապահական հաշվեկշիռ» (Ձև 1) և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» (Ձև 2) ֆինանսական հաշվետվությունների ձևերով հաշվետվություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 89-Ն որոշման 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 |
Ձև ՖԿ5
_____________________________ /ընկերության անվանումը/ |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ 1 ___________ 20.. թվականի
(հազար դրամ) |
Դասի անվանումը |
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի մնացորդը |
Ավելացում |
Նվազեցում |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ | ||||
Շենքեր |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Կառուցվածքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Փոխանցող հարմարանքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Մեքենաներ և սարքավորումներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Տրանսպորտային միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Այլ հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Հողամասեր | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
1. Սույն ձևի ներկայացման ժամկետը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ն է: |
__________________________________ |
_________________________________ |
Կ.Տ. |
Հավելված N 2 |
Ձև Ֆ8
_____________________________ /ընկերության անվանումը/ |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ 1 ___________ 20.. թվականի
(հազար դրամ) |
Դասի անվանումը |
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի մնացորդը |
Ավելացում |
Նվազեցում |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ | ||||
Շենքեր |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Կառուցվածքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Փոխանցող հարմարանքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք արժեք |
||||
Մեքենաներ և սարքավորումներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Տրանսպորտային միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք արժեք |
||||
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Այլ հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Հողամասեր |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
1. Սույն ձևի ներկայացման ժամկետը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ն է: |
__________________________________ |
_________________________________ |
Կ.Տ. |