«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
14 օգոստոսի 2003 թվականի N 1019-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի՝
ա) N 3 հավելվածի «Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի և բնակչության թվի» աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) N 5 հավելվածի «Երկրորդ փուլով նախատեսված՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները» աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
գ) N 7 հավելվածի «Երրորդ փուլով նախատեսված՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները» աղյուսակում «Հայրենյաց 667», «Մեծ Սարիար 430», «Փոքրաշեն 216», «Սարալանջ 1124» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բենիամին 682», «Բագրավան 859», «Կրաշեն 339», «Լուսակերտ 703» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԶՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ
Մարզի անվանումը | Բնակավայրերի թիվը | Բնակչության թիվը |
Արագածոտն | 3 | 3678 |
Շիրակ | 12 | 10772 |
Լոռի | 16 | 11773 |
Գեղարքունիք | 7 | 5731 |
Վայոց ձոր | 1 | 240 |
Սյունիք | 27 | 9441 |
Տավուշ | 1 | 985 |
Ընդամենը | 67 | 42620 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 |
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 33 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Մարզի անվանումը | Բնակավայրի անվանումը | Բնակչության մոտավոր թիվը | Միջոցառման անվանումը |
Սյունիք | Առաջաձոր | 166 | Եղվարդում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակում` 500 Վտ հզորությամբ |
Եղեգ | 121 | ||
Չափնի | 86 | ||
Սևքար | 107 | ||
Ձորաստան | 139 | ||
Ներքին Գյոդակլու | 52 | ||
Տեղ | 2221 |
Արբանյակային ընդունմամբ հեռուստակայանի կառուցում՝ | |
Հարժիս | 834 | ||
Արևիս | 50 | ||
Սոֆլու | 98 | ||
Մուցք | 60 | ||
Քարահունջ | 1181 | ||
Շուռնուխ | 177 | ||
Վերիշեն | 2126 | ||
Լոռի | Ծաղկաշատ | 227 | |
Թեղուտ | 554 | ||
Ահնիձոր | 297 | ||
Փամբակ | 337 | ||
Շնող | 3206 | ||
Քարաձոր | 400 | ||
Հալավար | 122 | ||
Լեռնապատ | 2113 | ||
Ջիլիզա | 210 | ||
Աթան | 417 | ||
Վայոց ձոր | Սերս | 240 | |
Արագածոտն | Եղիպատրուշ | 659 | |
Վարդենիս | 619 | ||
Փարպի | 2400 | ||
Գեղարքունիք | Ձորագյուղ | 4428 | |
Արեգունի | 348 | ||
Շիրակ | Մեծ Սարիար | 430 | |
Սառնաղբյուր | 3071 | ||
Տավուշ | Վազաշեն | 985 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |