ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը։
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր։».
2) 10-րդ մասը «ազատվում է» բառերից հետո լրացնել «արդարադատության ակադեմիայում» բառերով.
3) 11-րդ մասի «Դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. | Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը |
1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է ցուցակից, եթե`
1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
8) ի հայտ է եկել դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
9) արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդիուղղ. սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.
10) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
11) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «, ավարտելով ուսումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից» բառերը փոխարինել «ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից» բառերով։
Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերով:
Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 8.
Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով արդարադատության ակադեմիային և արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաև դատախազական դպրոցի և դատախազական դպրոցում ուսումնառություն անցած անձանց նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-52-Ն |