040.0351.26.05.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 1999 թվականի N 351
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 16 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման հետևյալ կարգը`
ա) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկվող հանրապետական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատող (ընդունող բացի ազգային ստանդարտներից) պետական կառավարման մարմինը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
բ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) գրանցումը և հաշվառումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
գ) քաղաքաշինության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկված ստանդարտները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվելուց հետո, որպես ազգային ստանդարտներ, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման վարչություն` ընդունման, պետական գրանցման և գործադրման համար.
դ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) գործողության մեջ դնելու, փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
ե) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) պաշտոնական հրատարակման և վերահրատարակման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը.
զ) քաղաքաշինության բնագավառի գերատեսչական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակումն ու հաստատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:
|
Ա. Դարբինյան |