ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով.
2) 3-րդ մասի երրորդ պարբերության «սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով.
3) 3-րդ մասի երրորդ պարբերության «միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երրորդ պարբերություններում «սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-38-Ն |