ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «մինչև 2013 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2016 թվականի» բառերով.
2) 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ մասերի «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով, իսկ 15-րդ մասի «հունվարի 1-ից» բառերը՝ «հուլիսի 1-ից» բառերով.
3) 12-րդ մասի «2013 թվականի» բառերը փոխարինել «2016 թվականի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-70-Ն |