ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն և (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնելու արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով, երաշխիքի տրամադրման դասով և ֆինանսական վնասների դասով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-23-Ն |