«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 մայիսի 2011 թ. |
N 260-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 123.296 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 147.955 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 10.154 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 12.185 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.604 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.925 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 12.111 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 14.533 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 25.490 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 30.588 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 7.464 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8.957 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 25-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 258-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 8-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |