«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1922-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Գենետիկ ինժեներիայի գործունեություն իրականացնելու իրավունք ունեն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
3. Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն կարգին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի գենետիկ ինժեներիայի գործունեության տեսակով զբաղվող՝ լիցենզավորված անձանցից պահանջելու լիցենզավորված գործունեության մասին հաշվետվություններ կամ տեղեկություններ:
II. ԳԵՆԵՏԻԿ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Գենետիկ ինժեներիայի գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա գենետիկ ինժեներիայի բնագավառում գիտական աստիճան և նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
7. Գենետիկ ինժեներիայի բնագավառում աշխատող մասնագետները պետք է լինեն մոլեկուլյար գենետիկներ, որոնք անցել են համապատասխան մասնագիտացում:
8. Պետության և հասարակության անվտանգության, հանրության առողջության ու բարքերի պաշտպանության համար գենետիկ ինժեներիայի բնագավառում գործունեությունը պետք է իրականացվի հատուկ լաբորատոր պայմաններում:
Լաբորատորիաները պետք է ունենան առնվազն 20 քառակուսի մետր մակերես, առանձին մուտքեր, հատուկ օդափոխության և մանրէազերծման հնարավորություններ, պետք է ապահովված լինեն մշտական սառը և տաք ջրով: Ելնելով գործունեության նպատակներից՝ անհրաժեշտ է նաև մութ սենյակների առկայությունը:
III. ԳԵՆԵՏԻԿ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը՝
քիմիական նյութեր, ֆերմենտներ, ռեստրիկցիոն ֆերմենտներ, սննդային միջավայրեր, բջիջների կուլտուրաներ, իզոտոպներ կամ ֆլուորոքրոմներ,
լամինար (մանրէազերծման) մեկուսարան,
թերմալ սենյակ կամ թերմոստատ,
ցենտրիֆուգ,
միկրոցենտրիֆուգ,
ավտոմատ կաթոցիկներ,
էլեկտրաֆորեզի գործիք,
կշեռքներ,
թթվայնային հավասարակշռության չափիչ,
ավտոկլավ,
մանրէազերծիչ,
մանրադիտակ,
սպեկտրալուսաչափ (սպեկտրաֆոտոմետր),
ֆլուորոմետր,
տրանսլուսանցույց,
վակուումային չորացուցիչ,
դյուրներ՝ հեղուկ ազոտի համար,
թորիչ,
սառնարան,
սառնախցիկ,
լաբորատոր ամանեղեն,
ջերմաչափեր.
ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելու դեպքում՝
իզոտոպային հաշվիչներ,
նյութեր և լուսապաստառ՝ ռադիոավտոգրաֆիայի համար:
10. Գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման համար անհրաժեշտ են լաբորատոր հագուստ, ձեռնոցներ, լաբորատոր սեղաններ, աշխատանքային սեղաններ և պահարաններ:
11. Լաբորատոր պահեստը պետք է կահավորված լինի փակ պահարանով և սառնարանով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
12. Հայտատուն գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (NN 1 և 2 ձևերը կցվում են)՝ նշելով՝
իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
անհատ ձեռնարկատերը՝ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
բ) պետական գրանցման վկայականի (բոլոր ներդիրներով) և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) համապատասխան տարածքների (մասնագիտական գործունեության իրականացման) սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
դ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ե) տեղեկանքներ բուժհաստատության կառուցվածքի, գործառնական ստորաբաժանումների և բժշկական սարքավորումների մասին (NN 1 և 2 ձևերը կցվում են).
զ) ցուցակ՝ հայտատուի մոտ գենետիկ ինժեներիայի գործունեությամբ զբաղվող մասնագետների (կադրերի): Ցուցակում նշվում են մասնագետի անունը, հայրանունը, ազգանունը, գենետիկ ինժեներիայի բնագավառում ունեցած աշխատանքային ստաժը, մասնագիտական կրթությունը: Ցուցակին կից ներկայացվում են մասնագետների համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի, հետբուհական կրթության վկայականների պատճենները, ինչպես նաև մասնագետի որակավորումը հաստատող այլ փաստաթղթեր:
V. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
13. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:
Լիցենզավորման հայտը մերժվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX–000000
Տրված է ______ ____________ 200 թ.
Գործունեության տեսակը___________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Գործունեության ձևը _____________________________________________ (արտահիվանդանոցային, հիվանդանոցային) ___________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)__________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
լիցենզիա ստանալու մասին
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը_____________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ 2. Բնակության վայրը, հեռախոսահամարը_________________________________ ___________________________________________________________ 3. Անձնագիր___________________________________________________ (սերիան և համարը)
4. Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն)_____________________ ___________________________________________________________
5. Գործունեության իրականացման վայրը _________________________________ ___________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը՝ 1. Պետական գրանցման վկայականի պատճենը 2. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին 3. Տեղեկանք բուժհաստատության կառուցվածքի, գործառական ստորաբաժանումների մասին 4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը 5. Տեղեկանք կադրերով ապահովվածության մասին
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ՝_________________________________________________ (անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
______ ____________ 200 թ.
Կ. Տ. |
Ձև N 2
Հ Ա Յ Տ
լիցենզիա ստանալու մասին
1. Իրավաբանական անձի անվանումը____________________________________ ___________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը____________________________________ ___________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը _________________________________
4. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) _______________ ___________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը՝ 1. Կանոնադրության պատճենը 2. Պետական գրանցման վկայականը 3. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին 4. Տեղեկանք բուժհաստատության կառուցվածքի, գործառական ստորաբաժանումների մասին 5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը 6. Տեղեկանք կադրերով ապահովվածության մասին
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ՝_________________________________________________ (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
______ ____________ 200 թ.
Կ. Տ. |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
բուժհաստատության կառուցվածքի, գործառական ստորաբաժանումների մասին
Բուժհաստատության անվանումը ______________________________________
Բուժհաստատության գործառական ստորաբաժանումները՝
1. _________________________________________________________
2. _________________________________________________________
3. _________________________________________________________
4. _________________________________________________________
5. _________________________________________________________
Կ. Տ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
բժշկական սարքավորումների մասին
Բուժհաստատության անվանումը ______________________________________
Ըստ բաժինների՝ բժշկական սարքավորումների հագեցվածությունը _________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
Կ. Տ. |