ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2011 թվականի N 713-Ա
Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ՝ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոտարիատի բնագավառում առկա փորձն ուսումնասիրելու և համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանի՝ 2011 թվականի հուլիսի 21-23-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի` Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|