«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 1996 թվականի N 274
քաղ. Երևան
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների ընդլայնման մասին» N 56 որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն ավարտելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանդես գալ իբրև համապատասխան մարզային և Երևանի քաղաքային ենթակայության առողջապահության համակարգի պետական ձեռնարկությունների հիմնադիր:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն իրականացնել, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և այն ավարտել մինչև 1996 թվականի սեպտեմբերի 20-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |