«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մարտի 2011 թ. |
N 102-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 111-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև Որոշման 1-ին կետով հաստատված «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի» (այսուհետ` Կարգ) վերնագրում և 4-րդ կետում «հատուկ հաշվից» բառերը փոխարինել «հատուկ հաշվից (հաշիվներից)» բառերով.
2) Կարգի 1-ին կետում «առևտրային բանկում բացում է հատուկ հաշիվ» բառերը փոխարինել «առևտրային բանկում (բանկերում) բացում է հատուկ հաշիվ (հաշիվներ)» բառերով.
3) Կարգի 1-ին կետում «հատուկ հաշիվը» բառերը փոխարինել «հատուկ հաշիվը (հաշիվները)» բառերով.
4) Կարգի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «հատուկ հաշվի» բառերը փոխարինել «հատուկ հաշվի (հաշիվների)» բառերով.
5) Կարգի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «հատուկ հաշվին» բառերը փոխարինել «հատուկ հաշվին (հաշիվներին)» բառերով.
6) Կարգի 6-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում, երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացվում է երաշխիքային գումարից` սույն կարգին և պայմանագրին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |