«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 139
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 634 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 491 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների մասին» N 634 որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» N 491 որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |