«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2003 թվականի N 326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերի և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը».
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները»,
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմինը» բառերով,
ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ կետերը,
7-րդ կետի առաջին պարբերությունում «ներկայացնում է» բառերը փոխարինել «լիազորված մարմին է ներկայացնում» բառերով,
7-րդ կետի «ե» ու 13-րդ կետի «բ» ենթակետերում և 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով,
9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
10. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների»,
գ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված կարգում`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման համար լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները»,
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմինը» բառերով,
ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ կետերը,
5-րդ կետի առաջին պարբերությունում «ներկայացնում է» բառերը փոխարինել «լիազորված մարմին է ներկայացնում» բառերով,
5-րդ կետի «զ» և 10-րդ կետի «բ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.
«61. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 2 |