«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 oգոստոսի 2003 թվականի N 1032-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 05.05.11 N 552-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 817707,158 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10167,527 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
2. սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) տասնհինգօրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի, 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների «Կոտայք» ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.
դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և պահպանության նկատմամբ:
(3-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
(4-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
(5-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
(Վերնագիրը փոփ. 05.05.11 N 552-Ա)
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի |
Հաշվեկշռային արժեքը |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. | Վարչական տարածք |
40901881 |
2. | Կոտայքի մայր ջրանցք |
415848612 |
3. | Բաժանարար N 1 |
3691395 |
4. | Բաժանարար N 2 |
32764909 |
5. | Բաժանարար ՄՈՒ-2 |
8940401 |
6. | Բաժանարար Ռ-3/1, հողածածկ |
5742985 |
7. | Բաժանարար N 3 |
12799123 |
8. | Բաժանարար N 4 |
10401697 |
9. | Բաժանարար N 5 |
24238600 |
10. | Զառի ջ/կ մոտեցնող ջրանցք |
10417248 |
11. | Բաժանարար ԴՈՒ-1, հողածածկ |
2253422 |
12. | Բաժանարար N 6 |
24199607 |
13. | Զովքի պոմպակայանի մոտեցնող ջրանցք |
4316640 |
14. | Բաժանարար P-8 |
3270890 |
15. | Բաժանարար P-10 |
2115556 |
16. | Ջրաբերի պոմպակայան |
4835587 |
17. | Ակունքի պոմպակայան |
15091533 |
18. | Զառի պոմպակայան |
15448785 |
19. | Գեղաշենի պոմպակայան |
11882770 |
20. | Գեղաշենի N 2 ագրեգատ |
9521610 |
21. | Զովքի N 1 ջրհան կայան |
20339628 |
22. | Ձորաղբյուրի N 1 ջրհան կայան |
6766598 |
23. | Արզնի-5 ջրհան կայան |
74834540 |
24. | Արզնու պոմպակայան |
638000 |
25. | Պտղնիի N 1 պոմպակայան |
5870100 |
26. | Պտղնիի N 2 պոմպակայան |
6190200 |
27. | Գեղաշենի խորքային հոր |
906526 |
28. | Ակնալճի ջրարբիացման համակարգ |
6263568 |
29. | Գարուն-աշուն արոտավայրերի ջրարբիացման համակարգ |
22647977 |
30. | Աղմաղանի ջրարբիացման համակարգ |
13035876 |
31. | Կոտայքի շրջանի գյուղերի ջրարբիացման համակարգ |
1530893 |
ընդամենը |
817707158 | |
II. Գույք | ||
1. | Ավտոկռունկ «Կս 2571» |
1130451 |
2. | Բուլդոզեր «ԴԶ 110» |
888889 |
3. | Էլեկտրական եռակցման ագրեգատ |
25083 |
4. | Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր |
3541 |
5. | Ավտոմեքենա «ԻԺ-2717-220» |
2070100 |
6. | Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3907» |
3025700 |
7. | Ավտոմեքենա «ԻԺ-27-15» |
186474 |
8. | Ավտոմեքենա «ՄԱԶ-3507» |
377545 |
9. | Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» («Նիվա») |
2335900 |
10. | Պոմպ Դ800/900 |
51165 |
11. | Պոմպ ՑՆ 400*210 |
72679 |
ընդամենը |
10167527 | |
Ընդամենը |
827874685 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |