ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Հայկաշենի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թ. N 02-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 4668-10 գրությունը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայկաշենի գյուղական համայնքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 17-ի «Տեղական տուրքերի և վճարների» դրույքաչափերը հաստատելու մասին N 02-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Բ. Հովհաննիսյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |