Գլխավոր տեղեկություն
Համար
N 755-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-21.10.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 755-Ն

2005-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2005-2008 թվականների հարկային ու մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված ժամկետներում ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 17
Երևան

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 755-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

2005-2008 թվականների հարկային ԵՎ մաքսային բարեփոխումների միջոցառումների

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

Միջոցառումը Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

1.

Հարկային ստուգումների արդյունքում հարկային պարտավորությունների առաջադրման 3 տարվա վաղեմության ժամկետը երկարաձգելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների  և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
նոյեմբերի երրորդ տասնօրյակ

Եկամտահարկ

1.

Անհատ ձեռնարկատերերի նվազագույն հարկի հաշվարկման եղանակը և չափը նվազագույն շահութահարկի նման սահմանելու նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների  և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

2.

Գյուղատնտեսության ոլորտի համար սահմանված արտոնությունների վերանայման նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

Սոցիալական ապահովագրության վճարներ

1.

Պարզեցված հարկի դաշտում գործող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման ընդհանուր կարգը կիրառելու նպատակով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում՝ արտոնությունների կրճատման) գծով օրենսդրության կատարելագործման նպատակով` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփո-խություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

3.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը մեկ հարթ դրույքաչափով փոխարինելու նպատակով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
սեպտեմբերի
երրորդ տասնօրյակ

Շահութահարկ

1.

Արտարժութային եկամուտների մասով շահութահարկի արտոնությունը, ինչպես նաև նվազեցումների արգելքը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

2.

Նվազագույն հարկը հաջորդ ժամանակաշրջան տեղափոխելու մասին դրույթը մի քանի տարով սահմանափակելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

3.

Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբակային եղանակի կիրառման նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի
երրորդ տասնօրյակ

4.

Կենտրոնացված կարգով շահութահարկ վճարելու հնարավորությունը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի
երրորդ տասնօրյակ

Ավելացված արժեքի հարկ

1.

Ներմուծման պահին մաքսային սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկի կրճատման նպատակով համապատասխան օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

2005 թվական,    հունիսի երրորդ տասնօրյակ

2.

Տարկետման փորձարկային համակարգն ընդլայնելու և գլոբալ տարկետման համակարգը գործարկելու համար (վերահսկելու խոշոր կապիտալ ապրանքների դիմաց ԱԱՀ-ի վճարումը), ինչպես նաև հետագա արտահանման նպատակով ներմուծվող հումքի և միջանկյալ ապրանքների համար ժամանակավոր ներմուծման համակարգը գործարկելու նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ

3.

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսային սահմանին վճարվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի գումարի հաստատագրման նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
սեպտեմբերի
երրորդ տասնօրյակ

4.

«Ոսկե հարկատու» սխեման ներդնելու եղանակով ԱԱՀ-ի վերադարձի համակարգը պարզեցնելու նպատակով  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

Ակցիզային հարկ

1.

Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի հաստատագրված վճարները հաստատագրված մաքսատուրքով, սպեցիֆիկ ակցի-զային հարկով և արժեքային հիմքով հաշվարկվող  ԱԱՀ-ով փոխարինելու կամ հաս-տատագրված վճարի չափը համարժեքորեն ինդեքսավորելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

Գույքահարկ

1.

«Անշարժ գույքի միասնական հարկի մասին» հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թվական,
հուլիսի երրորդ տասնօրյակ

2.

3.0 մլն դրամ արժեքից բարձր արժեք ունեցող շինությունների համար գույքահարկի նվազագույն չափ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համա-պատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

3.

Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերի վերանայման նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թվական,
սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

1.

ՏՏ համակարգի գործունեության, համակարգչային ծրագրերի (այդ թվում՝ կառավարչական, տեղեկատվական համակարգերի) հետագա զարգացման պլանի և տեխնիկական ապագա պահանջների ծրագրի մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

2.

Կազմավորել բարձրաստիճան աշխատանքային խումբ՝ 50 խոշոր պարտապաններից ապառքները հավաքագրելու համար` սահմանելով նախանիշներ 2005-2006 թթ. համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,
հոկտեմբերի երրորդ տասնօրյակ

3.

Հարկային արդյունավետ ստուգումների իրականացման նպատակով (հատկապես խոշոր հարկատուների ստուգումների պարագայում) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, 
հոկտեմբերի երրորդ տասնօրյակ

4.

Մշակել և հաստատել ստուգումների ազգային ծրագիր, որը կներառի տեսչությունների առաջնայնությունները և գործունեության նպատակները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, 
հուլիսի առաջին տասնօրյակ

5.

Մշակել հետագա ռազմավարություն և գործողությունների ծրագիր ԱԱՀ վերադարձի պոտենցիալ հայտերի կուտակումը վերացնելու համար՝ ներառյալ կասկածելի հայտերի մերժման համար իրավական և վարչական ուղիների ուսումնասիրությունը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,  հուլիսի երրորդ տասնօրյակ

6.

Դոնորների աջակցությամբ կիրառել ռիսկի  կառավարման մոտեցումներ ստուգումների, ապառքների գանձման և ԱԱՀ-ի վերադարձի ոլորտներում (ներառյալ ստուգումների համար հարկատուների ընտրությունը և խոշոր հարկատուների ռիսկային պրոֆիլների մշակումը)

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թվական, հունվարի երրորդ տասնօրյակ

7.

ԱԱՀ-ի վերադարձի ընդհանուր ապառքների պաշարից 2005 թվականի ընթացքում մարել առնվազն 4 մլրդ դրամը, որը ենթակա էր վճարման արտահանող կազմակերպություններին 2004 թվականի վերջի դրությամբ, և ապահովել, որպեսզի 2005 թվականին նոր գերավճարներ չկուտակվեն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,
շարունակա-բար

8.

Մշակել հետագա համակարգչային ծրագրեր մշակելու պլան՝ կառավարչական տեղեկատվական համակարգերին տալով առաջնահերթություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,  դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

9.

Մշակել և տարածել, ինչպես ՀՊԾ-ի ներսում, այնպես էլ նրանից դուրս ռազմավարական ծրագիր, որը սահմանում է հաջորդ 1-3 տարիների առաքելությունը, ռազմավարական խնդիրները, գերակայությունները և նպատակները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,  դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

10.

Վերանայել ՀՊԾ-ի ընթացակարգերը և համակարգերը, որպեսզի հնարավոր լինի  գրանցել բոլոր ժամկետանց պարտավորությունները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ  

11.

Քննարկել և առաջարկություն ներկայացնել հարկատուի պարտքի վճարումը նրա նկատմամբ պարտք ունեցող երրորդ անձանցից պահանջելու նպատակով
ՀՊԾ-ին իրավունք վերապահելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,  սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ

12.

ՏՏ-ի համակարգի հետագա զարգացման և պահպանման համար հետամուտ լինել դոնորների շարունակական աջակցությանը՝ ԱՄՆ ՄԶԳ կամ այլ դոնոր գործակալությունների միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005-2006 թթ.

13.

Կենտրոնացնել վերադարձին նախորդող ստուգման գործողությունները բարձր ռիսկ պարունակող հայտերի վրա` դրանք ուղեկցելով առանձին հետվերադարձի ստուգումներով և վավերացումներով այլ դեպքերում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

14.

Տարածքային տեսչությունների ցանցի վերանայում՝ ռացիոնալացման նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ

15.

Բարելավել տեղեկատվության փոխանակումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջև

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

16.

Դիմել բյուջեից 2006 թվականի համար աջակցություն ստանալու համար, որպեսզի ՀՊԾ-ն կարողանա վճարել ցանցային ծախսերի և սպառողական պիտույքների (ներառյալ թղթի և քարթրիջների) ծախսերի դիմաց, որպես համակարգի համար ֆիսկալ պատասխանատվություն ստանձնելու առաջին քայլ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

17.

Մշակել տեղեկատվական համակարգ, որը կնպաստի հարկադիր հավաքագրման ծառայության կառավարմանը և անմիջական գործառույթներին

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

18.

Իրականացնել բիզնեսի վերանայված գործընթացներ և ՏՏ համակարգչային սարքավորությունների և ծրագրային ապահովման ծրագրեր` համաձայն ՏՏ ծրագրի:  Ռազմավարական ծրագրի մշակում և գործառնական պլանավորման կատարելագործում` անհրաժեշտության դեպքում վերանայելով նաև առանձին ստորաբաժանումների գործառույթները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

19.

Վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների միջև միասնական համակարգչային ցանցի ստեղծում, անհատական համակարգիչների անհրաժեշտ քանակության հագեցվածության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006-2007 թթ.

20.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, հավաքագրված գումարների, ապառքների, ապահովադիրների համակարգչային հաշվառում, միասնական տեղեկատվական բազայի ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006-2007թթ.

21.

Հասարակության մեջ հարկերի ճիշտ և ժամանակին վճարման քարոզչության տարեկան աշխատանքային ծրագրի ընդունում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թվական, նոյեմբերի երրորդ տասնօրյակ

22.

Հարկային հաշիվների ավտոմատացված մշակում, հանդիպակաց և խաչաձև ստուգումների համատարած կիրառման նպատակով անհրաժեշտ բազայի ստեղծում և շահագործում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006-2007 թթ.

23.

Չհիմնավորված հարկային վնասների հայտարարագրման դեպքերի առավելագույնս բացառում՝ ուժեղացնելով հարկային վնասներ հայտարարագրած կազմակերպությունների կողմից հաշվարկների, հաշվետվությունների ընդունման ժամանակ այդ կազմակերպությունների նկատմամբ հարկային հսկողությունը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006-2007 թթ.

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

1.

Համաձայնեցնել մասնագիտացված միջազգային ընկերության կողմից իրականացվելիք` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման պայմանագրի տեխնիկական պայմանները` տենդերային մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

2.

Նախաձեռնել ներմուծվող ապրանքների զննման ընթացքում հայտնաբերված խախտումների գծով մանրամասն վիճակագրության կազմումը՝ ներառելով հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի ծածկագիրը, արտահանման երկիրը, ապրանքի ծագման երկիրը

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

3.

Հրապարակել տեղեկատվություն «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմի կիրառության ընթացակարգերի մասին

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

4.

Ավարտել միջազգային ընկերության կողմից իրականացվելիք ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման տենդերային մրցույթը

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական, սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

5.

Ընդլայնել մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող անձանց և արտաքին տնտեսական գործունեության որոշ մասնակիցների համար ինքնահայտարարագրման (մաքսային հայտարարագիրն ինքնուրույնաբար լրացնելու) համակարգի ներդրումը: Ներդնել  էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրի ներկայացման համակարգ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

6.

Անցնել ներկրողների կողմից ինքնագնահատման կատարմանը, այդ թվում՝ ուղղակի մուտքագրվող առևտրային տվյալներով էլեկտրոնային հայտարարագրերի միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

7.

Մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջոցով ապահովել մաքսային մարմինների գործունեության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքի կատարումը

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

8.

5 տոկոսով ավելացնել ներմուծման մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը, որոնց մաքսային արժեքը որոշվում  է   գործարքի գնի մեթոդով

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

9.

Գործարկել միասնական համակարգչային համակարգ` մաքսային հայտարարագրերի գրանցման համար ծախսված ժամանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և փոխանակման համար

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թվական,
դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

10.

Ավարտել մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկումը մասնագիտացված միջազգային ընկերության կողմից

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թվական,
մարտի երրորդ տասնօրյակ

11.

Աստիճանաբար կրճատել զննման համար ընտրված դեղին և  կարմիր ուղիներով ներմուծվող ապրանքների մակարդակը

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թվական,
հունիսի երրորդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2006, N 1324-Ն 21.10.2006, N 755-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան