Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.539
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2004 թվականի N 426-Ն

Մսի, մսամթերքի ԵՎ հումքի վարակազերծման կարգը սահմանելու մասին
(վերնագիրը փոփ. 21.07.05 N 1076-Ն, խմբ. 11.02.21 N 156-Ն, փոփ. 15.12.22 N 1947-Ն)

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.12.22 N 1947-Ն)

1. Սահմանել`

ա) (կետն ուժը կորցրել է 11.02.21 N 156-Ն)

բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն, 11.02.21 N 156-Ն, 15.12.22 N 1947-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 6
Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 11.02.21 N 156-Ն)

 


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ

(վերնագիրը փոփ. 15.12.22 N 1947-Ն)

 

1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:

2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 1000C ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլոգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:

3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 800C-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը՝ գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:

Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 1000C-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:

4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:

5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:

Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:

 Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների մակաբույծների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի՝ մսին ոչ յուրահատուկ հոտ:

(5-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`

ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև
-100C-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -120C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -130C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.

բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -60C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -90C-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:

Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.

գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`

միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ՝

հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,

հավի ու բադի համար` 60-70 րոպե,

սագի և հնդկահավի համար` 90 րոպե.

միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 780C-ից:

Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:

Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 1000C ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:

7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:

8. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1947-Ն)

(հավելվածը լրաց. 21.07.05 N 1076-Ն, փոփ. 15.12.22 N 1947-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան