Գլխավոր տեղեկություն
Համար
N 472-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.02.2022-14.02.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 472-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։

2. Հանձնարարել՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հավաքագրման գործընթացը.

2) պետական կառավարման համակարգի մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հանրային ներդրումային ծրագրեր՝ համաձայն N 3 հավելվածի.

3) տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե վերջիններիս կողմից իրականացվող միջին և խոշոր ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հանրային ներդրումային ծրագրեր՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


04.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 472-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակներն են հանրային ներդրումների կառավարման համակարգի բարելավումը, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաև հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծումը։

2. Սույն կարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) հանրային ներդրում՝ համախմբված բյուջեի հաշվին (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների), ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում ակտիվի ձեռքբերումն է կամ էական բարելավումը։ Ընդ որում, սույն ենթակետի իմաստով էական բարելավում են համարվում հիմնական միջոցի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը.

2) հանրային ներդրումային ծրագիր կամ ծրագիր` համախմբված բյուջեի (այդ թվում՝ ՀՀ կառավարության կնքած միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների) հաշվին ակտիվի ձեռքբերում կամ էական բարելավում, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագիր։ Այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը, սույն կարգավորման առարկա չեն հանդիսանում.

3) հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)` հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, ընտրության և դրանց իրականացման նկատմամբ կիրառելի կարգավորումների և վերահսկողական մեխանիզմների համակարգ.

4) հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձև (նախագծի օրինակելի ձև)՝ հանրային ներդրումների իրականացման նպատակով զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող ծրագրի նախագծի ամփոփ նկարագիր, որն իրավասու մարմնի կողմից տրամադրվում է որակական և քանակական գնահատում իրականացնելու նպատակով.

5) հանրային ներդրումային ծրագրի (ծրագրի) նախագնահատում՝ ծրագրի հայեցակարգի հիման վրա սույն որոշման N 2 հավելվածով հաստատված հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատում.

6) հանրային ներդրումային ծրագրի (ծրագրի) գնահատում՝ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության (սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման) հիման վրա սույն որոշման N 2 հավելվածով հաստատված հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատում.

7) հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափորոշիչներ (չափորոշիչներ)՝ հանրային ներդրումային ծրագրերի գնահատման նպատակով սահմանվող և սույն որոշման N 2 հավելվածով հաստատված չափորոշիչներ.

8) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (pre-feasibility study)՝ հանրային ներդրումային ծրագրին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։ Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ուղեցույցները, իսկ մինչև դրանց մշակումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները.

9) տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study)՝ հանրային ներդրումային ծրագրին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ուղեցույցները, իսկ մինչև դրանց մշակումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի պահանջները.

10) իրավասու մարմին` նախարարություններ, կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, եթե վերջիններիս կողմից իրականացվող միջին և խոշոր ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.

11) ներդրումային կոմիտե՝ գնահատված հանրային ներդրումային նախագծերի և ծրագրերի առաջնահերթությունների ցանկը կառավարող և հաստատող աշխատանքային հանձնախումբ.

12) հանրային ներդրումային ծրագրերի բանկ` սույն կարգի համաձայն գնահատված և հաստատված հանրային ներդրումային ծրագրերի շտեմարան.

13) ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույք՝ (ՏՇՆԴ կամ EIRR՝ Economic Internal Rate of Return) պոտենցիալ ներդրումների՝ հասարակության համար զուտ օգուտները գնահատելու նպատակով տնտեսական պլանավորման շրջանակներում օգտագործվող չափիչ: ՏՇՆԴ-ն զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի բոլոր տնտեսական օգուտների և ծախսերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի.

14) վերջնաժամկետ՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին տասնօրյակ.

15) ծրագրի վերհանում՝ իրավասու մարմնի կողմից զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող պոտենցիալ միջին և խոշոր ծրագրերի ընտրություն:

3. Հանրային ներդրումային ծրագրերը, ըստ դրանց իրականացման և շահագործման համար պահանջվող ներդրումների չափի (արժեքի), բաժանվում են հետևյալ երեք տեսակների`

1) փոքր ծրագրեր` մինչև 250 մլն դրամ.

2) միջին ծրագրեր` 250 մլն դրամից մինչև 5 մլրդ դրամ.

3) խոշոր ծրագրեր` 5 մլրդ դրամ և ավելի։

4. Սույն որոշմամբ հաստատված հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը կիրառվում է միայն միջին և խոշոր ծրագրերի դեպքում, իսկ փոքր ծրագրերի մասով գործում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացը։ Համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը չեն կարգավորվում սույն որոշմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են ծախս կամ որևէ պայմանական պարտավորություն, սակայն կարող են ներկայացվել գնահատման սույն որոշման համաձայն համայնքի ղեկավարի հայեցողությամբ։

5. Միևնույն հանրային ենթակառուցվածքի մաս կազմող կամ դրա սպասարկման նպատակով իրականացվող առանձին ծրագրերը սույն կարգի իմաստով դիտարկվում են որպես մեկ հանրային ներդրումային ծրագիր։

 

2. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

6. Իրավասու մարմինը պատասխանատու է`

1) հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և նախագծի օրինակելի ձևին համապատասխան ծրագրի նախագծի մշակման համար.

2) ծրագրի նախագծում արձանագրված թերությունների լրամշակման և շտկման համար.

3) ծրագրի նախագծի հիման վրա տեխնիկատնտեսական ուսումնասիրության կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման համար.

4) հաստատված ծրագրի շրջանակներում կնքված պայմանագր(եր)ի կառավարման և վերահսկողության համար.

5) պայմանագրի կատարման և ծրագրի ընթացքի վերաբերյալ ըստ պահանջի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների տրամադրման, ինչպես նաև ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվության տրամադրման համար։

7. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է՝

1) ծրագրերի պարբերական հավաքագրման համար.

2) ծրագրերի նախագնահատման համար.

3) ծրագրերի գնահատման համար.

4) ծրագրի իրականացման ձևաչափի՝ հանրային գնումներ կամ պետությունմասնավոր գործընկերություն (ՊՄԳ), թեստավորման համար.

5) ՀՆԿ գործընթացն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակման հաստատման և հրապարակման համար.

6) ծրագրերի նախագծի մշակման ընթացքում իրավասու մարմնին մեթոդաբանական աջակցության տրամադրման համար.

7) ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով տնտեսական արդյունքների գնահատում իրականացնելու համար։

8. ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է՝

1) նախագծի օրինակելի ձևի ֆինանսական գնահատման ճշտության ստուգման համար.

2) ներդրումային կոմիտեին ծրագրի նախագծի ներկայացմանը հաջորդող երեք տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար.

3) ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով ֆինանսական հաշվետվությունների մոնիթորինգի համար։

9. Ներդրումային կոմիտեն պատասխանատու է N 2 հավելվածով հաստատված չափորոշիչների հիման վրա գնահատված հանրային ներդրումային նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման և հաստատման համար։

 

3. ՀՆԿ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

 

10. ՀՆԿ գործընթացի՝ սույն կարգով կարգավորվող փուլերն են`

1) ծրագրի վերհանում և մշակում.

2) ծրագրի նախագնահատում.

3) ծրագրերի նախնական ընտրություն.

4) ծրագրի գնահատում.

5) ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացում։

 

4. ԾՐԱԳՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

11. Իրավասու մարմինը, հիմք ընդունելով զարգացման երկարաժամկետ ծրագրերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը կամ ոլորտային ռազմավարությունը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագիրը կամ անհատական նախաձեռնությունը և (կամ) օրենսդրական պահանջները, ընտրում է պոտենցիալ միջին և խոշոր ծրագրեր։ Վերհանված միջին և խոշոր հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի համար իրավասու մարմնի կողմից մշակվում են ծրագրերի հայեցակարգեր՝ համաձայն N 3 հավելվածով սահմանված նախագծի օրինակելի ձևի։ Մշակված նախագծի օրինակելի ձևն ուղարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պարբերական սկզբունքով մինչև յուրաքանչյուր վերջնաժամկետի ավարտը:

12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն մշակված նախագծի օրինակելի ձևն իրավասու մարմինն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որակի գնահատում և նախագնահատում իրականացնելու նպատակով։ Որակի գնահատումը սույն կարգի իմաստով N 3 հավելվածով սահմանված օրինակելի ձևին ծրագրի նախագծի հայեցակարգի լրացվածության համապատասխանության ստուգումն է՝ բավարար/ոչ բավարար սկզբունքով։

13․ Ծրագրերի նախագծերի վերաբերյալ սույն գլխով նախատեսված պահանջները չեն գործում այն միջին ծրագրերի համար, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը, ինչպես նաև խոշոր այն ծրագրերի համար, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ առկա է։

 

5. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

14. Նախագծի օրինակելի ձևը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն միաժամանակ տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

15. Նախագծի օրինակելի ձևը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 12-րդ կետի համաձայն՝

1) նախագծի օրինակելի ձևն անբավարար գնահատելու դեպքում վերադարձնում է վերջինս լրամշակման՝ նշելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող կետերը։ Իրավասու մարմինը լրամշակված նախագծի օրինակելի ձևը կրկին կարող է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որի դեպքում կիրառվում է սույն կետով նախագնահատման համար սահմանված ժամկետը։ Իրավասու մարմինը սույն կետով սահմանված ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ կարող է ետ կանչել նախագիծը՝ այդ մասին ծանուցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ծանուցումն ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այն միաժամանակ տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությանը.

2) նախագծի օրինակելի ձևը բավարար գնահատելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 25 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է նախագնահատում՝ հիմք ընդունելով հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև ծրագրի՝ ՊՄԳ ձևաչափով իրականացման թեստավորումը։ Բավարար գնահատելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրավասու մարմնին գրավոր հայտնում է նախագծի օրինակելի ձևի՝ սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին՝ միաժամանակ ծանուցելով ՀՀ ֆինանսների նախարարությանը նախագծի օրինակելի ձևը բավարար գնահատելու մասին։

16. Այն ծրագրերը, որոնք ունեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (տեխնիկատնտեսական ուսումնասիրություն), ներկայացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն սույն կարգի 13-րդ կետի համաձայն՝ նախագնահատում իրականացնելու նպատակով, որի արդյունքում՝

1) ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատված նախագծի օրինակելի ձևը և գնահատման արդյունքները ներկայացնում է ներդրումային կոմիտե.

2) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը վերադարձվում է իրավասու մարմնին սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ։

17. Եթե 13 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն չի ուղարկում բացասական դիրքորոշում սույն կարգի 14-րդ կետի համաձայն ստացված նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ, ապա վերջինս համարվում է սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխան։

18. Սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ծանուցում ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և իրավասու մարմնին գրավոր հայտնում է ծրագրի հայեցակարգի ֆինանսական գնահատման ելքային տվյալների ճշտության վերաբերյալ դիրքորոշում։

19. Ծրագրի նախագնահատում իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող են իրավասու մարմնից պահանջել ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։ Ընդ որում, ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվելիք տեղեկատվությունն իրավասու մարմինը միաժամանակ տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

20. Ծրագրի նախագնահատման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նախագնահատման եզրակացություն, որը պետք է ներառի նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դիրքորոշումը, և այն ուղարկում է իրավասու մարմնին արդյունքների քննարկման նպատակով։ Եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը՝

1) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն չի ուղարկում բացասական դիրքորոշում նախագծի օրինակելի ձևի նախագնահատման արդյունքների վերաբերյալ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված եզրակացությունը և ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացնում է ներդրումային կոմիտե՝ ծրագրերի նախնական ընտրությունն իրականացնելու նպատակով.

2) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ուղարկում է բացասական դիրքորոշում նախագծի օրինակելի ձևի նախագնահատման արդյունքների վերաբերյալ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված եզրակացությունը, ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը և իրավասու մարմնի կողմից ուղարկված արդյունքների վերաբերյալ բացասական դիրքորոշման ծանուցումը ներկայացնում է ներդրումային կոմիտե՝ ծրագրերի նախնական ընտրությունն իրականացնելու նպատակով։

 

6. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Ներդրումային կոմիտեն, ստանալով խոշոր ծրագրերի նախագծերը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) ուղարկել նախագիծն իրավասու մարմնին՝ լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը` անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ, կամ

2) ապահովել ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացումը։

22. Ներդրումային կոմիտեն, ստանալով միջին ծրագրերի նախագծերը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) ուղարկել նախագիծն իրավասու մարմնին՝ լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը՝ անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ, կամ

2) ապահովել ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացումը, կամ

3) ապահովել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացումը, կամ

4) ներառել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի բանկում, դրա մասին տեղեկացնելով համապատասխան իրավասու մարմնին։

 

7. ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

23. Ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրավասու մարմնին ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն։ Անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար կարող է ներգրավել խորհրդատուներ և փորձագետներ։

24. Իրականացված նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրավասու մարմինը միաժամանակ ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն` ծրագրի գնահատումն իրականացնելու նպատակով։

25. Հանրային ներդրումային ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում ենթակա են գնահատման ծրագրի հետ կապված բոլոր հիմնական հարցադրումները և ռիսկերը։

26. Հանրային ներդրումային ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքներն իրավասու մարմնից ստանալուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տալիս է կարծիք։

27. Հանրային ներդրումային ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքներն իրավասու մարմնից ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է գնահատում՝ հիմք ընդունելով հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափորոշիչները։ Իրավասու մարմինը սույն կարգի 27-րդ կետով սահմանված ժամկետից առնվազն 20 աշխատանքային օր առաջ կարող է ետ կանչել հանրային ներդրումային ծրագիրը՝ այդ մասին ծանուցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ծանուցումը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը։

28. Ծրագրի գնահատումն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող են իրավասու մարմնից պահանջել ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։ Ընդ որում, ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվելիք տեղեկատվությունն իրավասու մարմինը միաժամանակ տրամադրում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

29. Գնահատման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին տասնօրյակում ներդրումային կոմիտե է ներկայացնում սույն կարգով սահմանված չափորոշիչներով ծրագրի գնահատման ամփոփ եզրակացությունը, որը պետք է ներառի նաև իրականացրած նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։

 

8. ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

30. Ներդրումային կոմիտեն քննարկում է սույն կարգի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, որի արդյունքում հաստատում է վերջիններիս առաջնահերթությունների ցանկը, պարբերաբար համալրելով գոյություն ունեցող ցանկը, և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման հիման վրա ապահովել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը.

2) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիման վրա ներառել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի բանկում.

3) ծրագրերը վերադարձնել իրավասու մարմնին լրամշակման։

31. Բացառության կարգով ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագիրը հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում՝ անկախ տվյալ ծրագրի գնահատման անբավարար արդյունքից։

 

9. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

 

32. Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։

33․ Ներդրումային կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով (այդ թվում` հեռավար կարգով), որը նախագահում է ՀՀ վարչապետը։ ՀՀ վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ փոխվարչապետը։

34․Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(34-րդ կետը լրաց. 17.02.22 N 189-Լ)

35. Ներդրումային կոմիտեի հերթական նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ՝ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր։

36. Ներդրումային կոմիտեի նիստին ըստ անհրաժեշտության կարող է հրավիրվել նաև անկախ փորձագետ (առանց քվեարկության ձայնի իրավունքի) խորհրդակցական ձայնի իրավունքով:

37. Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են ներդրումային կոմիտեի բոլոր անդամները՝ բացառությամբ 33-րդ կետով սահմանված դեպքի։ Նիստն իրավազոր չլինելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ հրավիրվում է արտահերթ նիստ։

(37-րդ կետը խմբ. 17.02.22 N 189-Լ)

38. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ ներդրումային կոմիտեի որոշումը կայացվում է նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Քվեարկության ընթացքում ներդրումային կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Ձայների հավասար բաշխման պարագայում՝ նիստը նախագահողն ունի որոշիչ ձայնի իրավունք։

(38-րդ կետը փոփ. 17.02.22 N 189-Լ)

 

10. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՆԿԸ

 

39. Հանրային ներդրումային ծրագրերի բանկը վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

40. Հանրային ներդրումային ծրագրերի բանկի կառուցվածքը և վարման կարգը սահմանվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով։

41. Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն գնահատված ծրագրերը ներառվում են հանրային ներդրումային ծրագրերի բանկում։

42. Հանրային ներդրումային ծրագրերի բանկից ծրագիրը կարող է հանվել կամ ուղարկվել լրամշակման միայն տվյալ ծրագիրը ներկայացրած իրավասու մարմնի ղեկավարի գրավոր առաջարկով, որին կից ներկայացվում է նաև հիմնավորում։

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 17.02.22 N 189-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


04.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 472-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են հանրային ներդրումային ծրագրերի (նախա)գնահատման չափորոշիչները, դրանց կշիռները և դրանց հիման վրա ծրագրերի գնահատման կարգը:

2. Սույն մեթոդաբանությամբ օգտագործված հասկացություններն ունեն հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգով սահմանված նշանակություն։

3. Հանրային ներդրումային ծրագրերի (նախա)գնահատման հիմնական սկզբունքը միջին և խոշոր ծրագրերի նկատմամբ միասնական չափորոշիչների կիրառումն է:

4. Ծրագրի (նախա)գնահատման արդյունքում ձևավորվում է հանրային ներդրումային ծրագրի կշռված գնահատական:

 

2. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

5. Հանրային ներդրումային ծրագրերի (նախա)գնահատման չափորոշիչներն են՝

1) մարդկային կապիտալի վրա ազդեցությունը (կշիռը՝ 1), որով գնահատվում է ծրագրի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի վրա.

2) ենթակառուցվածքի հանրային նշանակությունը (կշիռը՝ 1), որով գնահատվում են հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից տվյալ ծրագրի իրականացման հրատապությունն ու անհրաժեշտությունը.

3) ոլորտի ռազմավարության համապատասխանությունը (կշիռը՝ 1), որով գնահատվում է ծրագրի ուղղակի, մասնակի կամ անուղղակի համապատասխանությունը տվյալ ոլորտային ռազմավարությանը.

4) ծրագրի ռիսկայնությունը (կշիռը՝ 1), որով գնահատվում են ծրագրի իրականացմանը խոչընդոտող փաստացի արձանագրված ռիսկերը և դրանց կառավարելիությունը.

5) տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ) (կշիռը՝ 1.5)։

6. Մարդկային կապիտալի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք ուղղակի նպաստում են Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի ստեղծմանը: Ծրագիրը համարվում է մարդկային կապիտալ ստեղծող, եթե դրանով թիրախավորվում է անչափահաս քաղաքացիների բարեկեցությունը (առողջություն, կրթություն, անվտանգություն, սոցիալականացում և այլն).

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք ունեն մարդկային կապիտալի պահպանման նշանակություն, և որոնց իրականացման հիմնական թիրախն է չափահաս անձանց աշխատունակության շարունակականության ապահովումը.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի բարելավմանը կամ զարգացմանը, և որոնց իրականացման հիմնական թիրախը չափահաս քաղաքացիների կողմից եկամուտներ գեներացնելու կամ հանրային բարիքի ստեղծելուն միտված կարողության բարձրացումն է:

7. Ենթակառուցվածքի հանրային նշանակության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերը, առանց որոնց իրականացման՝ հանրային բարիքների ստեղծումը կամ հանրային ծառայությունների մատուցումը դառնում է անհնարին, կամ որոնց իրականացումն օրենսդրությամբ հստակ սահմանված պահանջ է.

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնց իրականացումը նպաստում է հանրային բարիքների ստեղծման կամ հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից էական բարելավումների.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնց իրականացումը նպաստում է հանրային բարիքների ստեղծման կամ հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից ոչ էական բարելավումների:

8. Ոլորտի ռազմավարությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնց արդյունքներն անմիջականորեն ուղղված են ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա)նպատակի իրականացմանը.

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնց արդյունքների մի մասն առնչվում է ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա)նպատակի իրականացմանը.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք անմիջականորեն չեն նպաստում պետական կամ համայնքային ռազմավարական նպատակների իրագործմանը, կամ տվյալ ոլորտի ռազմավարություն առկա չէ։

9. Սույն մեթոդաբանության 6-րդ, 7-րդ և 8–րդ կետերով սահմանված չափորոշիչները կարող են գնահատվել 0 միավոր, երբ համապատասխան չափորոշիչով ծրագրի ազդեցությունը կամ դրան համապատասխանությունը բավարար հիմնավորված չէ կամ բացակայում է։

10. Ծրագրի ռիսկայնությունը գնահատելու համար պետք է հաշվի առնել ստորև ներկայացվող գործոնները՝

1) իրավասու մարմնի կողմից նմանատիպ ծրագրի իրականացման փորձի առկայությունը և արժեքը.

2) հաստատված պահանջարկի առկայությունը, ինչպես նաև հնարավոր արտաքին գործոնների ազդեցությունը ծրագրի արդյունավետ իրականացման վրա․

3) շահագործման և պահպանման ծախսերի գնահատման առկայությունը.

4) ռիսկերի հատկորոշումը և վերլուծությունը, ինչպես նաև կառավարելիությունը։

11. Հիմք ընդունելով սույն մեթոդաբանության 10-րդ կետով նախատեսված գործոնների վերլուծությունը՝ ծրագրի ռիսկայնության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են ցածր ռիսկային ծրագրերը.

2) 2 միավոր գնահատվում են միջին ռիսկային ծրագրերը.

3) 1 միավոր գնահատվում են բարձր ռիսկային ծրագրերը:

12. Ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույքի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ուղեցույցների, իսկ մինչև դրանց հաստատումը՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից սահմանված կիրառելի մեթոդաբանությամբ։

13. Ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույք չափորոշիչով ծրագրերի միավորները որոշվում են հետևյալ կերպ՝

1) տնտեսական շահութաբերության ներքին դրույքի առավելագույն ցուցանիշ ունեցող ծրագիրը գնահատվում է 3 միավոր, որից հետո՝

2) մնացած ծրագրերը դասակարգվում են առավելագույնից հեռավորության սկզբունքով՝ հետևյալ բանաձևի կիրառությամբ․

 

   

𝑙𝑛𝐸𝐼𝑅𝑅i

 
𝑆i  = _______ x 3, որտեղ
   

𝑙𝑛𝐸𝐼𝑅𝑅m

 

 

Si -տվյալ ծրագրի միավորը

EIRRi - տվյալ ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույք

EIRRm - դիտարկվող ծրագրերից առավելագույն տնտեսական շահութաբերության ներքին դրույքը:

Ընդ որում, բացասական տնտեսական շահութաբերության ներքին դրույքի դեպքում ծրագրի տվյալ չափորոշիչը գնահատվում է 0 միավոր։ Բացասական տնտեսական շահութաբերության ներքին դրույքով ծրագրերի դասակարգման ժամանակ առաջնահերթությունը տրվում է առավել բարձր արժեք ունեցող ծրագրին։

14․ Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի առաջին գնահատումն իրականացվում է ծրագրի նախագնահատման փուլում, իսկ տնտեսական շահութաբերության ամբողջական գնահատումն իրականացվում է ծրագրի գնահատման փուլում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


04.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 472-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ (ՆԱԽԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1․

Բաժին 1. Նախագծի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

2․

Բաժին 2. Նախագծի նպատակները և հիմնավորումը

3.

Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվությունը

4

Բաժին 4․ Նախագծի ռիսկերի գնահատում և կառավարում

5

Բաժին 5․ Նախագծի իրականացման պլանը

6.

Բաժին 6. Կոնտակտային տվյալները և նախագծի հաստատումը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ծանուցում։ Օրինակելի ձևի շրջանակում կիրառելի է «Նախագիծ» հասկացությունը, քանի դեռ վերջինս չի ներառվել ներդրումային կոմիտեի կողմից հաստատվող առաջնահերթությունների ցանկում: Հաստատվելուց հետո «Նախագիծ» հասկացության փոխարեն կկիրառվի «Ծրագիր» հասկացությունը։

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ (ՆԱԽԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Բաժին 1. Նախագծի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

1.1. Պատասխանատու նախարարությունը (ՀԱՅՏԱՏՈՒ)

Օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն

1.2. Նախագիծն իրականացնող մարմնի անվանումը

Օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

1.3. Նախագծի անվանումը

Մուտքագրե՛ք ամբողջությամբ նախագծի ճիշտ անվանումը: Խուսափե՛ք հապավումներից կամ «աշխատանքային անվանումներիցե: Նախագիծը գնահատելուց հետո նշված տարբերակը դառնալու է ծրագրի պաշտոնական անվանումը:

1.4. Նախագծի ամփոփ նկարագրությունը

Նկարագրե՛ք և ներկայացրե՛ք նախագծի մասին ամփոփ տեղեկատվություն։ Բացի ամփոփ տեղեկատվությունից սույն բաժնում անհրաժեշտ է ներկայացնել նախագծի առարկայական նկարագրությունը հակիրճ։ (Օրինակ՝ [քաղաքը] և [քաղաքը] միացնող երկկողմանի ճանապարհի 10 կմ հատված և այլն):

1.5. Գտնվելու վայրը

Մուտքագրե՛ք նախագծի իրականացման վայրը կամ վայրերը, եթե այն ավելի քան մեկ տարածք է ընդգրկում: Հնարավորության դեպքում նշե՛ք քարտեզում դրանց հասցեները կամ GPS տվյալները:

Մարզ

Աղյուսակում լրացրե՛ք առաջարկված տարբերակներից այն տարբերակները, որոնք տարածքային առումով վերաբերում են նախագծին։

Մարզկենտրոն
Սահմանամերձ համայնք

1.6. Նախագծի համար հաշվարկված կապիտալ ծախսերը (ներկայացնել բացվածք, այդ թվում` ընդամենը)

Առաջարկվող նախագծի իրականացման ընդհանուր կապիտալ ծախսերն են, որոնք ներառում են նախագծի նպատակներին հասնելու համար բոլոր նախատեսված ծախսային հոդվածները: Օրինակ՝ բուժհաստատության դեպքում կառուցապատման շինարարական ծախսերից բացի կապիտալ ծախսերը ներառում են բժշկական սարքավորումների և պարագաների, կցամասերի, կահույքի ձեռքբերման գծով բոլոր ծախսերը, հողի օտարման գծով ծախսերը (այդ թվում՝ փոխհատուցումը), ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների գծով բոլոր վճարները:

Անհրաժեշտության դեպքում, ներկայացրե՛ք կոմունալ ծառայությունների որակը բարելավելու կամ նշված վայր հասցնելու համար կատարվող հավելյալ ծախսերը, օրինակ՝ ջրատարի կառուցման, էլեկտրական մալուխների անցկացման կամ ճանապարհի շինարարության:

Նշե՛ք մոտավոր այն արժեքը, որը նախատեսվում է նախագծի իրականացման համար։ Նշված գումարը ենթակա է փոփոխության։

1.7. Հաշվարկված շահագործման և պահպանման ծախսերը (նախագծի ողջ ընթացքի համար)

Նախագծի շահագործման, մատակարարման և պահպանման ընդհանուր արժեքն է՝ նախագծի շահագործման փուլի մեկնարկից մինչև նախագծի ավարտը:

Այս տեղեկատվության նպատակն է տարեկան բյուջեն կազմելիս հստակ պատկերացում կազմել հնարավոր լրացուցիչ ծախսերի/խնայողությունների մասին, որոնք կարող են առաջանալ նախագծի իրականացման ընթացքում: Շահագործման և պահպանման ծախսերը պայմանագրով նախատեսված աշխատանքների հանձնման պահից իրականացվող ծախսերն են, օրինակ՝ շենքի շահագործման ծախսերը կամ լրացուցիչ այլ ծախսեր, որոնք պետք է նախատեսվեն շահագործման մեկնարկի և դրան հաջորդող բյուջետային տարում։

Դրանք են, օրինակ՝

 աշխատավարձ (ներկայացրե՛ք կա՛մ նոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձը, կա՛մ առկա աշխատակիցների աշխատավարձի այն մասը, որը ծրագրի իրականացման արդյունքում փոփոխվել է։ Ավելի շատ ուսուցիչներ ներգրավելու դեպքում նրանց աշխատավարձերը բյուջեի համար կլինեն նոր ծախսեր:)

կոմունալ վճարներ

 պահպանման ծախսեր (օրինակ՝ վերանորոգման, մաքրման ծախսեր և այլն): Ներկայացնել ծախսային բացվածքն ըստ տարիների։

Նոր նախագծերի դեպքում բոլոր գործառնական ծախսերը լրացուցիչ ծախս են բյուջեի համար։

Ծանոթություն. Եթե նախագծի գործարկումն սկսվելու է ոչ թե բյուջետային տարվա սկզբից, այլ ավելի ուշ, ապա շահագործման ծախսերը հաշվառվում են շահագործման օրվան հաջորդող ամսից սկսած՝ մինչև նախագծի ավարտը:

1.8. Ծրագիրն սկսելու ամսաթիվը (ամիս/տարի) (կանխատեսվող ամսաթիվն է, որը կարող է փոփոխվել)

Մրցույթի մեկնարկ (Նախագիծն սկսելու ամսաթիվն է՝ նախագծի հաստատումից հետո գնումների հայտարարությունը հրապարակելու օրը)

Մրցույթի մեկնարկ (Նախագիծն սկսելու ամսաթիվն է՝ նախագծի հաստատումից հետո գնումների հայտարարությունը հրապարակելու օրը)

 

Կապիտալ փուլի մեկնարկ (Հաղթող մասնակցի հետ պայմանագիր կնքելու օրը)

 

Շահագործման փուլի մեկնարկ (Ավարտական ակտի ստորագրման օրը, նախագիծը մտնում է շահագործման փուլ և սկսվում է ծառայությունների մատուցումը)

 

1.9. Ո՞ր կազմակերպությունն է տնօրինելու ակտիվները

Նշե՛ք նախագծի արդյունքում ստեղծված/բարելավված ակտիվները տնօրինող կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ՝ (օրինակ՝ պետություն-մասնավոր գործընկերության դեպքում) անհրաժեշտ է մանրամասնել:

1.10. Ո՞ր կազմակերպությունն է շահագործելու ակտիվները

Նշե՛ք նախագծի արդյունքում ստեղծված ակտիվները շահագործող կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ՝ (օրինակ՝ պետություն-մասնավոր գործընկերության դեպքում) անհրաժեշտ է մանրամասնել:

Արդյո՞ք նպատակահարմար եք գտնում, որ նկարագրված նախագիծը դիտարկվի որպես ՊՄԳ։ (Նշե՛ք, «այո՛» կամ «ո՛չ»)

Բաժին 2. Նախագծի նպատակները և հիմնավորումը

 

2.1. Ինչո՞ւ պետք է իրականացվի տվյալ նախագիծը (ի՞նչ խնդիր է այն լուծելու կամ ի՞նչ հնարավորություններ ընձեռելու): Ներառե՛ք խնդրի կամ հնարավորության մասին հիմնական տեղեկատվությունը

ա) Նախագծի նպատակը կարող է լինել որևէ կոնկրետ խնդիր, որն ի վիճակի է լուծել միայն կառավարությունը, կամ այնպիսի հնարավորություն, որը մասնավոր հատվածը չի կարողացել իրացնել:

բ) Կառավարության որոշման կամ արտաքին ֆինանսավորման նպատակը լավագույնս հիմնավորելու համար կարևոր է նկարագրել խնդրի կամ հնարավորության բնույթն ու մասշտաբը:

գ) Ներկայացրե՛ք առկա խնդրի պատճառները և հետևանք(ներ)ը կամ ընձեռված հնարավորությունները: Լրացուցիչ ներկայացրե՛ք խնդրի կամ հնարավորության առաջացման պատճառները և, ինչքա՞ն ժամանակ է այն ձևակերպված եղել իբրև խնդիր կամ հնարավորություն։

դ) Ներկայացրե՛ք խնդրի/հնարավորության (օրինակների տեսքով)՝ շահառուների թիվը կամ ինչ մեծության շուկա կարող է ձևավորվել նախագծի իրականացման դեպքում:

Թվային ցուցանիշները և հիմնավորող փաստաթղթերը ներկայացվում են հնարավորինս հստակ:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Չի հաջողվել ներկայացնել խնդիրը կամ նարավորությունը, կամ խնդիրը/հնարավորությունը ներկայացված է, բայց չի որակավորվում որպես առաջնային:

Ոչ հստակ = Նախագծի կամ

հնարավորության մասին ներկայացված տվյալները թերի են:

Բավարար = Խնդիրը և նրա պատճառները կամ հնարավորությունները ներկայացված են

ամբողջությամբ՝ ծավալների մասին որոշակի փաստացի տվյալներով:

2.2. Որո՞նք են առաջարկվող նախագծի նպատակները

Նշե՛ք այն նպատակները, որոնց ձգտում է հասնել Հայտատուն այս նախագծի միջոցով:

Հակիրճ ներկայացրե՛ք հիմնական նպատակները:

Նպատակները պետք է ուղղակիորեն առնչվեն 2.1 բաժնում ներկայացված խնդրին/հնարավորությանը և լինեն չափելի (ինչի և երբ հասնել): Նպատակները պետք է լինեն իրատեսական՝ հաշվի առնելով

նախկինում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը: (Եթե այդպիսիք առկա են)

Հնարավոր նպատակի օրինակ. «կրճատել մահվան ելքով վթարների թիվը [վայրում]՝ մինչև [ամսաթիվ] հասցնելով [թիվ] […] շինարարության] արդյունքում»: Անհրաժեշտության դեպքում կարող են թվարկվել նաև երկրորդական նպատակները:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Նպատակները ներկայացված չեն:

Ոչ հստակ = Նպատակները ներկայացված են, սակայն հստակ և ուղեցույցին համապատասխան չեն սահմանված:

Բավարար = Նպատակները հստակ են ներկայացված:

2.3. Կարո՞ղ է արդյոք նախագիծն իրականացվել մասնավոր հատվածի կամ հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից: Եթե ո՛չ, բացատրել պատճառները

Ներկայացրե՛ք միայն այն նախագծերը, որոնք կարող են իրականացվել ՀՀ կառավարության, այլ ոչ թե մասնավոր հատվածի կամ ՀԿ-ների կողմից:

Նման դեպքերում հիմնավորե՛ք, թե ինչու միայն պետությունը կարող է իրականացնել ծրագիրը, և ինչու մյուսները չեն կարող դա անել:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Խնդրի լուծման համար լուրջ քայլեր չեն ձեռնարկվել:

Ոչ հստակ = Հստակ չէ, թե ով առավել լավ կիրականացնի նախագիծը՝ պետությունը, մասնավոր հատվածը, թե հասարակական կազմակերպությունները:

Բավարար = Ակնհայտ է, որ առաջարկվող նախագիծն առավել լավ կիրականացվի պետության կողմից:

2.4. Ի՞նչ տեղի կունենա, եթե նախագիծը չիրականացվի

Նկարագրե՛ք հակիրճ, թե ինչ տեղի կունենա, եթե նախագիծը չհաստատվի կամ չիրականացվի:

Արդյո՞ք կլինեն ուղղակի հետևանքներ: Արդյո՞ք հետևանքներ կլինեն միջին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե այո՛, ներկայացրե՛ք դրանք: Շատ դեպքերում հնարավոր են տարբեր աստիճանի

կարևորության հետևանքներ՝ «աննշան փոփոխությունից» մինչև «շարունակական մարդկային կորուստներ»:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Հետևանքները ներկայացված չեն կամ ներկայացված լինելու դեպքում՝ էական չեն:

Ոչ հստակ = Հետևանքները ներկայացված են, սակայն ոչ հստակ:

Բավարար = Հետևանքները հստակ ներկայացված են և զգալի են:

2.5. Արդյո՞ք նախկինում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են նման ծրագրեր

(Պատասխանը կարող է լինել «այո՛» կամ «ո՛չ», ընդ որում «այո»-ի դեպքում ներկայացրե՛ք համապատասխան փորձառությունը, իսկ «ոչ»-ի դեպքում՝ այն լրացուցիչ միջոցառումները, որոնք կիրականացվեն ռիսկերի  վազեցման համար):

Ծրագրերը, որոնք նախկինում չեն իրականացվել, միշտ լրացուցիչ ռիսկեր են պարունակում: Այս հարցի նպատակն է համոզվել, որ.

ա) արդյո՞ք նախկինում նման ծրագրերի իրականացման ժամանակ, դրանց միջանկյալ և վերջնարդյունքները եղել են արդյունավետ և, ամենակարևորը, ինչպիսի՞ դասեր են քաղվել, որոնք կարելի է հաշվի առնել և ծառայեցնել տվյալ ծրագրին,

բ) եթե նախկինում նման ծրագրեր չեն իրականացվել, ինչպիսի՞ քայլեր են նախատեսվում, որպեսզի նվազեցվեն ժամանակի և բյուջետային միջոցների գերածախսի հետ կապված ռիսկերը:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Նման ծրագրեր նախկինում չեն իրականացվել, և ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումներ չեն իրականացվել, կամ նման ծրագրեր նախկինում իրականացվել են, սակայն արդյունքները եղել են անբավարար և ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցառումներ չեն իրականացվել:

Ոչ հստակ = Ռիսկերի նվազեցման միջոցառումներ չեն ներկայացված կամ, ներկայացված լինելու դեպքում, հստակ նկարագրված չեն:

Բավարար = Նման ծրագրեր նախկինում չեն իրականացվել, սակայն ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցառումները ներկայացված են կամ նման ծրագրեր նախկինում իրականացվել են և ունեցել են դրական արդյունք:

2.6. Որո՞նք են նախագծի իրականացման հիմնական գործողությունները և միջանկյալ/ուղղակի արդյունքները (output) (ակնկալվող)

 

Գործողությունները

Թվարկե՛ք առաջարկվող նախագծի հիմնական նպատակին հասնելու համար նախագծի իրականացման ընթացքում նախատեսվող անհրաժեշտ գործողությունները: Օրինակ՝

● ապրանքի, աշխատանքի և ծառայության համար նախատեսված մրցույթների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտ կարիքի հերթականության, տեխնիկական բնութագրերի պատրաստում,

● տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում,

● սարքավորումների և սարքավորումների տեղադրման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման, լրացուցիչ սպասարկման ծառայությունների ձեռքբերում:

 

Միջանկյալ/ուղղակի արդյունքները (output)

Նախագծի շրջանակում ձեռք բերված հիմնական միջոցներն են:

Օրինակ` նախագծի իրականացումից անմիջապես հետո նոր ճանապարհի X կիլոմետրի կառուցում, դպրոցների քանակ (օրինակ՝ 5 դպրոց) կամ հիվանդանոցային հասանելի մահճակալների քանակ, կառուցված կամ վերանորոգված շենքերի քանակ, ջրամբարի Xմ3 հզորություն և այլն:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Գործողությունները, միջանկյալ և վերջնարդյունքները ներկայացված չեն:

Ոչ հստակ = Գործողությունները, միջանկյալ և վերջնարդյունքները ներկայացված են, սակայն հստակ չեն սահմանված կամ չեն համապատասխանում նախագծի նկարագրությանը:

Բավարար = Գործողությունները, միջանկյալ և վերջնարդյունքները հստակ են ներկայացված:

2.7. Որո՞նք կլինեն առաջարկվող նախագծի օգուտները և վերջնարդյունքներն այն արդյունավետ իրականացնելու դեպքում

Այստեղ նշվում են արդյունավետ նախագծից ակնկալվող օգուտները, ինչպես նաև վերջնարդյունքները:

Վերջնարդյունքները (outcome)

Վերջնարդյունքները վերաբերում են 2.1 բաժնում նշված հիմնախնդիրների լուծմանը: Ի՞նչ կունենանք նախագծի իրականացման արդունքում, և ինչպե՞ս կարելի է չափել Նախագծի արդյունավետության մակարդակը։

Օրինակ՝ նոր ճանապարհի դեպքում վերջնարդյունքներից մեկը կարող է լինել ծրագրի շահագործման առաջին տարում մահվան ելքով պատահարների 50%-ով կրճատումը:

Նոր հիվանդանոցի կառուցման դեպքում՝ առաջին 12 ամսում հիվանդանոցային բուժման համար սպասման ժամանակի կրճատումը 60%-ով:

Օրինակ՝ հիվանդանոցում բուժված հիվանդների թիվը, մշակութային վայրերում այցելուների քանակը, քաղաքացիների կողմից ոռոգման կամ այլ նպատակներով Xմ3 ջրի սպառման ծավալը։ Նախագծի արդյունքում ստեղծված ենթակառուցվածքի գծով վերջնարդյունքները կարող են տարբեր լինել ըստ տարիների՝ սովորաբար առաջին տարում դրանք նվազագույնն են այլ տարիների համեմատ և աստիճանաբար ավելանում են աշխատանքի արդյունավետության բարելավման շնորհիվ: Ի տարբերություն դրան, պահանջարկի աճին զուգահեռ կարող է նվազել արդյունավետությունը, եթե ենթակառուցվածքը գործելու է գերլարված ռեժիմով: Նման տատանումներն արտացոլվում են վերջնարդյունքների հաշվարկում, այսինքն` ինչ և երբ պետք է ձեռք բերել:

(Պարտադիր չէ վերջնարդյունքները ներկայացնել քանակական ցուցանիշներով, դրանք կարող են լինել որակական, ուստի անհրաժեշտ է պարզապես նկարագրել դրանք)

 

Օգուտները

Նախագծի իրականացման դրական ազդեցությունն է: Նոր ճանապարհի դեպքում ծրագրի ուղղակի օգուտներն են՝ երթուղման ժամանակի կամ պատահարների թվի կրճատումը: Օգուտների թվում են նաև մթնոլորտային օդի որակի բարելավումը, տնտեսական աճը՝ ապրանքների և ծառայությունների շրջանառության արագացման շնորհիվ: (Եթե օգուտները հնարավոր չէ ներկայացնել քանակական ցուցանիշներով, ուստի անհրաժեշտ է պարզապես նկարագրել դրանք։)

Որակի գնահատական

Ոչ բավարար = Բացակայում են նախագծով նախատեսված օգուտները:

Ոչ հստակ = Նախագծով նախատեսված օգուտները հստակ չեն նկարագրված:

Բավարար = Նախագծով նախատեսված օգուտները հստակ են նկարագրված:

2.8. Նախագծի ուղղակի շահառուները

Առաջարկվող նախագծի բնույթից կախված՝ ներկայացրե՛ք հիմնական շահառուներին: Նախագծի օգտվողների թիվը հաշվարկվում է հասանելի վիճակագրական տվյալների հիման վրա: Կանխատեսումներից օգտվելու դեպքում նշվում են դրանց սկզբնաղբյուրները:

Օրինակ՝ եթե նախագիծը վերաբերում է ճանապարհաշինությանը՝ ներկայացվում է երթևեկության վիճակագրությունը: Եթե առողջապահությանը՝ հիվանդանոցներ այցելող հիվանդների թիվն ու այցելության պատճառները ծրագրի իրականացման տարածքում: Եթե նախագիծը դպրոցների մասով է, ներկայացվում է բնակչության թիվը, որից հետևում է, թե քանի երեխա է բնակվում դպրոցի հարևանությամբ:

Ներկայացրե՛ք տվյալների աղբյուրը, ինչպես նաև դրանց ստացման ամսաթիվը: Առաջարկն ավելի հիմնավոր դարձնելու համար, առկայության դեպքում, կարելի է ընդգրկել նախորդ տարիների վիճակագրական տվյալները:

Ընդհանուր վիճակագրական տվյալների փոխարեն ցանկալի է ներկայացնել առաջարկվող նախագծին ուղղակի առնչվող տվյալները:

Հիմնական շահառուները:

Անհատ՝ «հետաքրքրված կողմ», ընտանիք, սոցիալական այլ խումբ, համայնք, որն ուղղակիորեն և/կամ անուղղակիորեն կրում է տվյալ նախագծի ազդեցությունը և/կամ օգտվում է ստեղծված բարիքից։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Չեն ներկայացվել նախագծի անմիջական շահառուները:

Ոչ հստակ = Նախագծի անմիջական շահառուները կամ դրանց թիվը հստակ չէ: Բավարար = Նախագծի անմիջական շահառուները և դրանց թիվը հստակ են:

2.9. Նշե՛ք, թե զարգացման երկարաժամկետ ծրագրերի կամ ՀՀ կառավարության ծրագրի կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կամ ոլորտային ռազմավարությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրի կամ անհատական նախաձեռնության և (կամ) օրենսդրական պահանջների որ կետին (բաժնին) է համապատասխանում նկարագրված նախագիծը և մեջբերե՛ք համապատասխան հատվածը:

Հղում է կատարվում զարգացման երկարաժամկետ ծրագրերին կամ ՀՀ կառավարության ծրագրին կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին կամ ոլորտային ռազմավարությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրին կամ անհատական նախաձեռնությանը և (կամ) օրենսդրական պահանջներին, և ներկայացվում է, թե ինչպես է նախագիծը նպաստելու վերջիններիս իրականացմանը:

Կարելի է հղում տալ մեկ կամ մի քանի կետերի։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Նախագծի և զարգացման երկարաժամկետ ծրագրերի կամ ՀՀ կառավարության ծրագրի կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կամ ոլորտային ռազմավարությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրի կամ անհատական նախաձեռնության և (կամ) օրենսդրական պահանջների միջև կապը բացակայում է:

Ոչ հստակ = Հղում է կատարվել զարգացման երկարաժամկետ ծրագրերին կամ ՀՀ կառավարության ծրագրին կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին կամ ոլորտային ռազմավարությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրին կամ անհատական նախաձեռնությանը և (կամ) օրենսդրական պահանջներին, սակայն կապը հստակ չէ:

Բավարար = Հղում է կատարվել զարգացման երկարաժամկետ ծրագրերին կամ ՀՀ կառավարության ծրագրին կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին կամ ոլորտային ռազմավարությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրին կամ անհատական նախաձեռնությանը և (կամ) օրենսդրական պահանջներին և ներկայացվել է առաջարկված նախագծի հետ կապի հստակ հիմնավորում:

2.10. Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարություններից որևէ մեկին։

Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարություններից որևէ մեկին։

Եթե այո՛, ապա անհրաժեշտ է նշել, թե կայուն զարգացման հատկապես ո՞ր նպատակին (1-17)։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Նախագծի և «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարությունների միջև կապը բացակայում է:

Ոչ հստակ = Հղում է կատարվել «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարությանը, սակայն կապը համապատասխան «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարության հետ հստակ չէ:

Բավարար = Հղում է կատարվել «Կայուն զարգացման նպատակների» շրջանակում մշակված ռազմավարություններին և ներկայացվել է առաջարկված նախագծի հետ կապի հստակ հիմնավորում:

2.11. Նշե՛ք, թե որքանո՞վ է նախագիծը նպաստում կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը։

Որակի գնահատական

Ոչ բավարար = նվազեցնում է ընդհանուր խոցելիությունը կամ ավելացնում է հաղթահարման կամ հարմարվողականության կարողությունը, սակայն չի թիրախավորում այն մարդկանց, համայնքները կամ ակտիվները, որոնք հատկապես ենթակա են ազդեցության կամ խոցելի են կլիմայի փոփոխության առումով։

Ոչ հստակ = նպատակ չունի բարձրացնել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը կամ կրճատել արտանետումները, սակայն գոյություն ունի միջազգային փաստարկում, որ տվյալ միջոցառումը միևնույն է կունենա որոշակի (մեծ կամ չափավոր) ազդեցություն։

Բավարար = նպատակադրում ունի կրճատել արտանետումները կամ բարձրացնել կլիմայի հանդեպ դիմակայունությունը/ կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը։

2.12. Նշե՛ք նախագծի բացասական ազդեցությունը

Նախագծերը, բացի դրական ազդեցությունից (օգուտներ), կարող են ունենալ նաև որոշ բացասական ազդեցություն։

Դրանք այն ծախսերն են, որոնք չեն հաշվառվում ֆինանսական փաստաթղթերում։ Ծախսերի պարագայում դրանք չեն փոխհատուցվելու ծրագիրը իրականացնողի կողմից։

Օրինակ՝

Տրանսպորտային ծրագրերի դեպքում՝ դժբախտ պատահարներ, օդի աղտոտում և արտանետումների չափաքանակ։

Բնապահպանական տեսանկյունից՝ առողջության վրա ազդեցություն, արտանետումների չափաքանակ:

Թափոնների կառավարման դեպքում՝ առողջական և բնապահպանական վտանգներ (օդի, ջրի և հողի վարակ), գազի արտանետումների չափաքանակ:

Շինարարական փուլում կարող են դիտարկվել նաև աղմուկը, աղտոտումը, ծառայություններից օգտվողների համար որոշակի խնդիրներ (մարդկանց տարհանում)։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Չեն ներկայացվել նախագծի հետևանքները կամ բացասական հետևանքներն անընդունելի են:

Ոչ հստակ = Բացասական ազդեցությունները ներկայացված են, բայց հիմնավորումը հստակ չէ:

Բավարար = Բացասական հետևանքները հստակ ներկայացված են, ընդ որում բացասական հետևանքների հիմնավորումն ընդունելի է:

Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվությունը1

Ներկայացրե՛ք նախագծի իրականացման հետ կապված բոլոր կապիտալ, գործառնական և պահպանման ծախսերը (ՀՀ դրամով): Ավելի մեծածավալ նախագծերի դեպքում ծախսերն սկզբնական փուլում, մինչ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անցկացնելը, հաշվարկ կատարելն ավելի բարդ է, սակայն համանման ծրագրերի ծախսերի համադրմամբ կարելի է որոշակի պատկերացում կազմել դրանց մասին, ինչպես նաև չնախատեսված ծախսերի համար առանձնացնել պահուստային միջոցներ:

3.1. Նախագծի իրականացման ընդհանուր կապիտալ ծախսի հաշվարկը.

Շինարարական ծախսերից բացի, ներկայացվում են նախագիծն իրականացնելու համար պահանջվող՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության, ճարտարապետական և ճարտարագիտական, հողի ձեռքբերման/օտարման/ փոխհատուցման ծախսերը, ինչպես

նաև բոլոր նյութերի, սարքավորումների և ծառայությունների (այդ թվում խորհրդատվական) ձեռքբերման ծախսերը:

Կապիտալ ծախսերի հաշվարկը կատարվում է հնարավորինս ճշգրիտ, ընդ որում դրանց կատարման աղբյուրները ներկայացվում կամ կցվում են որպես առանձին փաստաթուղթ:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Տեղեկությունները իրատեսական և վստահելի չեն:

Ոչ հստակ = Տեղեկությունները

իրատեսական են, սակայն պահանջում են լրացուցիչ հիմնավորում:

Բավարար = Տվյալները հստակ

են, և ներկայացված հաշվարկներն իրատեսական են՝ նման վաղ փուլի համար:

Առկայության պարագայում նշել նաև մոնիթորինգի, օրինակ` տեխնիկական հսկողության կամ հեղինակային հսկողության, բաղադրիչի վերաբերյալ տեղեկատվությունը:

Անհրաժեշտության դեպքում, ներկայացրե՛ք կոմունալ ծառայությունների որակը բարելավելու կամ նշված վայր հասցնելու համար կատարվող հավելյալ ծախսերը, օրինակ՝ ջրատարի կառուցման, էլեկտրական մալուխների անցկացման կամ ճանապարհի շինարարության:

Նշե՛ք մոտավոր այն արժեքը, որը նախատեսվում է նախագծի իրականացման համար։ Նշված գումարը ենթակա է փոփոխության։

 

3.2. Կապիտալի պահանջը յուրաքանչյուր տարվա համար

(Ընդհանուր գումարը պետք է հավասար լինի ստորև ներկայացվող բոլոր մասնաբաժինների գումարին) Նախագծի առաջին տարվա ծախսերի դիմաց հատկացվելիք բոլոր գումարները պետք է ներկայացվեն, նույնիսկ եթե դրանք միայն տեխնիկատնտեսական ուսումնասիրության ներքո են: Հետագա տարիների ցուցանիշները ներառում են համապատասխան ժամանակահատվածում հատկացվելիք գումարը, եթե նախագիծն իրականացվելու է մի քանի տարիների ընթացքում կամ փուլային սկզբունքով: Յուրաքանչյուր տարի ներկայացվում է առանձին տողով: Անհրաժեշտության դեպքում, ավելացնել լրացուցիչ տողեր:

Բյուջետային տարի

Պահանջվող գումար

……………

……………

……………

……………

Որակի գնահատականը վերաբերում է 3.1, 3.2 և 3.3 կետերի միասնական պատասխաններին:

3.3. Կապիտալ ֆինանսավորման աղբյուրները

 

Ստորև ներկայացված աղյուսակում լրացրե՛ք, կապիտալ ֆինանսավորման աղբյուրները՝ ՀՀ դրամով և որպես ընդհանուրի տոկոս:

 

Ֆինանսավորման տեսակը

Գումարը (ՀՀ դրամ)

Գումարը (%)

Արտարժույթի համարժեքը

Ներքին աղբյուրներ

     

Արտաքին վարկ2

     

Արտաքին դրամաշնորհ

     

Ներքին փոխառություն

     

Եկամուտ իրացումից, օգտագործման վճարներ (Tolls and fees)

     

Համայնքի ներդրում3

     

Ընդամենը՝

     
 

3.4. Տարեկան գործառնական ծախսերը (ՀՀ դրամ) Հաշվարկված գործառնական ծախսերը (ընթացիկ) նախագծի հուսալի ընթացքն ապահովելու համար հաշվարկվում և ներկայացվում է որպես յուրաքանչյուր տարում ՀՀ դրամով արտահայտված [x գումար] գործառնական ծախս: Այդ թիվն ընդգրկում է աշխատավարձերի, կոմունալ ծառայությունների, պահպանման, նյութական մատակարարումների և այլ ծախսերը: Հաշվարկների աղբյուրը ներառվում է հաշվարկում կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում առանձին փաստաթղթով:

Ինչպես ներկայացված է ստորև, գործառնական ծախսերը ներկայացվում են հետևյալ ձևաչափով՝ նախատեսված ընթացիկ ծախսի որ մասը կարող է վճարել առաջարկող մարմինը (վարչական միավորը) և որ մասը բյուջեի համար լրացուցիչ ծախս կհանդիսանա:

Որակի գնահատում

Ոչ բավարար = Տեղեկությունները իրատեսական կամ վստահելի չեն:

Ոչ հստակ = Տեղեկությունները միգուցե վստահելի են, սակայն հիմնավորման կարիք ունեն:

Բավարար = Տվյալները հստակ են, իսկ ներկայացված հաշվարկը՝ իրատեսական:

Որակի գնահատականը վերաբերում է 3.4 և 3.5 կետերի միասնական պատասխաններին:

Նախագծի ընդհանուր տարեկան գործառնական ծախսը

Նշե՛ք ծրագրի մեկնարկից սկսած առաջին բյուջետային տարվա (365 օր) համար հաշվարկված ընդհանուր ծախսը:

Ա

 

 

Բ

 

 

 

 

 

Գ

 

 

 

 

 

 

 

 

Ո՞ր մասը կֆինանսավորվի հաստատված բյուջեից

Որոշ նախագծեր նախատեսում են գործող օբյեկտի փոխարինում, այսինքն՝ նախկին օբյեկտի բյուջեն պահպանվում է: Նման դեպքում այդ գումարն այս բաժնում պետք է ցույց տրվի:

Եթե նախագիծն ամբողջությամբ նոր է, առանց նախկին բյուջեով նախատեսված ֆինանսավորման, այստեղ նշվում է «0»:

Նոր գործառնական ծախսերը

Դրանք ընդհանուր գործառնական ծախսերն են հանած այն գումարը, որը կարող է հատկացվել հաստատված բյուջեից: Եթե նախագիծը նոր է, գումարը կարող է համընկնել Ընդհանուր գործառնական ծախսերի հետ:

Այսինքն, այս ենթակետի 1-ին մասից (նախագծի ընդհանուր տարեկան գործառնական ծախսը) հանվում է 2-րդ մասը (ո՞ր մասը կֆինանսավորվի հաստատված բյուջեից) և նշվում է տարբերությունը (խնայողություններ): Գ=Ա-Բ

3.5. Լրացուցիչ գործառնական և պահպանման ծախսերի աղբյուրները

Նշում կատարե՛ք համապատասխան աղբյուր(ներ)ի դիմաց: Ներկայացրե՛ք, թե ինչպես են ֆինանսավորվելու գործառնական լրացուցիչ ծախսերը: Դրանց գումարը հավասար է «Նոր գործառնական ծախսեր» տողի անմիջապես վերևում նշված գումարին:

Երբ պետական բյուջեի ֆինանսավորումից բացի ներառված են այլ ֆինանսավորման աղբյուրներ, պետք է ներկայացնել նաև ֆինանսավորման փաստացի առաջարկը: Դա կարող է լինել մտադրությունների նամակ կամ էլեկտրոնային նամակագրություն: Իրացումից եկամուտը, տուրքերի և վճարների (tolls and fees) գումարները հիմնավորվում են համապատասխան հաշվարկով և կանխատեսված եկամտի գումարը հիմնավորող ցուցանիշներով:

 

( ) Ներքին աղբյուրներ

( ) Արտաքին վարկ

( ) Արտաքին դրամաշնորհ

( ) Ներքին փոխառություն

( ) Եկամուտ իրացումից, օգտագործման վճարներ (Tolls and fees)

( ) Համայնքի ներդրում

3.6. Անհրաժե՞շտ է արդյոք հողերի օտարում (Այո / Ոչ) «Այո»-ի դեպքում նշե՛ք, բոլոր անհրաժեշտ ծախսերը (փոխհատուցում/ իրավաբանական ծախսեր և այլն)

Նշե՛ք, «այո» կամ «ոչ» բառը: «Այո»-ի դեպքում գումարն արդեն իսկ պետք է ներառված լինի 3.1 և 3.2 կետերի ընդհանուր գումարում, իսկ այստեղ ներկայացվում է առանձնացված տեսքով:

Նախագծի իրականացման համար հող օտարելու անհրաժեշտության դեպքում, այդ մասին այստեղ հստակ նշում է կատարվում, ինչպես նաև ընդհանուր օտարման գինը, ներառյալ բոլոր փոխհատուցման և իրավաբանական ծախսերը։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Տեղեկությունները իրատեսական և վստահելի չեն:

Ոչ հստակ = Տեղեկությունները կարող են վստահելի լինել, սակայն հիմնավորման կարիք ունեն:

Բավարար = Տվյալները հստակ են, իսկ ներկայացված հաշվարկը՝ իրատեսական:

Հողի օտարման ընդհանուր հաշվարկված գինը՝

 

ՀՀ դրամ

 

 

3.7. Արդյո՞ք նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է ստանալ եկամուտ (Այո / Ոչ)

«Այո»-ի դեպքում նշել հաշվարկված գումարն ու աղբյուրները

Նշե՛ք «այո» կամ «ոչ» բառը՝ կախված նրանից, թե որն է ճիշտ:

«Ոչ»-ի դեպքում անցե՛ք հաջորդ բաժին:

Եթե պատասխանը «Այո» է, այսինքն՝ նախագիծը եկամտաբեր է (օր.՝ օբյեկտի օգտագործման դիմաց վճարներից կամ արտադրված ապրանքի վաճառքից եկամուտ է ակնկալվում), ստորև աղյուսակում նշվում է ակնկալվող եկամտի տարեկան գումարը:

Եթե առաջին գործառնական տարին օրացուցային տարվա մի մասն է կազմում, որը հաճախ է լինում, ներկայացվում է այդ տարվա մասնակի եկամտի գումարը և հաջորդ երեք տարիների ամբողջական եկամուտը:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Տեղեկությունները ներկայացվել են, բայց իրատեսական չեն:

Ոչ հստակ = Ներկայացված տեղեկությունները կարող են իրատեսական լինել, սակայն հստակեցում են պահանջում:

Բավարար = Տեղեկությունները հստակ են և իրատեսական:

1-ին գործառնական
տարին

2-րդ տարի

3-րդ տարի

4-րդ տարի

 

3.8. Եկամտի աղբյուրները

Նշե՛ք, թե որոնք են ակնկալվող եկամտի աղբյուրները:

Ստացված պատասխանը պետք է համընկնի 3.3 և 3.5 բաժիններում ներկայացված տեղեկությունների հետ:

 

Բաժին 4. Նախագծի ռիսկերի գնահատում և կառավարում

 

4.1. Արդյո՞ ք նախագծի հայտատուն ունի նախկինում նման ծրագրերի իրականացման փորձ: Նման փորձի բացակայության կամ սահմանափակ լինելու դեպքում, ներկայացրե՛ք, թե ինչպես են լուծվելու կամ նվազեցվելու կանխատեսվող ռիսկերը

ա) եթե հայտատուն ունի նախկինում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ (օրինակ՝ «կրկնվող ծրագրերիե, ինչպիսիք են բուժհաստատությունների կամ դպրոցների շինարարությունը), ապա այդ ամենը կարող է գնահատվել պակաս ռիսկային՝ համապատասխան ֆինանսավորման դեպքում։ Հայտատուն ներկայացնում է նմանատիպ ծրագրերը, որոնք հաջողությամբ իրականացրել է նախորդ 5 տարիներին,

բ) նմանատիպ ծրագրերի իրականացման փորձի բացակայության կամ մասնակի բացակայության դեպքում, նման նախագծի իրականացման ռիսկային գործոնը համապատասխանաբար ավելի մեծ է։

Նման դեպքում Հայտատուն պետք է նախատեսի համապատասխան միջոցառումներ (օրինակ՝ մասնագետների կամ օտարերկրյա խորհրդատուների հետ պայմանագրի կնքում), ինչը կավելացնի

արդյունավետության բարձր մակարդակը:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Բացակայում է նախկինում նման ծրագրերի իրականացման փորձը, և վտանգների նվազեցման ծրագիր չի ներկայացվել:

Ոչ հստակ = Բացակայում է նախկինում նման ծրագրերի իրականացման փորձը, սակայն ներկայացված ռիսկերի նվազեցման ծրագիրը կարող է թույլ տալ լուծել առաջացող խնդիրները:

Բավարար = Նախկինում նման

ծրագրերի իրականացման ապացույցները ներկայացված են և համոզիչ են կամ նախկինում նման ծրագրերի իրականացման փորձը բացակայում է, սակայն վտանգների նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները համոզիչ են:

4.2. Թվարկե՛ք ռիսկերը՝ (ի՞նչը կարող է լավ չընթանալ) և դրանց կառավարման ուղիները նախագծի արդյունավետության բարձրացման նպատակով (անհրաժեշտության դեպքում տողեր ավելացրե՛ք)

Ներկայացրե՛ք այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նախագծի իրականացման ընթացքում:

Դրանցից յուրաքանչյուրի գծով, նշե՛ք ռիսկերի կառավարման, եղանակները, ինչպես նաև երրորդ անձանցից ակնկալվող գործողությունները, որոնցից կախված է նախագծի արդյունավետ ընթացքը: Օրինակ՝ թույլտվությունների և լիցենզիաների տրամադրում այլ իրավասու մարմինների կողմից, հողի սեփականության հետ կապված հարցեր, տարածք մտնելու իրավունք, համաֆինանսավորման առկայությունը և ժամկետները: Հղում կատարե՛ք 5.1 և 5.2 կետերին: Պատասխանները լրացնելիս օգտվե՛ք ստորև ներկայացրած աղյուսակից: Լրացուցիչ ռիսկերը նկարագրելու համար ավելացրե՛ք անհրաժեշտ թվով տողեր:

Կարևոր է՝

Շատ ռիսկեր ներկայացնելը չի վկայում նախագծի խոցելիության մասին: Մեծ թվով նկարագրված ռիսկերի առկայությունը նախագիծը գնահատողների կողմից դիտարկվում է որպես առավել լավ և

համակողմանի մշակված նախագիծ:

Գնահատող մարմնի կողմից նախագծերը գնահատելիս հաշվի է առնվելու ոչ թե թվարկված ռիսկերի քանակը, այլ դրանց կառավարման մեխանիզմների արդյունավետությունը։

Որակի գնահատական

Ոչ բավարար = Ռիսկերի կառավարման ուղիները ներկայացված չեն, և դրանց կառավարման համար լուրջ քայլեր չեն

նախատեսված:

Ոչ հստակ = Ռիսկերը ներկայացված են, սակայն դրանց կառավարումը թերի է կամ ոչ համոզիչ:

Բավարար = Ռիսկերը ներկայացված են և ռիսկերի կառավարման քաղաքականությունը համոզիչ է:

Ռիսկի նկարագրություն

Ռիսկի առաջացման հավանա-կանությունը (ցածր, միջին,

բարձր)

Ռիսկի կառա-վարում4

Ռիսկի ազդեցություն (նկարագրեք և նշեք ցածր, միջին, բարձր)

       
       
       
       
       

4.3. Թվարկե՛ք բոլոր հնարավոր բնապահպանական սոցիալական կամ այլ հետևանքները, որոնց պետք է անդրադառնալ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունում (կամ այլ ուսումնասիրություններ)

Թվարկե՛ք բոլոր ակնկալվող բնապահպանական և սոցիալական կամ այլ խնդիրները, որոնց պետք է անդրադառնալ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններում:

Նկարագրություններում պետք է հակիրճ ներկայացնել յուրաքանչյուր հնարավոր խնդիրը:

Ներկայացրե՛ք ռիսկերի կառավարման և որոշումների կայացման առաջարկվող գործընթացների մանրամասները՝ իրավասությունների և պատասխանատվության հստակ տարանջատմամբ:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Հնարավոր հետևանքները ներկայացված չեն

(բացառությամբ այն դեպքերի, երբ պարզ է, որ նման հետևանքներ չեն լինելու):

Ոչ հստակ = Հնարավոր հետևանքները ներկայացված են, սակայն ամբողջական չեն կամ ոչ համոզիչ:

Բավարար = Հնարավոր հետևանքները հստակ նշված և նկարագրված են:

Բաժին 5. Նախագծի իրականացման պլանը5

Այս բաժնում ներկայացվում են նախագծի իրականացման ընդհանուր պլանի առկայությունը հիմնավորող փաստեր: Թեև վաղ փուլում մանրամասն տեղեկություն տրամադրել հնարավոր չէ, ընդհանուր պլանը թույլ կտա հաշվի առնել նախագծի իրականացման ընթացքում հնարավոր հիմնական մարտահրավերները, թեև դրանք առաջանալու են հետագայում և կարող են ճշգրտվել:

Այս փուլում ներկայացվող ընդհանուր տեղեկությունների թվին են դասվում իրականացման ժամանակացույցը և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նախագծում շահագրգիռ կողմեր ընդգրկելու հնարավորությունը:

Առկայության պարագայում կցել նախագծի իրականացման մանրամասն ժամանակացույց։

5.1. Թվարկե՛ք այն գործակալությունները, ընկերությունները կամ նախարարությունները, որոնք ներգրավվելու են նախագծի պլանավորման կամ իրականացման գործընթացում, և ինչպիսի իրավական խնդիրներ է պետք կարգավորել

Նախնական փուլում մասնակից ընկերությունների կամ կարգավորող մարմինների հետ պայմանավորվածություններ ձեռք չբերելու դեպքում հետագայում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Վերջիններս կարող են խոչընդոտել նախագծերով նախատեսված ժամկետները, ուստի այդ մարմինների հետ վաղ փուլում կապ հաստատելը թույլ է տալիս պլանավորել աշխատանքներն այնպես, որ հնարավոր լինի կանխել ուշացումները:

Նշե՛ք բոլոր այն գերատեսչությունները, ընկերությունները և կարգավորող մարմինները, որոնց հետ կարծում եք, որ անհրաժեշտ կլինի համագործակցել: Հակիրճ, ներկայացրե՛ք նաև այն իրավական, կարգավորման կամ ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք անհրաժեշտ է քննարկել նշված մարմիններից յուրաքանչյուրի հետ:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Պատասխանը համոզիչ չէ:

Ոչ հստակ = Իրականացնող կառույցները նշված են, սակայն առկա են որոշ իրավական/ կազմակերպչական խնդիրներ:

Բավարար = Բոլոր կառույցները նշված են և հստակ տեղեկություններ են ներկայացված լուծման ենթակա իրավական/ կազմակերպչական խնդիրների մասին։

5.2. Նշե՛ք նախագծի շահագրգիռ կողմերը և, արդյոք դրանց հետ նախապես խորհրդակցել եք

«Շահագրգիռ կողմերը» նախագծի հետաքրքրություններ ունեցող կողմերն են: Դրանք այն անձինք կամ ներկայացուցչական մարմիններն են, որոնք շահագրգռված են նախագծի արդյունքով կամ կարող են հանդիսանալ նախագծի ազդակիր: Ներկայացրե՛ք

նրանց՝ նշելով յուրաքանչյուրի դիմաց, թե արդյոք նրանց հետ խորհրդակցել եք, դրական պատասխանի դեպքում մի քանի բառով նկարագրելով նրանց դիրքորոշումը:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Շահագրգիռ

կողմերը նշված չեն:

Ոչ հստակ = Շահագրգիռ կողմերը

նշված են, սակայն դրանց հետ խորհրդակցություններ չեն անցկացվել կամ ցուցակն ամբողջական չէ:

Բավարար = Շահագրգիռ կողմերի ցուցակն ամբողջական է և նախնական խորհրդակցությունները մեկնարկել են:

5.3. Նախագծեր, որոնք անցել են նախնական գնահատումը (սույն կետը կիրառելի է խոշոր նախագծերի համար)

Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (pre-feasibility study) կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study) պահանջող նախագծերի համար

ա) Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար անհրաժեշտ բյուջեն:

Ներկայացրե՛ք տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար պահանջվող բյուջեն: Խոշոր նախագծերի դեպքում ներկայացրե'ք նաև նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման համար անհրաժեշտ բյուջեն.

Ներկայացվում են նաև նախապատրաստումների/ տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտի ժամկետները:

 

5.4. Թվարկե՛ք նախագծի իրականացման և գործարկման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսները, ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Ինչպե՞ս է ապահովվելու դրանց անխափան տեղափոխումը կամ մատակարարումը

ա) կետում տրված պատասխանը պետք է ամբողջությամբ հիմնավորի նախագծի ժամանակացույցը:

Այս բաժնում ներկայացվում են սահմանված ժամկետներում նախագիծն ավարտելու համար անհրաժեշտ ֆիզիկական ռեսուրսները՝ մոտավոր ծավալներով և ձեռքբերման ժամանակացույցով: Նշվում է, թե արդյոք այդ ռեսուրսներն առկա են ներքին շուկայում կամ պետք է ներկրվեն, ներկրման երկիրը և ներկրելու եղանակը: Օրինակ՝ անիմաստ է նախագծի իրականացման համար նախատեսել 12 ամիս ժամկետ, եթե

առանցքային սարքավորումները հնարավոր կլինի տեղ հասցնել առնվազն 14 ամսում:

Ռեսուրսները՝ նախագծի գործարկման համար անհրաժեշտ աշխատուժը, տեխնիկական խորհրդատվությունը, սարքերը և սարքավորումները, շինարարական նյութերը և տեխնիկական սարքերը:

Որպես օրինակ կարող է լինել վերականգնվող էներգետիկայի նախագիծը, որի համար անհրաժեշտ է հատուկ սարքավորումների գնում, նախագծում, արտադրություն և այլ երկրից փոխադրում դեպի Հայաստանի Հանրապետություն: Այդ բոլոր քայլերն ավարտելու համար պահանջվող ժամանակն էապես ազդում է նախագծի գործարկման վերջնաժամկետի վրա:

Որակի գնահատական

Ոչ բավարար = Խնդիրների լուծման ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել:

Ոչ հստակ = Ներկայացվել է ռեսուրսների ցանկը, սակայն չի հաշվարկվել, թե ինչպես են դրանք ապահովվելու:

Բավարար = Ռեսուրսները թվարկված են հստակ գնումների նախագծով հանդերձ:

բ) Գնահատման համար կարևոր են նաև տեղեկություններ նախագծի իրականացման նորարարական բաղադրիչի, մասնավորապես` նախագծի շրջանակներում օգտագործվող կամ ներդրվող նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ (Նման տեղեկատվության ներկայացումը ցանկալի է, և գնահատման ընթացքում այլ նախագծերի հետ հավասար գնահատվելու պայմաններում, կարող է ունենալ կողմնորոշիչ դեր։)

 

գ) Նախագծի ոլորտը՝

Նկարագրե՛ք հստակ այն ոլորտը, որի համար միտված է տվյալ նախագիծը։

Օրինակ՝ կրթություն, կամ սոցիալական

Բաժին 6. Կոնտակտային տվյալները և նախագծի հաստատումը

 

Անուն, ազգանուն

Ստորագրություն

Նախագիծը կազմողը

Օրինակելի ձևը լրացնող պաշտոնյան

 

Հեռ.

Էլ. փոստ.

   

Վարչության պետ կամ ծրագրի գծով պատասխանատու այլ անձ՝

Անուն, ազգանուն

Հաստատում եմ՝

Նախագիծն առաջարկող պետական մարմնի վերադաս

   

 

______________

1 Սույն Բաժինը լրացնելիս անհրաժեշտ է համագործակցել ՀՀ ֆինանսների նախարարության հետ։

2 Արտաքին ֆինանսավորում, այդ թվում` վարկ և դրամաշնորհ, նախատեսող Նախագծի (ներդրումային ծրագրի հայտ) ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը:

3 Օրինակ, երբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց ֆինանսավորումն իրականացվում է նաև պետական բյուջեից։

4 Անհրաժեշտ է ներկայացնել կառավարման գործիքը՝ կա 4 տարբերակ՝ խուսափել (եթե հետևանքները ծանր են և հավանականությունը բարձր, պետք է նախագիծը փոխել), ընդունել (եթե հավանականությունը ցածր է և հետևանքները ընդունելի), նվազեցնել (հեջավորում) կամ տեղափոխել (ապահովագրություն)։

5 Առկայության պարագայում նախընտրելի է կցել որպես Հավելված։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

04.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2023, N 160-Լ 14.02.2023, N 472-Լ
17.02.2022, N 189-Լ 19.02.2022, N 472-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան