Գլխավոր տեղեկություն
Համար
N 1424-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1424-Ա

 

«ԱՐՈՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1142-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը և 15-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել «ԱՐՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «ԱՐՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 1142-Ա որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում «ԱՐՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղեկացնել սույն որոշման ընդունման մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում այն տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ռեեստրում կատարել համապատասխան փոփոխություններ:

            

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

          

2018 թ. դեկտեմբերի 17

Երևան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան