Գլխավոր տեղեկություն
Համար
N 1437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հոդ.1277.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1437-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`

1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727 հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.

2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ 35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 60,220.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.

3) թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով.

4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.

5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019 թվականի Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռքբերման երաշխիքային կանխավճարի վճարման համար՝ 743.5 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:

3. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 58-րդ կետի համաձայն չկայացած հայտարարել Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 57+100-կմ 64+500 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ ծածկագրով և Հ-40 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր Արենի համայնքի վթարված կամրջի հիմնանորոգման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների իրականացման համար «ՏԿՆ-ԳՀԱՇՁԲ-2018/6Ն» ծածկագրով հայտարարված գնման ընթացակարգերը:

4. Թույլատրել սույն որոշման N 3 հավելվածում նշված համակարգչային տեխնիկայի ձեռքբերման գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությանը համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «2,222,654.7» թիվը փոխարինել «1,741,417.3» թվով.

2) N 5 հավելվածի «Ընդամենը» տողում «2,222,654.7» թիվը փոխարինել «1,741,417.3» թվով և հավելվածից հանել

«

1.4.

Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ57+100-կմ64+500 հատվածի միջին նորոգման աշխատանքներ

481,237.4

»
 տողը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

          

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

           

   

          

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1437-Ն որոշման


          

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1437-Ն որոշման


          

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1437-Ն որոշման


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան