ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1737-Ա
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին 2019 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ մասնակցելու Ուկրաինայի քրեական արդարադատություն իրականացնող մարմիններ և քրեական արդարադատության բարեփոխումներ իրականացնող կազմակերպություններ իրականացվելիք այցին, որը նպատակ ունի ամրապնդել փոխադարձ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սրբուհի Գալյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 21 Երևան |