ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 60-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 60-Ն որոշման |
Տողի |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
1. |
Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ |
|
1) |
այդ թվում` ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր |
|
2) |
բնական ջրատարների կենսատեխնիկական միջոցառումներ |
|
2. |
Արժեքավոր արդյունագործական մանրաձկների արձակում բնական ջրատարներ և ջրամբարներ, |
|
1) |
այդ թվում` թառափազգիներ |
|
2) |
սաղմոնազգիներ |
|
3) |
ծածանազգիներ |
|
4) |
սիգ |
|
5) |
այլ մանրաձկներ (նշել) |
|
6) |
||
7) |
||
3. |
Ջրային օբյեկտների ուսումնասիրություն, հազ. դրամ |
|
1) |
այդ թվում` Սևանա լճի |
|
2) |
այլ (նշել) |
|
3) |
||
4) |
||
5) |
Ղեկավար՝ |
_________________________________________ |
________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող՝ |
_________________________________________ |
________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« ___ »____________20___թ. |