ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 801-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածում՝
ա․ հանել «ՀՀ կառավարությանն առընթեր» բառերը,
բ․ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ» բառերով,
գ․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 1-ին և 5-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
բ. 2-րդ կետից հանել «հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված» բառերը, իսկ «վերաբերյալ» բառը փոխարինել «առիթով» բառով,
գ. 12-րդ կետից հանել «հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |