Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԽՈՐՀՈՒՐԴ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

3 մարտի 2017 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

      

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին եւ 15-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ հաստատված՝ «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող՝ անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի եւ այդ ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվելու փաստի արտացոլման մասին» հրահանգի 22-րդ կետի 4-րդ ենթակետում «VI բաժնով» բառերը փոխարինել «74-րդ կետով» բառերով, «իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական եւ տրանսպորտային հսկողության» բառերը փոխարինել «պետական հսկողության» բառերով։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական եւ տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների եւ կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջների, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի դասակարգման եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի անձնագրի ձեւի մասին» թիվ 688 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանի անցակետերում Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիների համար առանձին ուղիների սարքավորման մասին» թիվ 449 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 103 որոշման հավելված) 2-րդ կետի «գ» եւ «ե» ենթակետերը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի «Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները հաստատելու եւ Մաքսային միության արտաքին սահմանի անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական եւ տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների եւ կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 92 որոշման 2-րդ կետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 3-ի

թիվ 34 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 688 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության» բառերը փոխարինել «պետական հսկողության» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների և կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հունիսի 22-ի

թիվ 688 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 3-ի թիվ 34 որոշման խմբագրությամբ)

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում պետական հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների և կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն պահանջները նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) գործադիր իշխանության մարմինների օգտագործման համար՝ Միության մաքսային սահմանի անցակետերի նախագծման, կառուցման (վերակառուցման) և նյութատեխնիական հագեցվածության դեպքում։

2. Սույն պահանջների նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

հսկող մարմիններ՝ անդամ պետությունների պետական մարմիններ, որոնք, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են պետական հսկողություն իրականացնելու համար.

պետական հսկողություն՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց՝ անցակետերում իրականացվող գործունեություն՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան մաքսային, տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժական սանիտարական, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանային հսկողություն անցկացնելու ուղղությամբ.

հսկողական գործողություններ՝ գործողություններ, որոնք իրականացվում են հսկող մարմինների կողմից՝ Միության մաքսային տարածք կամ Միության մաքսային տարածքից անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղափոխման ժամանակ պետական հսկողությունն ապահովելու նպատակով.

անցակետ՝ Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցման (սահմանի հատման, սահմանով տեղափոխման) համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված անցակետ.

անցակետի ռեժիմ՝ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների՝ անցակետ մուտքի, դրանում գտնվելու և դրանից ելքի կանոններ, որոնք սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ՝ բացառապես սահմանային և մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով։

Սույն պահանջներում մյուս հասկացությունները գործածվում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով։

3. Անցակետերը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նախագծվում և կառուցվում (վերակառուցվում) են որպես միասնական համալիրներ, որոնք կոչված են ապահովելու դրանցով բեռնատար և ուղևորատար հոսքերի ինտենսիվ անցումը, Միության մաքսային սահմանով անցնող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների նկատմամբ պետական հսկողության անցկացման արդյունավետությունը։

4. Անցակետերը, որոնցում իրականացվում է սանիտարակարանտինային և կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), սարքավորվում և հագեցվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 92 որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխան, իսկ անցակետերը, որոնցում իրականացվում է անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն)՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան։

5. Անցակետերում պայմաններ են ստեղծվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց անցումն ապահովելու համար։

6. Անցակետերում կարող են ստեղծվել առանձնացված գոտիներ (միջանցքներ, ուղղություններ)՝ անդամ պետությունների անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցման համար։

7. Հսկող մարմինների վերաբերյալ տեղեկություններն արտացոլված են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի անձնագրում։

 

II. Անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

8. Պետական հսկողություն անցկացնելու համար անցակետում պետք է գործեն հետևյալ տեխնիկական համակարգերը՝

ա) անձնագրային (սահմանային) հսկողության.

բ) անձանց մարմնի ջերմաստիճանի անհպում չափման.

գ) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ապահովման և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման.

դ) տրանսպորտային միջոցների մաքրման ու ախտահանման.

ե) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ապահովման.

զ) քաշային և եզրաչափային պարամետրերի որոշման.

է) անձանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման).

ը) տրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննման (զննման).

թ) ճառագայթային հսկողության.

ժ) կենսաբանական թափոնների հավաքման ու ոչնչացման (օգտահանման).

ժա) հասանելիության նկատմամբ հսկողության ու կառավարման և պահակային ազդանշանման.

ժբ) կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների.

ժգ) հեռուստատեսային հսկման (տեսահսկման).

ժդ) հրդեհի ազդանշանման.

ժե) պահպանության ինժեներական միջոցների.

ժզ) տեղեկատվական փոխգործակցության.

ժէ) պահուստային էլեկտրասնուցման։

9. Անձնագրային (սահմանային) հսկողության համակարգը նախատեսված է պետական սահմանը հատող անձանց անցման հիմքերի ստուգման սահմանված ընթացակարգերը սահմանային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվելու համար և հիմնվում է սահմանային հսկողության տեղեկատվական համակարգերի և տեխնիկական միջոցների կիրառման վրա։ Անձնագրային (սահմանային) հսկողության համակարգի ստեղծման ժամանակ նախատեսվում է՝

ա) անձնագրերի և այլ, այդ թվում՝ կենսաչափական պարամետրերով անձնագրավիզային փաստաթղթերի ավտոմատ մշակման սարքերի, ապարատուրայի և ծրագրային ապահովման մոդիֆիկացիայի հնարավորությունը.

բ) տեղեկատվության ավտոմատ և ձեռքով մուտքագրում, անձնագրավիզային փաստաթղթերից տվյալների բազաների ձևավորում՝ անձնագրավիզային փաստաթղթերում պարունակվող գրաֆիկական տեղեկատվության, մեքենաընթեռնելի գոտու, ստվերագծային ծածկագրի (շտրիխ կոդ) և միկրոսխեմաների ընթերցման ծրագրատեխնիկական միջոցների կիրառմամբ.

գ) անձնագրավիզային փաստաթղթերի` գործող նմուշներին համապատասխանության, դրանց գործողության ժամկետի ստուգում և տրված անձնագրավիզային փաստաթղթերի սահմանաքանակների մասով ստուգում.

դ) ստուգում՝ ըստ անձնագրավիզային փաստաթղթերի ատրիբուտների հսկիչ ցանկերի.

ե) տեղեկատվական անվտանգության ապահովում.

զ) սահմանային հսկողության արդյունքներով կամայական ժամանակահատվածների համար վիճակագրական հաշվետվությունների կազմում։

10. Անձանց մարմնի ջերմաստիճանի անհպում չափման համակարգը նախատեսված է մարմնի բարձր ջերմաստիճան ունեցող անձանց հեռավորության վրա հայտնաբերելու համար։ Մարմնի բարձր ջերմաստիճան ունեցող անձանց՝ հեռավորության վրա հայտնաբերման տեղադրված սարքերի քանակը որոշվում է ուղևորների հոսքի խտությամբ և սարքավորումների տեխնիկական բնութագրերով։

11. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ապահովման և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծման համակարգը կազմված է տեխնիկական միջոցներից և շինություններից, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 92 որոշմամբ հաստատված՝ բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու բարեկարգմանը ներկայացվող պահանջներին։

12. Տրանսպորտային միջոցների մաքրման և ախտահանման համակարգը կազմված է տեխնիկական միջոցներից, որոնցով ապահովվում է տրանսպորտային միջոցների մեխանիկական մաքրումը, լվացումը և վարակազերծումը, դրանց հետագա ախտահանման համար հատուկ լուծույթների մակերևութային հոսքերի հավաքումը։

13. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ապահովման համակարգը նախատեսված է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձանց կողմից անասնաբուժության բնագավառում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու լիազորությունների կատարման համար։

Անցակետերում, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ապահովման համար նախատեսվում են հետևյալ սարքավորումները՝

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների տեսազննում (զննում) անցկացնելու համար.

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջներին չհամապատասխանող ապրանքների հավաքման, պահպանման և ոչնչացման համար։

14. Քաշային և եզրաչափային պարամետրերի որոշման համակարգը կազմված է համալիր տեխնիկական միջոցներից, որոնք թույլ են տալիս կատարել տեղափոխվող ապրանքների քաշային պարամետրերի, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քաշային ու եզրաչափային պարամետրերի չափումներ, այդ թվում՝ ավտոմատ ռեժիմով՝ հսկող մարմինների կողմից անցակետերում օգտագործվող տեղեկատվական համակարգերի հետ ինտեգրման հնարավորությամբ։

15. Անձանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համակարգը նախատեսված է ուղևորների և տրանսպորտային միջոցների սպասարկող անձնակազմի ստուգման համար՝ արգելված (տեղափոխումը սահմանափակված) ապրանքների, ինչպես նաև գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքների հայտնաբերման նպատակով, և սարքավորված է ռենտգենահեռուստատեսային ու այլ հատուկ ապարատուրայով։

16. Տրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննման (զննման) համակարգը նախատեսված է դրանց նկատմամբ հսկողության (ստուգման և նույնականացման), ինչպես նաև արգելված (տեղափոխումը սահմանափակված) ապրանքների և (կամ) տրանսպորտային ու ապրանքաուղեկից փաստաթղթերում չնշված ապրանքների հայտնաբերման, տրանսպորտային միջոցներում, ուղեբեռի և ապրանքների մեջ թաքնված անձանց բացահայտման համար և կարող է ներառել տարբեր մոդիֆիկացիաների տեխնիկական հսկողության միջոցներ, այդ թվում՝ ռենտգենահեռուստատեսային կայանքներ և տեսչական զննման համալիրներ։

17. Ճառագայթային հսկողության համակարգը նախատեսված է տրոհվող և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու համար՝ բարձր մակարդակի իոնացնող ճառագայթմամբ օբյեկտների (այդ թվում՝ անձանց) հայտնաբերման միջոցով։

Ճառագայթային հսկողության համակարգը կազմված է գամմա և նեյտրոնային ճառագայթման դետեկտորներով ստացիոնար և (կամ) շարժական ապարատուրայից, ռադիոճառագայթաչափ-սպեկտրաչափերից և բաժնեչափիչներից, որոնք թույլ են տալիս հայտնաբերել և տեղայնացնել իոնացնող ճառագայթման աղբյուրները, որոշել բնական ճառագայթային ֆոնի մակարդակի բաձրացումը, նույնականացնել իոնացնող ճառագայթման հայտնաբերված աղբյուրը և գնահատել դրա վտանգավորության աստիճանը։

Տրոհվող և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման ստացիոնար ապարատուրան պետք է ապահովի տագնապի (գամմա և նեյտրոնային բնական ֆոնի մակարդակի բարձրացման) պահին հսկողության օբյեկտի տեսապատկերի գրանցման և փոխանցման աշխատանքի շուրջօրյա ավտոմատ ռեժիմը, միանալու վայրի ու ժամի մասին ընթացիկ և արխիվային տեղեկատվության, գամմա և նեյտրոնային ուղիների հաշվարկի արագության փոփոխման մասին տվյալների, ինչպես նաև տագնապի ազդանշան առաջացրած հսկողության օբյեկտի վերաբերյալ որոշում կայացնելիս օպերատորի գործողությունների արտացոլումը։

18. Կենսաբանական թափոնների հավաքման և ոչնչացման (օգտահանման) համակարգն ապահովում է ֆիզիկական անձանց ձեռնածանրոցների, ուղեբեռի և փոստային առաքանիների մեջ, ինչպես նաև ապրանքների խմբաքանակներում հայտնաբերված՝ կենդանական և բուսական ծագման ապրանքների հավաքումը, ժամանակավոր պահպանումը (պահպանման անհնարինության դեպքում՝ տրանսպորտային փոխադրումը ոչնչացման (օգտահանման) վայր) և ոչնչացումը (օգտահանումը)։

19. Հասանելիության նկատմամբ հսկողության ու կառավարման և պահակային ազդանշանման համակարգը սարքավորվում է համատեղ գործող տեխնիկական միջոցներով և նախատեսված է անցակետի տարածք և ռեժիմային գոտիներ չարտոնված ներթափանցման (ներթափանցման փորձի) հայտնաբերման, ինչպես նաև տրված ձևով տեղեկատվությունը հավաքելու, մշակելու և հսկող մարմինների պաշտոնատար անձանց աշխատավայրեր փոխանցելու համար։

20. Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը ներառում է տեղեկատվական հեռահաղորդակցական ենթակառուցվածք և նախատեսված է հսկող մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ տեղեկատվություն, բաց (ներքին, միջքաղաքային և միջազգային) ու հատուկ տեսակի կապ տրամադրելու համար, որով անդամ պետությունների հսկող մարմինների և կողմնակի կազմակերպությունների հետ փոխգործակցության ժամանակ ապահովվում է տեղեկատվական անվտանգության երաշխավորված մակարդակը, ինչպես նաև «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի հասանելիությամբ աշխատավայրեր։

21. Հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգը նախատեսված է հսկման էլեկտրոնային միջոցներով անցակետի օբյեկտների (տարածքի) վիզուալ հսկողությունն ապահովելու համար։

Հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգը ստեղծվում է տարբեր տեսակի հեռուստատեսային համակարգերի կիրառմամբ և պետք է ապահովի անցակետի օբյեկտների (տարածքի) նկատմամբ հսկում իրականացնելու հնարավորությունն իրական ժամանակային ռեժիմով՝ տվյալների պահպանմամբ։

Հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգը անհրաժեշտության դեպքում ապահովում է անցակետում պոտենցիալ վտանգավոր և հակաիրավական գործողությունների հայտնաբերումը և այդ գործողությունների մասին հսկող մարմինների պաշտոնատար անձանց տեղեկացումը։

Հսկող մարմինները անցակետում կարող են օգտագործել հեռուստատեսային հսկման (տեսահսկման) առանձին համակարգեր կամ մեկ համատեղ համակարգ։

22. Հրդեհի ազդանշանման համակարգը կազմված է անցակետի օբյեկտներում մոնտաժված՝ հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման կայանքներից՝ անցակետի շինություններում, շենքերում և կառույցներում տեղադրվող ծխային, ջերմաստիճանային տվիչների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։

Հրդեհի ազդանշանման համակարգը պետք է ապահովի հրդեհի ավտոմատ հայտնաբերումը, հրդեհի մասին ծանուցման՝ տրված ձևով մշակումն ու փոխանցումը հրդեհի մասին տեղեկացման համակարգերի և հրդեհաշիջման կայանքների միացման համար անհրաժեշտ ժամակահատվածում՝ կոնկրետ անցակետում հրդեհի մարումը և այդտեղից մարդկանց անվտանգ (հաշվի առնելով թույլատրելի հրդեհային ռիսկը) տարհանումը կազմակերպելու նպատակով։

23. Պահպանության ինժեներական միջոցների համակարգը կազմված է ցանկապատներից և պահակետերից, իսկ անհրաժեշտության դեպքում սարքավորվում է ինժեներական լարափակոցներով, պաշտպանության պաշտպանական կառույցներով, տրանսպորտային միջոցների արագության սահմանափակման և դրանց կանգնեցման համար ինժեներական փակոցներով և դիտաշտարակներով։

24. Տեղեկատվական փոխգործակցության համակարգը տեղեկատվական տեխնիկական միջոցների համալիր է և նախատեսված է հսկող մարմինների գործունեությունն ու փոխգործակցությունը, պետական հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը հսկող մարմինների հասանելիությունն ապահովելու համար։

25. Պահուստային էլեկտրասնուցման համակարգը նախատեսված է էլեկտրամատակարարման համակարգի վթարային անջատման դեպքում անցակետի շենքերը, շինությունները, կառույցները, սարքավորումները, հսկողության տեխնիկական միջոցներն էլեկտրասնուցմամբ ապահովելու համար և կազմված է էլեկտրասնուցման պահուստային աղբյուրներից։

26. Անցակետի հագեցվածության համար անհրաժեշտ համակարգերի կազմն ու տվյալ համակարգերի կազմի մեջ մտնող սարքավորումների քանակը հսկող մարմինների կողմից սահմանվում են անցակետի նախագծման փուլում՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) միջազգային հաղորդակցության տեսակը.

բ) մասնագիտացումը (անցակետերի մասնագիտացման մասին որոշումն անդամ պետության կողմից կայացվելու դեպքում).

գ) անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցումը կազմակերպելու տեխնոլոգիական սխեման (նախագիծ).

դ) անցունակությունը (մեկ օրվա, ժամվա ընթացքում անձանց, տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը).

ե) մուտքի և ելքի ուղղություններով ավտոտրանսպորտի երթևեկության գոտիների քանակը (ավտոմոբիլային (ավտոճանապարհային) անցակետերի համար).

զ) միջազգային տերմինալների քանակը (օդային և ծովային անցակետերի համար).

է) տրանսպորտի և անձանց երթևեկության հոսքերի բաժանումը՝ ըստ մուտքի և ըստ ելքի.

թ) տրանսպորտային միջոցների տեսակները (թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներ, ավտոբուսներ, ծովային (գետային) նավեր, օդանավեր, ուղևորատար և բեռնատար կազմեր) և հետիոտնային ուղղությունները.

ժ) անցակետում սահմանված ռեժիմը.

ժա) անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննման (զննման) վայրերի տարածքն ու քանակը։

27. Անցակետի հարթակների և շինությունների ցանկը հսկող մարմինների կողմից սահմանվում է անցակետի նախագծման փուլում։ Հաշվի առնելով հսկող մարմիններին հարթակներով և շինություններով ապահովելու մասով ազգային նորմատիվները՝ անցակետում նախատեսվում է՝

ա) համապատասխան տեսակի պետական հսկողություն անցկացնելու համար աշխատանքային վայրեր.

բ) հսկող մարմինների պաշտոնատար անձանց համար ծառայողական (հատուկ) շինություններ.

գ) պետական հսկողություն և սանիտարական հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու համար հատուկ վայրեր (կայաններ, հարթակներ, փակուղիներ, նավամատույցներ).

դ) անձանց անձնական զննում անցկացնելու համար շինություններ.

ե) ուղևորների (անձանց) համար սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող սրահներ (վայրեր), որոնք անհրաժեշտ են պետական հսկողություն անցկացնելու համար.

զ) շինություններ այն անձանց ժամանակավոր մեկուսացման համար, որոնց նկատմամբ կա վարակիչ հիվանդության առկայության կասկած.

է) զենքի և զինամթերքի պահպանման համար շինություններ՝ զենքը լիցքավորելու, պարպելու և մաքրելու համար նախատեսված վայրերով.

ը) շինություններ՝ ձերբակալված անձանց պահելու համար.

թ) շինություններ այն անձանց համար, որոնց անցումը ժամանակավորապես չի թույլատրվում.

ժ) շինություններ՝ սերվերային սենյակների, կապի հանգույցների տեղակայման համար.

ժա) շինություններ՝ հսկողության տեխնիկական միջոցների պահպանման համար.

ժբ) շինություններ՝ սննդի պատրաստման, ընդունման և հանգստի համար.

ժգ) սանիտարակենցաղային շինություններ.

ժդ) շինություններ (մեծավանդակներ)՝ ծառայողական շներին պահելու համար.

ժե) շինություններ՝ էլեկտրասնուցման և պահուստային էլեկտրասնուցման համակարգի համար.

ժզ) սրահ՝ պաշտոնական հանդիպումների համար.

ժէ) շինություններ՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների տեսազննում (զննում) անցկացնելու համար.

ժը) շինություններ (հարթակներ)՝ կենդանիների կարանտինացման և գերապահման համար։

28. Ծառայողական շինությունների (սենյակների) կամ հսկող մարմինների պաշտոնատար անձանց տեղավորելու համար նախատեսված վայրերի մակերեսը հաշվարկվում է սույն պահանջների 4-րդ կետում նշված ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

29. Անցակետերում թույլատրվում է համակարգերի, տեխնիկական միջոցների և շինությունների (սրահների, հատուկ վայրերի) համատեղ օգտագործումը հսկող մարմինների կողմից։

30. Անցակետի շենքերի, շինությունների և կառույցների սարքավորումն ու նյութատեխնիկական հագեցվածությունն իրականացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) միջազգային հաղորդակցության տեսակը.

բ) անցակետի աշխատանքի ռեժիմը.

գ) անցունակությունը (մեկ օրվա, ժամվա ընթացքում անձանց և տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը).

դ) հսկողական գործողությունների իրականացման ժամանակի սահմանված նորմատիվը.

ե) սույն պահանջների 4-րդ կետում նշված ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ շենքերի, շինությունների և կառույցների սարքավորմանը ներկայացվող հատուկ պահանջներ.

զ) անցակետում սահմանված ռեժիմը.

է) ինժեներատեխնիկական սարքավորումների առկայությունն ու վիճակը.

ը) անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննման (զննման) վայրերի ու տարածքի ցանկապատումն ու լուսավորությունը։

31. Անցակետում շենքերի, շինությունների, կառույցների ու տեխնիկական միջոցների տեղակայման վայրերը սահմանվում են՝ ելնելով՝

ա) անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից.

բ) պետական հսկողության օպտիմալացման և արդյունավետության անհրաժեշտությունից.

գ) հսկողական գործողությունների իրականացման հաջորդականությանը և անցակետի համար նախատեսված՝ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցումը կազմակերպելու տեխնոլոգիական սխեմային համապատասխան՝ Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցման կազմակերպումից.

դ) պետական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց թվից.

ե) պետական հսկողություն անցկացնելիս հսկողության տեխնիկական միջոցների ռացիոնալ օգտագործումից և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումից.

զ) տրանսպորտային ենթակառուցվածքից և դրա զարգացման հեռանկարներից։

32. Անցակետում հսկող մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքային վայրերում պետք է ապահովվեն՝

ա) աշխատանքի անվտանգ պայմանները (անվտանգ կերպով ծառայության իրականացումը).

բ) արդյունավետ պետական հսկողության իրականացումը.

գ) տեղադրվող սարքավորումների աշխատանքին ներկայացվող պահանջների պահպանումը.

դ) աշխատանքի պայմանների մասով սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների պահպանումը.

ե) լարային կապի և ռադիոկապի, կապի գերատեսչական համակարգի միջոցները գործելը.

զ) տեխնիկական միջոցների շահագործումն ու պահպանումը։

33. Անցակետերի սարքավորման և տեխնիկական հագեցվածության դեպքում պետք է նախատեսվի հսկող մարմինների կողմից լուծվող խնդիրների կատարումն ապահովող ժամանակակից սարքավորումների կիրառումը։

34. Անցակետի տարածքը պարագծով սարքավորվում է ցանկապատով և լուսավորությամբ։

Անցակետում հսկողական գործողությունների կատարման վայրերը պետք է սարքավորվեն լուսավորությամբ՝ այդ գործողությունների կատարման հնարավորությունն ապահովելու համար։

 

III. Ավտոմոբիլային (ավտոճանապարհային) անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

35. Ավտոմոբիլային (ավտոճանապարհային) անցակետերում (այսուհետ՝ ԱԱ) նախատեսվում են սույն պահանջների 8-րդ կետում նշված համակարգերը, սույն պահանջների 27-րդ կետում նշված հարթակներն ու շինությունները։

36. ԱԱ-ները կառուցվում են անմիջապես Միության մաքսային սահմանի հարևանությամբ՝ ելնելով ենթակառուցվածքի զարգացումից։ Ընդ որում, պայմաններ են ստեղծվում անցակետերն ավտոտրանսպորտային միջոցներով շրջանցելու հնարավորությունը բացառելու համար։

Կախված տեղանքի ռելիեֆի պայմաններից՝ ԱԱ-ները կարող են կառուցվել Միության մաքսային սահմանից որոշակի հեռավորության վրա։

37. ԱԱ-ի տարածքի չափերը որոշվում են՝ կախված՝

ա) դրա գործունեության կարգից.

բ) ավտոտրանսպորտային միջոցների և անձանց երթևեկության ինտենսիվությունից.

գ) հսկողական գործողություններ կատարելու ժամանակի սահմանված նորմատիվից.

դ) մասնագիտացումից (անցակետերի մասնագիտացման մասին որոշումն անդամ պետության կողմից կայացվելու դեպքում).

ե) հսկողության (վերահսկողության) վերցված տեղափոխվող ապրանքների յուրահատկությունից և տեսակներից.

զ) ավտոտրանսպորտային միջոցների և անձանց հոսքերի՝ ըստ մուտքի և ըստ ելքի բաժանումից՝ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների (թեթև մարդատար, բեռնատար, ավտոբուսներ) և հետիոտնային ուղղությունների հիման վրա.

է) անցակետում ռեժիմն ապահովելուց, անձանց, ավտոտրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննման (զննման) վայրերի տեղակայումից.

ը) տեղանքի ռելիեֆի պայմաններից՝ հաշվի առնելով տվյալ տեղանքի ենթակառուցվածքի հեռանկարային զարգացումը։

38. ԱԱ-ների ենթակառուցվածքն ու դրանց տարածքային կառուցվածքը պետք է ապահովեն՝

ա) անձանց և ավտոտրանսպորտային միջոցների պետական հսկողության առանձին անցկացումը միմյանցից անկախ՝ երկու ուղղություններով (մուտք և ելք).

բ) ընդհանուր հոսքից անձանց և առանձին ավտոտրանսպորտային միջոցները հանելու հնարավորությունը՝ առանց անձանց և ավտոտրանսպորտային միջոցների հիմնական հոսքի համար խոչընդոտների ստեղծման՝ պետական հսկողություն անցկացնելու նպատակով.

գ) անցակետում ռեժիմի պահանջների կատարումը.

դ) փոքրածավալ, ծանրաքաշ, վտանգավոր և այլ հատուկ բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիների (պահուստային երթևեկելի գոտիների) առկայությունը։

39. Ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողական գործողությունների կատարման վայրեր կողմնակի անձանց մուտքը բացառելու նպատակով կայանատեղիները և տեսազննման համար նախատեսված հարթակները սարքավորվում են ցանկապատով ու լուսավորությամբ։

Պետական հսկողության իրականացման վայրերում, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում սարքավորվում են աշխատանքային վայրեր՝ հսկողական գործողությունների կատարման համար։

40. Հսկող մարմինների պաշտոնատար անձանց տեղավորելու համար աշխատանքային վայրերի, երթևեկելի գոտիների ու տեսազննման (զննման) համար նախատեսված հարթակների քանակը որոշվում է՝ կախված ավտոտրանսպորտային միջոցների և անձանց երթևեկության ինտենսիվությունից, ինչպես նաև անցակետի մասնագիտացումից։

41. ԱԱ-ներն անհրաժեշտության դեպքում սարքավորվում են ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային հաշվառման ավտոմատացված համակարգով, որն ապահովում է պետական գրանցման նշանների ընթերցումը, տեղեկատվության պահպանումը և պետական հսկողություն անցկացնելիս դրա օգտագործումը։

42. ԱԱ-ներն անհրաժեշտության դեպքում սարքավորվում են ավտոտրանսպորտային միջոցների անցման կառավարման ավտոմատացված համակարգով, որը նախատեսված է անցակետում տրանսպորտային հոսքերի (ներառյալ՝ մուտքը, ելքը և անցակետի տարածքով երթևեկությունը) կառավարման ավտոմատացման համար:

43. ԱԱ-ները սարքավորվում են ավտոտրանսպորտային միջոցների քաշային և եզրաչափային պարամետրերի որոշման համակարգով, որը ներառում է բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քաշային պարամետրերի ավտոմատացված որոշման համալիրներ (տարբեր տեսակների ավտոմոբիլային կշեռքներ), բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների եզրաչափային չափսերի որոշման ավտոմատացված համալիրներ և տեխնիկական միջոցներ։

Քաշային և եզրաչափային պարամետրերի որոշման համակարգը պետք է ապահովի ավտոտրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և առանցքային բեռնվածությունների (ըստ առանցքների կշռելը), ինչպես նաև եզրաչափային չափսերի որոշումը։

44. Երթևեկելի գոտիներում ավտոտրանսպորտային միջոցների հսկողության համար նախատեսված վայրերը (հարթակները) սարքավորվում են մթնոլորտային տեղումներից պաշտպանության համար ծածկերով՝ բացառությամբ փոքրածավալ բեռ փոխադրող՝ հսկողության համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների։

45. ԱԱ-ներում ավտոտրանսպորտային միջոցների տեսազննում (զննում) անցկացնելու համար նախատեսվում են՝

ա) ավտոտրանսպորտային միջոցների զննման համար բոքսեր, որոնք սարքավորված են զննման համար նախատեսված վերհաններով, տեխնիկական միջոցներով և այլ հարմարանքներով.

բ) աշխատանքային վայրեր՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց համար.

գ) ապրանքների պահպանման համար նախատեսված պահեստային շինություններ, որոնք, այդ թվում, անհրաժեշտության դեպքում սարքավորված են սառնարանային խցիկներով.

դ) կայաններ՝ արգելանքի վերցված (անցումը ժամանակավորապես արգելված) ավտոտրանսպորտային միջոցների համար։

46. ԱԱ-ների տրանսպորտային ենթակառուցվածքը կառուցվում է՝ ելնելով անցակետի զարգացման և ավտոտրանսպորտային միջոցների հոսքի ժամանակավոր (սեզոնային) ավելացման ժամանակահատվածում առավելագույն թվով ավտոտրանսպորտային միջոցների անցումն ապահովելու հեռանկարներից՝ հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության ուղղությունը փոխելու (դարձափոխային երթևեկություն) հնարավորությունը։

47. ԱԱ-ների ավտոճանապարհային մատույցների երթևեկելի մասերը պետք է բավարար լայնություն ունենան և ապահովեն ավտոտրանսպորտային միջոցների վերադասավորման պայմանները մինչև ԱԱ-ի տարածք մտնելը։

48. ԱԱ-ների մուտքերի մոտ և դրանց տարածքներում ապահովվում է ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կառավարումը՝ ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների, լուսացույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև երթևեկության ուղղության ցուցիչների օգտագործման միջոցով։

49. Ավտոտրանսպորտային միջոցի՝ ԱԱ-ի սահմաններից դուրս չարտոնված մեկնման հնարավորությունը բացառելու նպատակով անցակետերում ստեղծվում է ավտոտրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման համակարգ, որը կազմված է հատուկ միջոցներից, արգելափակոցներից և այլ սարքվածքերից։

50. ԱԱ-ներում կարող են նախատեսվել տեսչական զննման համալիրներ՝ ապրանքների և ավտոտրանսպորտային միջոցների մաքսային զննման համար (այսուհետ՝ ՏԶՀ)։ ԱԱ-ներում ՏԶՀ-ների տեղակայման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետությունների կողմից։

51. ԱԱ-ներում հետիոտնային երթևեկության (Միության մաքսային սահմանը հետիոտն կարգով հատող անձանց անցման տերմինալի) առկայության դեպքում այդ ԱԱ-ների հագեցվածությունը պետք է համապատասխանի սույն պահանջների VIII բաժնով նախատեսված պահանջներին։

 

IV. Ծովային, գետային (լճային) անցակետի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

52. Ծովային, գետային (լճային) անցակետերում (այսուհետ՝ ԾԱ) նախատեսվում են սույն պահանջների 8-րդ կետում նշված համակարգերը, սույն պահանջների 27-րդ կետում նշված հարթակներն ու շինությունները։

53. ԾԱ-ում ապրանքների՝ ծովային տրանսպորտից ավտոմոբիլային (երկաթուղային) տրանսպորտ և հակառակ ուղղությամբ վերաբեռնման (բեռնաթափման) տեղամասի առկայության դեպքում դրա տարածքում կարող են գտնվել հարթակներ (կայաններ)՝ նախատեսված՝

ա) ապրանքների խմբաքանակների կուտակման և Միության մաքսային տարածքից մեկնելիս ավտոտրանսպորտի (երկաթուղային վագոնների) նկատմամբ պետական հսկողության իրականացման համար.

բ) ապրանքների խմբաքանակների կուտակման և Միության մաքսային տարածք ժամանելիս ավտոտրանսպորտի (երկաթուղային վագոնների) նկատմամբ պետական հսկողության իրականացման համար.

գ) առգրավված ապրանքների և արգելանքի վերցված տրանսպորտային միջոցների պահպանման համար։

54. ԾԱ-ները անհրաժեշտության դեպքում սարքավորվում են հարթակներով (կայաններով) և հատուկ շենքերով (կառույցներով)՝ իրենց երթուղով անցակետ ժամանած ավտոտրանսպորտային միջոցների և երկաթուղային տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար՝ Միության մաքսային տարածքից ծովային տրանսպորտով դրանց մեկնման դեպքում, ինչպես նաև իրենց երթուղով անցակետից մեկնող ավտոտրանսպորտային միջոցների և երկաթուղային տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար՝ Միության մաքսային տարածք ծովային տրանսպորտով դրանց ժամանման դեպքում։

55. ԾԱ-ները անհրաժեշտության դեպքում սարքավորվում են՝

ա) ավտոտրանսպորտային միջոցների զննման բոքսերով (բոքսերի քանակը որոշվում է նախագծման ժամանակ իրականացվող հաշվարկներով՝ կախված տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունից), ինչպես նաև մեքենայացման փոքր միջոցներով ու էստակադներով.

բ) ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային հաշվառման համակարգով.

գ) ավտոտրանսպորտային միջոցների քաշային և եզրաչափային պարամետրերի որոշման համակարգով.

դ) ավտոտրանսպորտային միջոցների անցման կառավարման ավտոմատացված համակարգով.

ե) ավտոտրանսպորտային միջոցների մաքրման և ախտահանման համակարգով։

56. ԾԱ-ներում կարող են կիրառվել ՏԶՀ-ներ՝ ապրանքների, բեռնարկղերի և ավտոտրանսպորտային միջոցների մաքսային զննման համար։ ԾԱ-ներում ՏԶՀ-ների տեղակայման անհրաժեշտությունը որոշվում է անդամ պետությունների կողմից։

57. ԾԱ-ներում պետական հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շինությունների կոնկրետ կազմը որոշվում է նախագծման փուլում՝ հաշվի առնելով նախատեսվող անցունակությունը և ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական հսկողության կազմակերպման սխեման, ԾԱ-ի մասնագիտացումը, դրանով ուղևորների և բեռների հոսքերի հետագա հնարավոր ավելացումը։

58. Անձանց և նրանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ պետական հսկողության իրականացման համար անհրաժեշտ շինություններն ու կառույցները ներառում են պետական հսկողության անցկացման համար նախատեսված սրահներ, ուղևորատար նավերի կայանատեղիներ (նավամատույցներ), ծառայողական և հատուկ շինություններ, ինչպես նաև ավտոբուսների և թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիներ, ավտոտրանսպորտային միջոցների և ուղևորատար նավերի կայանատեղիներից դեպի պետական հսկողության անցկացման համար նախատեսված սրահներ անձանց տեղափոխման համար անցումներ։

 

V. Խառն անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

59. Անցակետով ձմռանը միջազգային ավտոմոբիլային հաղորդակցություն, իսկ ամռանը՝ միջազգային գետային (լճային) հաղորդակցություն իրականացնելու դեպքում այդ անցակետը խառն անցակետ է և պետք է համապատասխանի ինչպես ԱԱ-ների (սույն պահանջների III բաժին), այնպես էլ ԾԱ-ների (սույն պահանջների IV բաժին) սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջներին։

 

VI. Երկաթուղային անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

60. Երկաթուղային անցակետերում (այսուհետ՝ ԵԱ) նախատեսվում են սույն պահանջների 8-րդ կետում նշված համակարգերը, սույն պահանջների 27-րդ կետում նշված հարթակներն ու շինությունները։

61. ԵԱ-ների շինություններն ու կառույցները, որոնք անհրաժեշտ են երկաթուղային շարժակազմի տեսազննման համար, իրենց մեջ ներառում են՝

ա) բեռնատար և ուղևորատար երկաթուղային շարժակազմի տեսազննման համար անհրաժեշտ հարթակներ (բեռնատար և ուղևորատար համակազմեր).

բ) երկաթուղիներ, որոնք տեղակայվում են հնարավորինս ուղիղ տեղամասի վրա՝ զրոյական թեքությամբ՝ հաշվի առնելով առավելագույն երկարությամբ երկաթուղաին շարժակազմի տեղակայումը դրանց վրա.

գ) մուտքի և ելքի անցակամրջակներ՝ հարթակներով, որոնք սարքավորված են ցանակապատով, լուսարձակներով և վերևից կազմերի հսկում և տեսազննում կատարելու համար խցիկներով՝ դեպի ուղեմեջ իջեցվածքներով.

դ) էստակադներ՝ բեռնատար վագոնների տեսազննման համար (էստակադների փոխարեն թույլատրվում է օգտագործել հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգեր).

ե) բարձր պլատֆորմներ (ընդ որում, պետք է ապահովվեն կուտակչային արկղերի հասանելիությունը՝ հսկող մարմինների համար, և կազմի վագոնների տակ գտնվող տարածության տեսազննման հնարավորությունը).

զ) զննման ջրհորներ՝ ներքևից կազմերի տեսազննման համար (սարքավորվում են անցակամրջակների մոտակայքում՝ երկաթուղիների երկու կողմից) (զննման ջրհորների փոխարեն ներքևից կազմերի տեսազննման համար թույլատրվում է օգտագործել թեթևակի լուսավորությամբ, պաշտպանված կերպով տեղադրված միջռելսային տեսախցիկներ)։

62. ԵԱ-ներում կարող են նախատեսվել ՏԶՀ-ներ՝ ապրանքների և երկաթուղային վագոնների (կազմերի) մաքսային տեսազննման համար։ ԵԱ-ներում ՏԶՀ-ների տեղակայման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետությունների կողմից։

63. Ուղևորների և նրանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ ԵԱ-ների շինություններն ու կառույցները ներառում են պետական հսկողության անցկացման համար սրահներ, ուղևորատար կազմերի կայանատեղիներ, ստորգետնյա և (կամ) վերգետնյա անցումներ՝ ուղևորատար կազմի կայանատեղիներից դեպի պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված սրահներ անձանց տեղափոխման համար, ուղեբեռնային բաժանմունք, ծառայողական և հատուկ շինություններ։

64. Պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված շինությունները պետք է տեղակայված լինեն կայարանի շենքում և կազմված լինեն՝

Միության մաքսային տարածք մուտք գործող (Միության մաքսային տարածքից մեկնող) ուղևորների և նրանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված սրահներից։ Պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված սրահները պետք է սարքավորված լինեն անհրաժեշտ քանակությամբ աշխատանքային վայրերով՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց համար։

Թույլատրվում է ինչպես Միության մաքսային տարածք մուտք գործող, այնպես էլ Միության մաքսային տարածքից մեկնող ուղևորների և նրանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ պետական հսկողության համատեղ անցկացումը մեկ սրահում։

65. Բեռնատար վագոնների կայանատեղիների մոտակայքում պետք է նախատեսված լինի ուղեբեռի բեռնաթափման համար նախատեսված փակ հարթակի տեղադրում։

66. Ուղեբեռնային բաժանմունքը պետք է գտնվի կայարանի շենքում կամ դրան անմիջապես մոտ։ Ուղեբեռնային բաժանմունքի տարածքում պետք է նախատեսված լինեն զննման առանձին սրահներ, ինչպես նաև ուղեբեռի պահպանման համար պահեստային շինություն ՝ տրվող ուղեբեռի և փոխադրման վերցված ուղեբեռի տեսազննման (զննման) համար։

67. Երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման համար անհրաժեշտ՝ ԵԱ-ների շինություններն ու կառույցները ներառում են շինություններ ու զննման հարթակներ, էստակադներ, պահեստներ՝ Միության մաքսային սահմանով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղակայման, պահպանման և զննման համար, ինչպես նաև շինություններ՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց տեղավորելու համար։

Երկաթուղային վագոնների կայանատեղիները (զննման հարթակները) պետք է սարքավորված լինեն կառամատույցներով և պլատֆորմներով, որոնք ապահովում են բեռնման և բեռնաթափման մեխանիզմների մուտքն այդ կառամատույցներ և պլատֆորմներ՝ երկաթուղային վագոնների զննման համար։

68. Բեռնատար երկաթուղային կազմերի (բեռնատար համակազմ) զննման հարթակները տեղակայված են այնպես, որ պետական հսկողության բոլոր տեսակներն իրականացվեն անմիջապես երկաթուղիների վրա, իսկ առանձին վագոնների նկատմամբ հսկողական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում ապահովվի բեռնատար երկաթուղային կազմից դրանց դուրսբերման հնարավորությունը։

69. Ելնելով ԵԱ-ով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունից և դրա մասնագիտացումից՝ բեռնատար և ուղևորատար համակազմերը պետք է ապահովեն միաժամանակ մի քանի երկաթուղային բեռնատար և ուղևորատար կազմերի հսկողություն անցկացնելու հնարավորությունը։

 

VII. Օդային անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

70. Օդային անցակետերում (այսուհետ՝ ՕԱ) նախատեսվում են սույն պահանջների 8-րդ կետում նշված համակարգերը, սույն պահանջների 27-րդ կետում նշված հարթակներն ու շինությունները։

71. ՕԱ-ներում օդային տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար նախատեսված հարթակները պետք է ներառեն ուղևորատար և բեռնատար օդանավերի կայաններ։

72. Ապրանքների և անձանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ ՕԱ-ների շինություններն ու կառույցները ներառում են պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված սրահներ, օդանավերի, հատուկ շարժական միջոցների (ավտոբուսների, փոխագուցավոր օդասանդուղքների և այլնի) կայանատեղիներ և միջազգային օդանավակայանի (աերոդրոմի) տարածքում հետիոտնային անցումներ՝ օդանավի կայանատեղիներից դեպի պետական հսկողություն անցկացնելու համար նախատեսված սրահներ, պաշտոնատար անձանց և պատվիրակությունների համար նախատեսված սրահներ, ուղեբեռնային բաժանմունքներ, ծառայողական և հատուկ շինություններ՝ անձանց և ապրանքների տեղափոխման համար։

73. ՕԱ-ներում կարող են կիրառվել ՏԶՀ-ներ՝ ապրանքների, բեռնարկղերի և ավտոտրանսպորտային միջոցների մաքսային տեսազննման համար։ ՕԱ-ներում ՏԶՀ-ների տեղակայման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետությունների կողմից։

74. ՕԱ-ներում անձնական օգտագործման այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման և ֆիզիկական անձի կողմից տեղափոխվում են ուղեկցվող ուղեբեռով, որը գրանցվել է Միության մաքսային տարածքում (Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս) գտնվող ուղարկման օդանավակայանում և ավիափոխադրողի կողմից օդային փոխադրման է ընդունվել մինչև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս (Միության մաքսային տարածքում) գտնվող նշանակման վայրի օդանավակայան՝ Միության մաքսային տարածքից մեկնման վայր կամ Միության մաքսային տարածք ժամանման վայր հանդիսացող միջազգային օդանավակայանում միջանկյալ վայրէջքի կատարմամբ (այսուհետ՝ տրանսֆերային ուղեբեռ), լրացուցիչ նախատեսվում են՝

ա) հետևյալ համակարգերը (այդ թվում՝ ավտոմատացված համակարգեր, որոնք օգտագործվում են՝ կախված անձանց երթևեկության ինտենսիվությունից, ինչպես նաև ելնելով մաքսային հսկողություն անցկացնելու համար պայմանների ապահովման անհրաժեշտությունից)՝

տրանսֆերային ուղեբեռի մշակման համակարգ, որն ապահովում է՝

տեխնիկական միջոցների օգտագործմամբ մաքսային տեսազննման ձևով ճառագայթային հսկողության և մաքսային հսկողության անցկացման հնարավորությունը.

տեխնիկական միջոցների օգտագործմամբ մաքսային տեսազննման ձևով մաքսային հսկողություն անցկացնելիս տրանսֆերային ուղեբեռի նույնականացումը.

այն տրանսֆերային ուղեբեռի առանձնացման հնարավորությունը, որի մաքսային տեսազննման ժամանակ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են դրանում այնպիսի ապրանքների հնարավոր առկայության հատկանիշներ, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, այդպիսի ուղեբեռը մաքսային զննում անցկացնելու համար նախատեսված շինություն առաքման և տրանսֆերային ուղեբեռի՝ ուղեբեռի մշակման համակարգ հետ առաքման.

առանց տրանսֆերային ուղեբեռը մաքսային հսկողություն անցկացնելու նպատակով ներկայացնելու՝ դրա տեղափոխման բացառումը, անհրաժեշտության դեպքում տեխնիկական միջոցների օգտագործմամբ մաքսային հսկողության անցկացման փաստի ամրագրման հնարավորությամբ.

տրանսֆերային ուղեբեռի որոնման, նույնականացման և մաքսային հսկողության անցկացման վայր առաքման համակարգը.

այն ֆիզիկական անձի որոնման համակարգը, որին պատկանում է տրանսֆերային ուղեբեռը.

բ) մաքսային զննում անցկացնելու համար նախատեսված շինությունը, որը հագեցված է հետևյալ սարքավորումներով՝

ռենտգենահեռուստատեսային կայանք.

սարքավորում, որը թույլ է տալիս ընթերցել համարային բեռնապիտակի տեղեկատվությունը.

սարքավորում, որով ապահովվում է ֆիզիկական անձանց և նրանց տրանսֆերային ուղեբեռի, ինչպես նաև ուղեբեռի մշակման համակարգ փաստացի առաքված տրանսֆերային ուղեբեռի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական համակարգերի հասանելիությունը։

 

VIII. Հետիոտնային անցակետերի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ

 

75. Հետիոտնային անցակետերում (այսուհետ՝ ՀԱ) նախատեսվում են սույն պահանջների 8-րդ կետում նշված համակարգերը, սույն պահանջների 27-րդ կետում նշված հարթակներն ու շինությունները։

76. ՀԱ-ներում պետական հսկողության կազմակերպման համար պետք է նախատեսված լինի հետևյալ շինությունների և կառույցների սարքավորում ու տեխնիկական հագեցվածություն՝

ա) շինություններ՝ հսկող մարմինների պաշտոնատար անձանց համար.

բ) հսկող մարմինների պաշտոնատար անձանց համար սարքավորված աշխատանքային վայրերով շինություններ և կառույցներ (հարթակներ), որոնք նախատեսված են ապրանքների նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ապրանքների տեսազննում (զննում), անձանց անձնական զննում անցկացնելու համար.

գ) առանձին ցանկապատված և ծածկերով սարքավորված անցումներ (երթևեկության գոտիներ)՝ հետիոտնային կարգով սահմանը հատող անձանց համար։

 

IX. Անցակետի համար մոդուլային (շարժական) համալիրի սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջներ

 

77. Մոդուլային (շարժական) համալիրը պետական հսկողության իրականացման համար նախատեսված բլոկ-մոդուլների հավաքածու է։

78. Մոդուլային (շարժական) համալիրը կարող է տեղակայված լինել՝

ա) ժամանակավոր, սեզոնային կամ ոչ կանոնավոր հիմքով գործող անցակետում.

բ) անցակետում, որը նախատեսված է որոշակի ժամանակահատվածում միջազգային միջոցառումներ անցկացնելիս անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղափոխման համար՝ այդ միջոցառումներն անցկացնելիս անցակետի անցունակությունը մեծացնելու նպատակով.

գ) անցակետում՝ սահմանված կարգով դրա կառուցման, վերակառուցման և բացման ժամանակահատվածում (մինչև ավարտը) պետական հսկողության կազմակերպման համար.

դ) ԾԱ-ներում՝ հեռու գտնվող տերմինալների սարքավորման ժամանակ։

79. Անցակետի համար նախատեսված մոդուլային (շարժական) համալիրի սարքավորումն ու տեխնիկական հագեցվածությունը ներառում են՝

ա) պետական հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների, տեխնիկական միջոցների և հսկողության համակարգերի ամբողջություն.

բ) բլոկ-մոդուլի կամ բլոկ-մոդուլների հավաքածուի հիմքի վրա ծառայողական, հատուկ ու կենցաղային շինություններ, որոնք անհրաժեշտ են հսկող մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքի և հանգստի կազմակերպման համար.

գ) Միության մաքսային սահմանը հատող անձանց գտնվելու համար նախատեսված շինություններ։

80. Մոդուլային (շարժական) համալիրը առաքվում, բացվում և տեղադրվում է անցակետում և անհրաժեշտության դեպքում ապամոնտաժվում և վերաբազավորվում է այլ անցակետում։

81. Բլոկ-մոդուլների հավաքածուի ձևավորման ժամանակ հաշվի են առնվում անցակետի անցունակությունը, կլիմայական պայմանները, միջազգային հաղորդակցության տեսակը և անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցումը կազմակերպելու տեխնոլոգիական սխեման։»։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի անձնագրի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հունիսի 22-ի

թիվ 688 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 3-ի թիվ 34 որոշման խմբագրությամբ)

 

ՁԵՎ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի անձնագրի

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի

 

I. Ընդհանուր տեղեկություններ

1. Անցակետի անվանումը

 

2. Պետական պատկանելությունը

 

3. Սահմանակից պետությունը

 

4. Սահմանակից կողմում գտնվող անցակետի անվանումը (անցակետի տեղակայման և բացման մասով փաստաթղթերին համապատասխան)

 

5. Տեղակայման հիմքը

 

6. Բացման հիմքը

 

7. Ծածկագիրը

 

8. Հասցեն (փաստացի գտնվելու վայրը)

 

9. Շահագործման համար պատասխանատու իրավաբանական անձը

 

10. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանից հեռացվածությունը (կիլոմետրեր)

 

11. Դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության բնույթի

 

12. Դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակի

 

13. Դասակարգում՝ ըստ աշխատանքի (գործունեության) ռեժիմի

 

14. Դասակարգում՝ ըստ կարգավիճակի

 

15. Աշխատանքի ռեժիմը (կարգուկանոնը)

 

16. Անցակետի մասնագիտացումը (մասնագիտացումը սահմանելու վերաբերյալ փաստաթղթին համապատասխան)

 

17. Երկուղի համակարգի առկայությունը («կարմիր» և «կանաչ» ուղի)

 

18. Տրանսֆերային ուղեբեռի նկատմամբ մաքսային հսկողության իրականացման համակարգերի առկայությունը՝

ուղեբեռի մշակման համակարգը.

տրանսֆերային ուղեբեռի որոնման, նույնականացման և մաքսային հսկողության անցկացման վայր դրա առաքման համակարգը.

այն ֆիզիկական անձի որոնման համակարգը, որին պատկանում է տրանսֆերային ուղեբեռը

 

19. Նախագծային անցունակությունը մեկ օրվա, ժամվա ընթացքում (նախագծային փաստաթղթերից տեղեկատվությանը համապատասխան)՝

բեռնատար տրանսպորտային միջոցների՝

ավտոտրանսպորտային

երկաթուղային կազմերի (վագոնների)

օդանավերի

ծովային (գետային) նավերի

բեռնարկղերի

ուղևորատար տրանսպորտային միջոցների՝

աբտոբուսների

երկաթուղային կազմերի (վագոնների)

օդանավերի

ծովային (գետային) նավերի

թեթև մարդատար տրանսպորտային միջոցների

ապրանքների (տոննա)

անձանց համար

 

20. Փոքրածավալ տրանսպորտային միջոցների անցման հնարավորությունը

 

II. Հսկողության համակարգերի և տեխնիկական միջոցների առկայությունը

21. Անձանց մարմնի ջերմաստիճանի անհպում չափում

 

22. Կենսաբանական թափոնների հավաքում ու ոչնչացում (օգտահանում)

 

23. Տրանսպորտային միջոցների մաքրում ու ախտահանում

 

24. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ապահովում

 

25. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վարակազերծում

 

26. Անձնագրային (սահմանային) հսկողություն

 

27. Անձանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննում (զննում)

 

28. Տրանսպորտային միջոցների և ապրանքների տեսազննում (զննում) (առանց հաշվի առնելու տեսչական զննման համալիրը)

 

29. Տեսչական զննման համալիր (շարժական տեսչական զննման համալիրի համար նախատեսված հարթակ)

 

II. Հսկողության համակարգերի և տեխնիկական միջոցների առկայությունը

   

30. Ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային հաշվառում

 

31. Քաշային և եզրաչափային պարամետրերի որոշում

 

32. Ճառագայթային հսկողություն

 

33. Կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

 

34. Հեռուստատեսային հսկում (տեսահսկում)

 

35. Հրդեհի ազդանշանում

 

36. Հասանելիության նկատմամբ հսկողություն ու կառավարում և պահակային ազդանշանում

 

37. Տեղեկատվական փոխգործակցություն

 

38. Պահպանության ինժեներական միջոցներ

 

39. Պահուստային էլեկտրասնուցում

 

40. Ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային հաշվառման ավտոմատացված համակարգ

 

41. Ավտոտրանսպորտային միջոցների անցման կառավարման ավտոմատացված համակարգ

 

III. Անցակետում հսկող մարմինների մասին տեղեկություններ (վավերապայմանները, կոնտակտային տեղեկատվությունը՝ հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ)

42. Սահմանային հսկողություն

 

43. Մաքսային հսկողություն

 

44. Սանիտարակարանտինային հսկողություն

 

45. Անասնաբուժական հսկողություն

 

46. Կարանտինային բուսասանիտարական հսկողություն

 

47. Տրանսպորտային հսկողություն

 

 

Ծանոթագրություն: Սույն ձևը լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հսկող մարմինների կողմից։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան