Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2016-13.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.15/25(568) Հոդ.319
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 133-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 144-րդ հոդվածի 14-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով: Ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում է տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:

Կուսակցության համապետական և տարածքային ընտրական ցուցակների յուրաքանչյուր թերթ կնքվում է կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձի կողմից:

Կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակների յուրաքանչյուր թերթ կնքվում է դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձանց կողմից:

3. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 22-ի N 133-Ն որոշման

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

 

Ձև 1

(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

Դիմում

 

1. _________________________________________ կուսակցությունը դիմում է

 (նշվում է կուսակցության անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ___________ «___»-ի ընտրություններին մասնակցելու համար:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցության կանոնադրությունը.

2) ____________________________ կուսակցության մշտական գործող ղեկավար

 (նշվում է կուսակցության անվանումը)

մարմնի որոշումը` համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) կուսակցության համապետական և տարածքային ընտրական ցուցակները ( ____ թերթ),

4) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

5) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).

8) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

2. __________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

 (նշվում է կուսակցության անվանումը)

 

1) ______________________________________.

  (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _____________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` __________________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

2)______________________________________.

 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _______________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` __________________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

3)______________________________________.

  (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _____________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` __________________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

Առդիր` _______ թերթ:

_____________________________________________

 Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Կ.Տ.

 

 «____» ______________ 20  թ.

 

Ձև 1-1

(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Դիմում

 

1. _________________________________ կուսակցությունների դաշինքը դիմում է

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _________ «__»-ի ընտրություններին մասնակցելու համար:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները.

2) _____________________________________________ կուսակցությունների

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

դաշինքում ընդգրկված կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները` համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) _____________________________________________ կուսակցությունների

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը` կուսակցության համապետական ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

4) կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակները (____թերթ).

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած համապետական ցուցակը.

6) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

7) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

8) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).

10) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

2. __________________________________ կուսակցությունների դաշինքի լիազոր

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ներկայացուցիչներն են`

 

1)______________________________________.

  (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _____________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ____________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

2)______________________________________.

  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _____________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` __________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

3)______________________________________.

  (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _______________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ___________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________

 

Առդիր` _______ թերթ:

  __________________________________________________________

 (Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 __________________________________________________________

 (Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 «____» ______________ 20  թ.

 

Ձև 2

(Կուսակցության որոշման օրինակելի ձև)

 

____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 (նշվում է կուսակցության անվանումը)

_____________________________________________________________

 (նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ N

 

 «____» ___________ 20  թվականի

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20  ԹՎԱԿԱՆԻ _____________ «___»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

__________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

 (նշվում է կուսակցության անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով` ______________________________________________ կուսակցության ______________________________

  (նշվում է կուսակցության անվանումը) (նշվում է մշտական գործող մարմնի անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել __________________________________________ կուսակցության

  (նշվում է կուսակցության անվանումը)
 համապետական և տարածքային ընտրական ցուցակները և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _____________ «___»-ի ընտրություններին (ընտրական ցուցակները կցվում են):

 ____________________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև 2-1

(Կուսակցությունների դաշինքի որոշման օրինակելի ձև)

 

____________________________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

ԸՆԴԳՐԿՎԱԾ ____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

    (նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

____________________________________________________

 (նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ N

 

 «____» ___________ 20  թվականի

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20  ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

_________________________________ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով` _____________________________________________ կուսակցությունների

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

դաշինքում ընդգրկված _______________________________________________ կուսակցության

 (նշվում է կուսակցության անվանումը)

___________________________________

 (նշվում է մշտական գործող մարմնի անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել ____________________________________ կուսակցությունների

    (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակները և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ___________«___»-ի ընտրություններին (ընտրական ցուցակները կցվում են):

______________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև 3

(Կուսակցությունների դաշինքի որոշման օրինակելի ձև)

 

___________________________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԸՆԴԳՐԿՎԱԾ _________________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

  (նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)
_______________________________________________________________________

  (նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ N

 «____» ___________ 20  թվականի

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20  ԹՎԱԿԱՆԻ _____________ «___»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

_____________________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

________________________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

 (նշվում է կուսակցության անվանումը)

ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով` ______________________________________________________ կուսակցությունների դաշինքում

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ընդգրկված ________________________________ կուսակցության _____________________________

  (նշվում է մշտական գործող մարմնի անվանումը) (նշվում է կուսակցության անվանումը)

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել _____________________________________________________

 (նշվում է կուսակցության անվանումը)

 

կուսակցության համապետական ընտրական ցուցակը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _____________ «____»-ի ընտրություններին առաջադրելու համար (ընտրական ցուցակը կցվում է):

______________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև 4

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

_________________________________________________ կուսակցության, կուսակցությունների դաշինքի,

 (նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի, դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

(դաշինքում ընդգրկված կուսակցության) պատգամավորի թեկնածուների

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան
օրը, ամիսը,
տարեթիվը

Կուսակցական պատկանելությունը

Անձը հաստատող փաստաթղթի
համարը
(անձնագրի դեպքում նաև
սերիան)

Հաշվառման վայրը

Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)

ՄԱՍ I

             
               
               

ՄԱՍ II

I. Ազգային փոքրամասնության անվանումը

1

             

2

             

3

             

4

             

II. Ազգային փոքրամասնության անվանումը

1

             

2

             

3

             

4

             

III. Ազգային փոքրամասնության անվանումը

1

             

2

             

3

             

4

             

IV. Ազգային փոքրամասնության անվանումը

1

             

2

             

3

             

4

             

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի «Մաս I»-ում 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

2. Համապետական ընտրական ցուցակի «Մաս I»-ում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի «Մաս I»-ում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի «Մաս II»-ի որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

 

Ձև 5

 

ԹԻՎ _____ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

__________________________________________________ կուսակցության, կուսակցությունների դաշինքի

 (նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

 ցուցակի հերթական համարը

Հ/Հ

Ազգանունը

Անունը

Հայրանունը

Ծննդյան
օրը, ամիսը
տարեթիվը

Սեռը

Կուսակցական պատկանելությունը

Անձը հաստատող փաստաթղթի
համարը
(անձնագրի դեպքում նաև սերիան)

Հաշվառման վայրը

Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)

                     
                     
                     
                     
                     

 

1. Տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել նվազագույնը 5 թեկնածու:

2. Տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

 

Ձև 6

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես` _____________________________________________________________ ,

 անունը, հայրանունը, ազգանունը

տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20  թվականի ____________ «__»-ի ընտրություններին _________________________

  (նշվում է կուսակցության անվանումը)

 

կուսակցության ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

________________________

  ստորագրություն

 

«___» ______________ 20  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2021, N 26-Ն 13.05.2021, N 133-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան