«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60216153
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 ապրիլի 2016 թ. ք. Երևան |
թիվ 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 55.2-րդ հոդվածի 8-րդ մասի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Հավելված N 1 Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 29-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման նպատակով կազմակերպվող և անցկացվող մրցույթի իրականացման ընթացակարգը:
2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
(2-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
3. Մրցույթին մասնակցում են միայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձինք:
4. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
5. Հանձնաժողովը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
2) մրցույթի մասնակցին ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի,
3) դիմումի ձևը,
4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
5) դիմումների ընդունման ժամանակահատվածը և վայրը,
6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը` հեռախոս, էլ. փոստ:
III. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի պայմաններին և մրցույթը հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում սահմանված կարգով Հանձնաժողով է ներկայացրել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն N 1 ձևի և անհրաժեշտ փաստաթղթեր:
(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
7. Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
1) իրավաբանական անձի անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) գործունեության իրականացման վայրը,
4) պետական գրանցման համարը,
5) հարկ վճարողի հաշվառման համարը,
6) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, դրանք պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում,
7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
8. Դիմումին կից ներկայացվում են`
1) ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,
2) ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը,
3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:
9. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են երկու նույնական փաթեթով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) փակ ծրարով: Փաթեթներից մեկը պետք է կազմված լինի փաստաթղթերի բնօրինակներից, մյուսը` կրկնօրինակներից: Փաթեթները պետք է լինեն կարված, համարակալված, «Բաղկացած է … թերթից» գրառմամբ, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում), ընդ որում փաթեթներում ներառված հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը և ցանցի գործարկման ժամանակացույցը պետք է ներկայացվեն առանձին թելակարված:
10. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողովն ընդունում է մրցույթը հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում` առձեռն կամ փոստով:
(10-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
IV. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
11. Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում (www.tvradiօ.am) հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը և հրավիրում ծրարների բացման նիստ: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ծրարների բացման նիստին: Նիստում անցկացվում է նաև փորձագետների ընտրություն` ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար:
12. Հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությունը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում: Եթե երեք ամսվա ընթացքում չի տրվում տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
(12-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
13. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը 15-օրյա ժամկետում, Հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որի անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):
14. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հանձնաժողովը հրավիրում է նիստ և բաց քվեարկության արդյունքում որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին: Մինչև քվեարկությունը հանձնաժողովի անդամները դիմումների և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:
15. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հիմք է ընդունում`
1) հանրային լսումների արդյունքները,
2) տեխնիկական փորձաքննության եզրակացությունը:
16. Քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների դիմումների գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին` Հանձնաժողովի անդամների համաժամանակյա բաց քվեարկությամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`
1) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը,
2) մասնակցի կողմից առաջակվող ծառայությունների որակը,
3) հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,
4) ֆինանսական կարողությունների չափը:
17. Լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
(17-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
18. Հանձնաժողովի որոշումը` մրցույթում հաղթող ճանաչելու և մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին, հրապարակվում է այն ընդունելուց անմիջապես հետո: Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները` համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի:
19. Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:
20. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական կայքում` մեկամսյա ժամկետում:
V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
21. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել.
2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չի անցկացվում.
3) ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին.
4) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:
(21-րդ կետը լրաց. 11.05.18 թիվ 39-Ն)
Ձև N 1
Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության
լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ
____________________________-ին
(անուն, ազգանուն)
ԴԻՄՈՒՄ
Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու
Դիմումատուի անվանումը ___________________________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________________________________________________
Հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. հասցեն________________________________________________
Պետական գրանցման համարը _______________________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________________________________
Տեղեկություններ մուլտիպլեքսի կառուցման և գործարկման
համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին _______________________________
Կից փաստաթղթեր.
1. ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ |
________ թերթ, |
2. ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը |
________ թերթ, |
|
________ թերթ, |
Ընդամենը` ________ թերթ: |
|
Տնօրեն _______________________________ |
________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
|
Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում) |
(ձևը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 11.05.18 թիվ 39-Ն)
|
Հավելված N 2 Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 29-Ն որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
(վերնագիրը փոփ.11.05.18 թիվ 39-Ն)
ԼԻՑԵՆԶԻԱ |
________________ | |
(սերիան, համարը) |
ք. __________ |
______ ________________ _________
| |
տրվում է | _____________________________________________________ | |
(իրավանբանական անձի անվանումը) | ||
_____________________________________________________ | ||
(գտնվելու վայրը) | ||
գործունեության տեսակը |
_____________________________________________________ | |
գործունեության իրականացման վայրը |
_____________________________________________________ | |
լիցենզիայի գործողության ժամկետը |
__________________________________ |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ |
_______________ |
_______________ | |
(ստորագրություն) |
Կ.Տ. |
(անուն, ազգանուն) |
(հավելվածը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն)