ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2018 թվականի N 1557-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի:
2. Արսեն Թորոսյանի, Դավիթ Մելիք-Նուբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-9-ը), Հայկ Գրիգորյանի, Անի Ռուբենյանի և Լուսինե Ենգիբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-8-ը)՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Բազարչյանի, Արթուր Գրաբսկու, Դավիթ Պետրոսյանի, Ավետ Մանուկյանի, Արմեն Չարչյանի, Դավիթ Զոհրաբյանի, Արմեն Իսահակյանի, Վահե Տեր-Մինասյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. նոյեմբերի 21 Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 21-ի N 1557-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Ա. Թորոսյան |
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար |
|
Հ. Գրիգորյան |
ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար |
|
Դ. Մելիք-Նուբարյան |
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ |
|
Ա. Ռուբենյան |
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության խորհրդատու |
|
Լ. Ենգիբարյան |
ՀՀ ԱՆ ՊԱԳ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվութունների ամփոփման բաժնի պետ |
|
Ա. Բազարչյան |
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն |
|
Ա. Գրաբսկի |
ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդատու |
|
Դ. Պետրոսյան |
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի փոխտնօրեն |
|
Ա. Մանուկյան |
«Արմեդ»-ի տնօրեն |
|
Ա. Չարչյան |
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն |
|
Դ. Զոհրաբյան |
Բժիշկ-փորձագետ՝ ուռուցքաբանության գծով |
|
Ա. Իսահակյան |
Գյումրու ԲԿ-ի տնօրեն |
|
Վ. Տեր-Մինասյան |
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |