ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի N 623-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի հուլիս 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
(2-րդ կետը փոփ. 02.11.17 N 1245-Ա, 15.02.18 N 134-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 23-ի N 623-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հ. Բուրմանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Խ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Փալիկյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար |
Շ. Քերոբյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծական բաժնի պետ |
Ռ. Կարապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» |
Շ. Նահատակյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
Ֆ. Եգորյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Պետրոսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության հողերի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Ավագյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Մ. Կոստանդյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ |
Ա. Նազարյան |
- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ |
(հավելվածը խմբ. 02.11.17 N 1245-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |