ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 
 4 սեպտեմբերի 2017 թվականի  | 
 թիվ 16  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 4-րդ կետի և 7-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 27 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջների, դրանց մակնշմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջների 110-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից կիրառել Կարգը հավելվածի համաձայն` այն ստանդարտների ցանկի ձևավորման ժամանակ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ապահովվում է Բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, դրանց մակնշմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին բժշկական արտադրատեսակների համապատասխանության պահպանումը։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Տ. Սարգսյան  | 
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի |