ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2018 թվականի N 1029-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 518-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 30-ի N 1029-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունվարի 19-ի N 28-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- ՀՀ |
վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
- ՀՀ |
վարչապետի աշխատակազմ |
- ՀՀ |
առողջապահության նախարարություն |
- ՀՀ |
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
- ՀՀ |
արդարադատության նախարարություն |
- ՀՀ |
արտաքին գործերի նախարարություն |
- ՀՀ |
բնապահպանության նախարարություն |
- ՀՀ |
գյուղատնտեսության նախարարություն |
- ՀՀ |
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
- ՀՀ |
կրթության և գիտության նախարարություն |
- ՀՀ |
մշակույթի նախարարություն |
- ՀՀ |
սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
- ՀՀ |
սփյուռքի նախարարություն |
- ՀՀ |
տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
- ՀՀ |
տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
- ՀՀ |
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
- ՀՀ |
ֆինանսների նախարարություն |
- ՀՀ |
ազգային անվտանգության ծառայություն |
- ՀՀ |
պետական եկամուտների կոմիտե |
- ՀՀ |
կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
- ՀՀ |
առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ) |
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) | |
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
- ՀՀ |
վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |