ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2017 թվականի N 87-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշումը:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. փետրվարի 3 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 3-ի N 87-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Ն. Բաբայան | - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ | 
| Ա. Պապոյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ | 
| Ս. Մելիքյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ | 
| Կ. Մանուկյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ | 
| Ա. Առստամյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական | 
| Է. Մարտիրոսյան | - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման վարչության պետ | 
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Տ. Օրդյան | - «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Է. Հարությունյան | - «Էլոլա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Կ. Հովհաննեսյան | - Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Հ. Պետրոսյան | - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) | 
| Ն. Ներսիսյան | - Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Է. Հակոբյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) | 
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Ռ. Վարդանյան | - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմ. գիտ. դոկտոր | 
| Թ. Մարության | - Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ | 
| Ս. Հայրապետյան | - Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ | 
| Ս. Մանուչարյան | - Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու | 
| Ն. Սաֆարյան | - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար | 
| Լ. Օհանյան | - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ | 
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Մ. Թևոսյան | - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ | 
| Մ. Իվանյան | - Գորիսի պետական համալսարանի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող | 
| Թ. Վանյան | - Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող | 
| Հ. Դավթյան | - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող | 
| Ս. Ղուլունց | - Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող | 
| Հ. Հովակիմյան | - Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող | 
(հավելվածը խմբ. 17.01.19 N 39-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                