ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2016 թվականի N 1041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2016 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» N 88-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «3419.7» թիվը փոխարինել «3418.4» թվով, իսկ «3515.7» թիվը` «3514.3» թվով,
բ. 2-րդ ենթակետում «1943.5» թիվը փոխարինել «1942.7» թվով, իսկ «2039.5» թիվը` «2038.4» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հոկտեմբերի 14 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|