Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 825-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ մասին

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Կարեն Հակոբյանինը, Մհեր Թոռչյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մովսես Հակոբյանինը, Դավիթ Փախչանյանինը, Սերգեյ Աբրահամյանինը, Սերոբ Աբրահամյանինը, Արտակ Հովսեփյանինը և Անահիտ Ալմազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
սեպտեմբերի 8-ի N 825-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 թվականի սեպտեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Հակոբյան

- ՀՀ պաշտպանության նախարարւթյան նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 14.09.16թ.-16.09.16թ.)

 

Դ. Փախչանյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ (14.09.16թ.-16.09.16թ.)

 

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
ԱՊՀ վարչության պետ (12.09.16թ.-14.09.16թ.)

 

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ

   

Կ. Հակոբյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության պետ

 

Մ. Թոռչյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

 

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ

 

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

Ա. Հովսեփյան

- ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության ինժեներական, հետախուզական և քիմիական միջոցներով ապահովման բաժնի պետ

 

Ա. Ալմազյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան