ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2016 թվականի N 338-Ն
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. ապրիլի 5 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ` Արարատյան ՋՏԿ) ընդգրկում է Արփայի (2306 կմ2 ` Ջահուկ և հարակից այլ փոքր գետակների ավազանների հետ միասին), Վեդիի (1129 կմ2 Արածոյի գետավազանի հետ միասին) և Ազատի (954 կմ2, որի մեջ մտնում է Ազատի գետավազանը՝ 572 կմ2 և Ազատ ու Վեդի գետավազանների միջև ընկած տարածքը՝ 382 կմ2) գետավազանները և կազմում է ընդամենը 4389 կմ2: Արարատյան ՋԿՏ-ն վարչատարածքային տեսակետից ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի և Արարատի տարածաշրջանները, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ համայնքների տարածքները:
2. Արարատյան ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակը հավասարակշռելն է ջրօգտագործողների՝ ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
II. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
3. Արարատյան ՋՏԿ-ի գետերի բնական հոսքն Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում կազմում է 1177.0 մլն մ3, այդ թվում՝ էկոլոգիական թողքը՝ 133.5 մլն մ3:
4. Արարատյան ՋՏԿ-ի Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում հաստատված՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների շահագործական պաշարները A+B կարգով կազմում են 7.882 մ3/վրկ և C1 6.69 մ3/վրկ: Խորքային հոսքը կազմում է 3.99 մ3/վրկ:
5. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ իրենց բազմամյա միջին արժեքներով:
6. Արարատյան ՋԿՏ-ի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
NN |
Գետավազանի ջրային ռեսուրսները |
Գետավազաններ |
Ընդամենը մլն մ3/տարի | ||
Ազատ |
Վեդի |
Արփա | |||
1. |
Օգտագործելի ջրային ռեսուրսները՝ |
265,2 |
98,5 |
679,8 |
1043,5 |
A+B կարգերով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները, այդ թվում՝ աղբյուրների միջին տարեկան հոսքը |
137.1 |
68.7 |
42,8 |
248,6 | |
Ընդամենը |
402,3 |
167.2 |
722.6 |
1292.1 | |
2. |
Ռազմավարական ջրային պաշարը՝ |
||||
Բնական լճերի ծավալի 30%-ը |
- |
- |
- |
- | |
Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը |
6.1 |
- |
16.74 |
22,84 | |
C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները |
73.8 |
111.9 |
25.2 |
210.9 | |
Ընդամենը |
79.9 |
111.9 |
41.94 |
233.74 | |
3. |
Ազգային ջրային պաշարը՝ |
||||
Բնական լճերի ծավալի 1/3 մասը |
- |
- |
- |
- | |
Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը |
3.1 |
- |
8.37 |
11,47 | |
Ձնաբեր և ֆիոնային դաշտեր |
|||||
Ստորերկրյա ջրերի խորքային հոսքը |
6.0 |
36.0 |
84,0 |
126 | |
Ընդամենը |
9.1 |
36.0 |
92.37 |
137.47 |
III. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
7. Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվել է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար`
1) կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրապահանջարկի` տնտեսական զարգացման վրա հիմնված կանխատեսումները կատարվում են կիրառելով տարբեր մոտեցումներ տարբեր ջրօգտագործման ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով.
2) ջրօգտագործման կանխատեսումները կատարվում են երկու սցենարով`
ա. բազիսային սցենար՝ ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են տնտեսական քաղաքականությամբ սահմանված նպատակային ցուցանիշների վրա,
բ. լավատեսական սցենար՝ բազիսային սցենարին լրացուցիչ խելամիտ աճի տեմպ է ավելացվում, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները (տնտեսական աճի լավատեսական սցենարի դեպքում ջրօգտագործման պահանջարկը ավելանում է).
3) Արարատյան ՋԿՏ-ում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում են 2014-2015 թվականները և մինչև 2021 թվականի ժամանակահատվածի համար` Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը:
8. Ջրառաջարկի առկա իրավիճակի վերլուծությունն ու սցենարներն են`
1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազանի տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով Արարատյան ՋԿՏ-ի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները՝ համաձայն սույն հավելվածի N 1 աղյուսակի.
2) Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2016-2021 թվականների և հեռանկարային 2040 թվականի համար ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 2 աղյուսակի.
Աղյուսակ N 2
Գետա- |
Ջրառաջարկի տիպը |
Ջրառաջարկը, մլն մ3 | ||||||||
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
2040 | ||
Ազատ |
Գետային հոսք |
265,2 |
265,5 |
265,7 |
266,0 |
266,2 |
266,5 |
266,7 |
267,0 |
271,8 |
Ստորերկրյա հոսք |
137,1 |
137,2 |
137,4 |
137,5 |
137,6 |
137,8 |
137,9 |
138,0 |
140,5 | |
Ընդամենը |
402,3 |
402,7 |
403,1 |
403,5 |
403,8 |
404,2 |
404,6 |
405,0 |
412,4 | |
Վեդի |
Գետային հոսք |
98,5 |
98,6 |
98,7 |
98,8 |
98,9 |
99,0 |
99,1 |
99,2 |
101,0 |
Ստորերկրյա հոսք |
68,7 |
68,8 |
68,8 |
68,9 |
69,0 |
69,0 |
69,1 |
69,2 |
70,4 | |
Ընդամենը |
167,2 |
167,4 |
167,5 |
167,7 |
167,8 |
168,0 |
168,2 |
168,3 |
171,4 | |
Արփա |
Գետային հոսք |
679,8 |
675,4 |
670,9 |
666,5 |
662,0 |
657,6 |
653,1 |
648,7 |
564,2 |
Ստորերկրյա հոսք |
42,8 |
42,5 |
42,2 |
42,0 |
41,7 |
41,4 |
41,1 |
40,8 |
35,5 | |
Ընդամենը |
722,6 |
717,9 |
713,2 |
708,4 |
703,7 |
699,0 |
694,3 |
689,5 |
599,8 | |
Ընդամենը Արարատյան |
1292,1 |
1287,9 |
1283,7 |
1279,6 |
1275,4 |
1271,2 |
1267,0 |
1262,9 |
1183,5 |
3) N 2 աղյուսակի համաձայն մինչև 2021 թվականն Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում կնվազի մոտ 2,3%-ով կամ 29,2 մլն մ3-ով, մինչև 2040 թվականը՝ 8,4%-ով կամ 108,6 մլն մ3-ով.
4) ջրառաջարկի ձևավորման հիմնական խնդիրներից է գետավազաններում ազատ ջրահոսքի կուտակումը: Կուտակված ջուրը կարող է հնարավորինս հավասարաչափ բաշխվել տարվա բոլոր ամիսներին` ջրապահանջարկի բավարարման համար: Կլիմայի փոփոխության հետևանքով Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների սպասվող նվազումը և ջրի հեռանկարային պահանջարկի աճը կարելի է լուծել ջրավազանում նոր ջրամբարներ կառուցելու միջոցով.
5) Ջրի ազգային ծրագրի հայեցակարգով Արարատյան ՋԿՏ-ում նախատեսված է կառուցել 2 ջրամբար՝ մոտ 23.1 մլն մ3 ընդհանուր ծավալով: Նախնական ուսումնասիրվել են 9 ջրամբարների թասեր՝ մոտ 185,6 մլն մ3 ընդհանուր ծավալով, ինչպես նաև նախնական գնահատվել են, բայց դեռ ուսումնասիրված չեն 15 ջրամբարներ 62.1 մլն մ3 ծավալով: Նախատեսվող ջրամբարների կառուցմամբ կստեղծվեն լրացուցիչ հզորություններ՝ շուրջ 270.8 մլն մ3 ջուր ամբարելու համար, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելացնել ջրային հոսքի կարգավորման հնարավորությունները:
9. Ըստ ոլորտների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարներն են`
1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է բազիսային և լավատեսական սցենարներով՝ ըստ ջրօգտագործման ոլորտների: Սցենարները որոշվել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Արարատի մարզերի 2014-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից: Արարատյան ՋԿՏ-ում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2021 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների բազիսային և լավատեսական սցենարների, ներկայացված են համաձայն սույն հավելվածի NN 3 և 4 աղյուսակների.
Աղյուսակ N 3
Գետա- |
Ջրօգտագործումն |
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
Ազատ |
Խմելու-կենցաղային |
8.04 |
8.16 |
8.27 |
8.39 |
8.5 |
8.62 |
8.73 |
8.85 |
Ոռոգում |
108.6 |
112.4 |
116.2 |
120 |
123.8 |
127.6 |
131.4 |
135.2 | |
Ձկնաբուծություն |
0.9 |
0.9 |
0.9 |
0.9 |
0.9 |
0.9 |
0.9 |
0.68 | |
Արդյունաբերություն |
0.15 |
0.16 |
0.18 |
0.19 |
0.2 |
0.22 |
0.23 |
0.24 | |
Ջրարբիացում |
0.65 |
0.67 |
0.7 |
0.72 |
0.74 |
0.76 |
0.79 |
0.81 | |
Հիդրոէներգետիկա |
79.0 |
79.0 |
79.0 |
79.0 |
79.0 |
79.0 |
79.0 |
79.0 | |
Ընդամենը ջրապահանջարկը |
197.34 |
201.29 |
205.25 |
209.20 |
213.14 |
217.10 |
221.05 |
224.78 | |
Ջրառաջարկը |
402.30 |
402.70 |
403.10 |
403.50 |
403.80 |
404.20 |
404.60 |
405.00 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
204.96 |
201.41 |
197.85 |
194.30 |
190.66 |
187.10 |
183.55 |
180.22 | |
Վեդի |
Խմելու-կենցաղային |
14.48 |
14.68 |
14.89 |
15.1 |
15.3 |
15.51 |
15.72 |
15.92 |
Ոռոգում |
108.7 |
111.3 |
113.8 |
116.4 |
119 |
121.5 |
124.1 |
126.7 | |
Ձկնաբուծություն |
15.72 |
15.16 |
14.6 |
14.04 |
13.47 |
12.91 |
12.35 |
11.79 | |
Արդյունաբերություն |
3.18 |
3.47 |
3.75 |
4.03 |
4.31 |
4.59 |
4.88 |
5.16 | |
Ջրարբիացում |
0.75 |
0.78 |
0.8 |
0.83 |
0.85 |
0.88 |
0.91 |
0.93 | |
Հիդրոէներգետիկա |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 | |
Ընդամենը ջրապահանջարկը |
142.83 |
145.39 |
147.84 |
150.40 |
152.93 |
155.39 |
157.96 |
160.50 | |
Ջրառաջարկը |
167.20 |
167.40 |
167.50 |
167.70 |
167.80 |
168.00 |
168.20 |
168.30 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
24.37 |
22.01 |
19.66 |
17.30 |
14.87 |
12.61 |
10.24 |
7.80 | |
Արփա |
Խմելու-կենցաղային |
14.76 |
14.97 |
15.18 |
15.39 |
15.6 |
15.81 |
16.02 |
16.23 |
Ոռոգում |
73.18 |
75.12 |
77.07 |
79.01 |
80.96 |
82.9 |
84.84 |
86.79 | |
Ձկնաբուծություն |
11.62 |
14.94 |
18.26 |
21.58 |
24.9 |
28.22 |
31.54 |
34.86 | |
Արդյունաբերություն |
0.06 |
0.06 |
0.07 |
0.07 |
0.08 |
0.08 |
0.09 |
0.09 | |
Ջրարբիացում |
0.64 |
0.66 |
0.68 |
0.71 |
0.73 |
0.75 |
0.77 |
0.79 | |
Հիդրոէներգետիկա |
620.0 |
608.0 |
568.0 |
548.0 |
536.0 |
536.0 |
536.0 |
536.0 | |
Ընդամենը ջրապահանջարկը |
720.26 |
713.75 |
679.26 |
664.76 |
658.27 |
663.76 |
669.26 |
674.76 | |
Ջրառաջարկը |
722.60 |
717.90 |
713.20 |
708.40 |
703.70 |
699.00 |
694.30 |
689.50 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
2.34 |
4.15 |
33.94 |
43.64 |
45.43 |
35.24 |
25.04 |
14.74 | |
Արարատյան ՋԿՏ |
Խմելու-կենցաղային |
37.28 |
37.81 |
38.34 |
38.88 |
39.40 |
39.94 |
40.47 |
41.00 |
Ոռոգում |
290.5 |
298.8 |
307.1 |
315.4 |
323.8 |
332.0 |
340.34 |
348.7 | |
Ձկնաբուծություն |
28.24 |
31.0 |
33.76 |
36.52 |
39.27 |
42.03 |
44.79 |
47.33 | |
Արդյունաբերություն |
3.39 |
3.69 |
4.00 |
4.29 |
4.59 |
4.89 |
5.20 |
5.49 | |
Ջրարբիացում |
2.04 |
2.11 |
2.18 |
2.26 |
2.32 |
2.39 |
2.47 |
2.53 | |
Հիդրոէներգետիկա |
699 |
687 |
647 |
627 |
615 |
615 |
615 |
615 | |
Ընդամենը ջրապահանջարկը |
1060.4 |
1060.4 |
1032.4 |
1024.4 |
1024.3 |
1036.3 |
1048.3 |
1060.0 | |
Ջրառաջարկը |
1292.1 |
1288.0 |
1283.8 |
1279.6 |
1275.3 |
1271.2 |
1267.1 |
1262.8 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
231.7 |
227.6 |
251.5 |
255.2 |
251.0 |
235.0 |
218.8 |
202.8 |
2) Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի կանխատեսման համար հիմք են հանդիսանում ջրավազանի բնակչության աճի միտումները: Արարատյան ՋԿՏ-ում 2015 թվականի հունվարի դրությամբ խմելու կենցաղային նպատակով ջրառը կազմել է 37,3 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի՝ 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառը կաճի մոտ 10%-ով և կկազմի 41 մլն մ3, Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի քիչ տոկոսով աճը պայմանավորված է բնակչության ցածր աճի միտումներով.
3) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում ոռոգման նպատակով տարեկան ջրառը կազմել է 290,5 մլն մ3: Ոռոգելի հողատարածքների տարեկան 3,5% աճի դեպքում՝ ըստ ելակետային սցենարի, 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ի ոռոգման նպատակով ջրառը կկազմի 348,7 մլն մ3.
4) ջրարբիացման համար ընդունվում է նույն` տարեկան 3,5% աճը.
5) Արարատյան ՋԿՏ-ում ձկնաբուծության զարգացումը սցենարներով մինչև 2021 թվականը՝ 2014 թվականի համեմատ, ակնկալվում է. Արփայի գետավազանում ջրօգտագործումը կաճի մոտ 3 անգամ՝ 11,62 մլն մ3-ից հասնելով 34,86 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում կնվազի մինչև 25%` 16,62 մլն մ3-ից հասնելով 12,47 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է Արարատյան դաշտի, ինչպես ստորերկրյա ջրերի մակարդակների նվազման հետ, այնպես էլ ջուր խնայող նոր տեխնոլոգիաների ներդրման պլանավորմամբ.
6) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում արդյունաբերության նպատակով ջրառը կազմել է 3,4 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի՝ 2021 թվականին արդյունաբերական նպատակով ջրառը կաճի մոտ 62%-ով և կկազմի 5,5 մլն մ3.
7) 2015 թվականի հունվարի դրությամբ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը կազմել է 79 մլն մ3, Արփայի գետավազանում՝ 620 մլն մ3: Հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը դիտարկելիս հաշվարկների վրա կրկնակի, եռակի և ավելի անգամ ջրօգտագործման գործոնը հնարավորինս նվազեցնելու համար միևնույն ջրային ռեսուրսից կատարված մի քանի հիդրոէներգետիկ նպատակով ջրառներից ընտրվել է առավելագույն ջրաքանակ ունեցողը: Հաշվարկներում որպես Եղեգիս վտակից կատարվող հիդրոէներգետիկ նպատակով ջրառ ընդունվել է 126.1 մլն մ3 արժեքը, քանի որ դրա մեջ է մտնում նաև մնացած ՓՀԷԿ-երի շահագործման համար օգտագործված և ջրային ռեսուրս վերադարձված ջրաքանակը: Ընդունվել է, որ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը մինչև 2021 թվականը չի փոփոխվելու: Ըստ Արփայի գետավազանի համար ընդունված սցենարի՝ հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը մինչև 2017 թվականը կնվազի՝ հասնելով 536 մլն մ3-ի, այնուհետև կմնա անփոփոխ: 2017 թվականին հիդրոէներգետիկայի ջրապահանջարկի պակասեցումը կապված է Արփա-Սևան թունելի շահագործման հետ, որի դեպքում կդադարեցվի Կեչուտի ջրամբարից «Կեչուտի» ՓՀԷԿ-ին ջրի մատակարարումը: Բացի դրանից՝ ջրապահանջարկի նվազումը պայմանավորված է լինելու հիդրոէներգետիկայի ոլորտում ջրախնայող համակարգերի ներդրմամբ: Վեդիի գետավազանում ներկայումս հիդրոէներգետիկ նպատակով ջրառ չի իրականացվում, չնայած առկա որոշակի պոտենցիալին: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված չեն նաև ջրօգտագործման թույլտվություններ՝ փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այդ պատճառով Վեդիի գետավազանում հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը հավասար է զրոյի և մինչև 2021 թվականն աճի միտումներ չունի:
Աղյուսակ N 4
Գետավազան |
Ջրօգտագործումն ըստ ոլորտների |
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
Ազատ |
Ջրապահանջարկը |
197.34 |
209.7 |
218.5 |
227.7 |
237.5 |
247.5 |
258 |
269 |
Ջրառաջարկը |
402.3 |
402.7 |
403.1 |
403.5 |
403.8 |
404.2 |
404.6 |
405 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
204.96 |
193 |
184.6 |
175.8 |
166.3 |
156.7 |
146.6 |
136 | |
Վեդի |
Ջրապահանջարկը |
142.8 |
147.11 |
151.43 |
155.74 |
160.06 |
164.37 |
168.69 |
173 |
Ջրառաջարկը |
167.2 |
167.4 |
167.5 |
167.7 |
167.8 |
168 |
168.2 |
168.3 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
24.4 |
20.29 |
16.07 |
11.96 |
7.74 |
3.63 |
-0.49 |
-4.7 | |
Արփա |
Ջրապահանջարկը |
720.3 |
717.2 |
686.6 |
676.5 |
686.8 |
697.7 |
709.1 |
720.9 |
Ջրառաջարկը |
722.6 |
717.9 |
713.2 |
708.4 |
703.7 |
699 |
694.3 |
689.5 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
2.3 |
0.7 |
26.6 |
31.9 |
16.9 |
1.3 |
-14.8 |
-31.4 | |
Արարատյան ՋԿՏ |
Ջրապահանջարկը |
1060.4 |
1074.0 |
1056.5 |
1059.9 |
1084.4 |
1109.6 |
1135.8 |
1162.9 |
Ջրառաջարկը |
1292.1 |
1288 |
1283.8 |
1279.6 |
1275.3 |
1271.2 |
1267.1 |
1262.8 | |
Դեֆիցիտը/պրոֆիցիտը |
231.7 |
214.0 |
227.3 |
219.7 |
190.9 |
161.6 |
131.3 |
99.9 |
10. Արարատյան ՋԿՏ-ում մինչև 2021 թվականը ջրառաջարկը և ջրապահանջարկը մնում են նույնը՝ 1060,4 մլն մ3, իսկ պրոֆիցիտը (ջրառաջարկի և ջրապահանջարկի տարբերությունը) կնվազի մոտ 12,5%՝ 231,7 մլն մ3-ից հասնելով 202,8 մլն մ3: Լավատեսական սցենարով ջրապահանջարկը կաճի մոտ 9,7%-ով՝ 1060,4 մլն մ3-ից հասնելով մինչև 1262,8 մլն մ3, իսկ պրոֆիցիտը կնվազի մոտ 56,9%-ով՝ մինչև 99,9 մլն մ3:
11. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում ընդհանուր առմամբ բավարարելի է տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրօգտագործման պահանջարկը և հնարավոր է մեղմել ազդեցությունները ջրառաջարկի վրա ինչպես ելակետային, այնպես էլ լավատեսական սցենարով տնտեսության զարգացման պայմաններում: Սակայն առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել Վեդիի գետավազանին, որտեղ տնտեսական զարգացման բազիսային սցենարի դեպքում 2021 թվականից հետո, իսկ լավատեսական սցենարի դեպքում` 2019 թվականից հետո կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը:
12. Արարատյան ջրավազանային տարածքում արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները (2016-2018 թթ.) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման N 2 հավելվածով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում՝ ներառյալ ջրառի ծավալը և ռեժիմը, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016 թ. |
2. |
Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների հզորացում՝ ներառյալ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների սահմանումը և ջրօգտագործման օպտիմալացումը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016 թ. |
3. |
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Ջերմուկի հիդրոլոգիական արգելավայր» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016 թ. |
4. |
Ինքնամոնիթորինգի իրականացման մեխանիզմների մշակում, ընդունում և կիրարկում՝ ջրօգտագործողների հաշվետվողականության բարելավման և ջրօգտագործման, ջրահեռացման և ջրային ռեսուրսների աղտոտման փաստացի տվյալների համալրման նպատակով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016 թ. |
5. |
Կլիմայի փոփոխության հարմարվողականության ներառում համայնքային և մարզային զարգացման ծրագրերում և պլաններում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016 թ. |
6. |
Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգի մշակում և ընդունում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2017 թ. |
7. |
ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների՝ հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, սահմանում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2017 թ. |
8. |
Հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական և վարչական խթանիչների մշակում և ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2017 թ. |
9. |
Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և վերջինիս կիրարկման մեխանիզմների մշակում |
ՀՀ բնապահպանության ՀՀ տարածքային ՀՀ արտակարգ |
2021 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
10. |
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2018 թ. |
(հավելվածը խմբ. 23.06.16 N 751-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2018, N 1470-Ն | 22.12.2018, N 338-Ն | |
23.06.2016, N 751-Ն | 28.07.2016, N 338-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|