ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2016 թվականի N 453-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոց 2 ա հասցեում գտնվող N 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի N 453-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN |
Ազգանունը, անունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհ-ման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Հատկաց-ման տարեթիվը |
Բնակարանի մակերեսը (քառ.մ) |
Հաշվեկշռային արժեքը(դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
Վարդանովա Ստելլա Երանոսյան Նատալի Հարությունի |
AM0207056, տրված ծնվ.՝ 2014 թ. ծնվ.՝ 2013 թ. |
քաղ. Երևան, Շիրակի 2 ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 121 սենյակ |
1999 թ. |
16.9 |
41737.93(19.11.2015 թ. դրությամբ) |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
2. |
Աչինյան Անժելա Հրաչիկի |
AF0351762, տրված 11.07.2001 թ. , 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 123 սենյակ |
1994թ. |
16.8 |
41490.96(19.11.2015 թ. դրությամբ) |
սեփականության իրավունքով |
3. |
Բաբայան Ելենա Արսենի |
AF0311249, տրված 29.05.2001 թ., 040-ի կողմից |
քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 903 ա սենյակ |
2012թ. |
16.2 |
82629.72(19.11.2015 թ. dրությամբ) |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|