ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) անկախ կյանքի ծառայություն՝ ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.»․
3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով․
4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով․
5) 19-րդ կետը «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «և վերանորոգման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
2) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափըուղղ, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,.»․
3) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով․
2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը և նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերով․
3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո՝ «և վերանորոգման» բառերով։
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով․
2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով․
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը և պայմանները հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման և» բառերը և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:»:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և 8-րդ հոդվածի 3-րդ կետի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով և 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. սեպտեմբերի 22 Երևան ՀՕ-275-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|