ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 373-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի կարիքների համար, Գ.Հովսեփյան փողոցը Սարալանջին կապող ճանապարհն արտաքին լուսավորության ցանցով կահավորելու աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
