ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0128 Ն. 06.08.24
6 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 128-Ն |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 265-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ներդնել արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների տրամադրման առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սահմանել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:
2. Սահմանել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ թիվ 104 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 265-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 128-Ն որոշման |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ նաև` հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:
2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-րդ կետով սահմանված դեպքերում:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ՝ Առցանց համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:
5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով:
6. Առցանց համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը տրամադրվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համաձայնեցված ձևով։ Առցանց համակարգի վերագործարկումից հետո Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համաձայնեցված ձևով տրամադրված հաշվետվությունները եռօրյա ժամկետում վերատրամադրվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնին` Կարգի 4-րդ կետով սահմանված կարգով:
7. Հաշվետվությունը տրամադրված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության տրամադրումը չի համարվում ժամկետանց: Սխալի վերաբերյալ հաղորդագրությունը ստացվում է https://reports.fmc.am հղմամբ հասանելի Առցանց համակարգում:
8. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:
9. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:
10. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված պահանջներին, ինչպես նաև xml հաշվետվության սխեմայում ներառված դաշտերի հնարավոր արժեքների թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած տրամադրված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:
11. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
12. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:
13. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը:
14. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի խափանման հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 128-Ն որոշման |
ՁԵՎ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։
Կետ |
Անվանում |
Տիպ |
Նիշերի քանակ |
Կաս-կածելի գործարքի կամ գործարար հարա-բերության վերա-բերյալ հաշվետվու-թյան դաշտեր |
Պար-տադիր տեղեկաց-ման ենթակա գործարքի վերա-բերյալ հաշ-վետվու-թյան դաշտեր |
Լրացման կարգ |
Հաշվետվու-թյան XML սխեմայում դաշտի անվանում |
1.* |
Հաշվետվության տեսակը |
բաժին |
Այո |
Այո |
Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը: |
report_ | |
2.* |
Հաշվետվության անվանումը |
բաժին |
Այո |
Այո |
report_name | ||
3.* |
Հաշվառման համարը |
թիվ |
8 |
Այո |
Այո |
Լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը: |
fmcrn |
4.* |
Ուղարկման ամսաթիվը |
տեքստ |
6 |
Այո |
Այո |
Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝ dd-օր, mm-ամիս, yy-տարի: |
sent_date |
5.* |
Հերթական համարը |
տեքստ |
4 |
Այո |
Այո |
Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001): |
seq_number |
6. |
Ուղղման կամ լրացման հերթական համարը |
թիվ |
1-3 |
Այո |
Այո |
Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով տրամադրվող հաշվետվության հերթական համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: |
error_code |
7. |
Ուղղման կամ լրացման պատճառը |
տեքստ |
մինչև 1000 |
Այո |
Այո |
Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը: |
error_reason |
8.* |
Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը |
բաժին |
Այո |
Այո |
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, ապա՝ 1) 9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման դեպքում՝ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման օրը, ամիսը, տարին: 2) 10-րդ, 16-րդ և 18-րդ կետերը լրացվում են համապատասխան տվյալների առկայության դեպքում, 3) 11-րդ, 12-րդ, 17-րդ և 19-րդ կետերում լրացվում է 0: |
transaction_ | |
9.* |
Կատարման կամ հաստատման ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
trans_date |
10.* |
Արժույթը |
տեքստ |
3 |
Այո |
Այո |
Լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը՝ ընտրելով Աղյուսակ 1 ցանկից: «Արժույթը» դաշտում լրացվում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձի կողմից վաճառված գումարի արժույթը: |
currency |
11.* |
Գումարը տվյալ արժույթով |
թիվ |
մինչև 19 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը: |
amount |
12.* |
Գումարը համարժեք ՀՀ դրամին |
թիվ |
մինչև 19 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` գործարքի կատարման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» դաշտում լրացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը: Այն դեպքում, երբ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից վաճառվել է ՀՀ դրամ և գնվել է արտարժույթ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում լրացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով (վաճառված արժույթով). գործարքի կատարման նույն գումարը լրացվում է նաև «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում: Այն դեպքում, երբ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից վաճառվել է արտարժույթ և գնվել է ՀՀ դրամ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում լրացվում է գործարքի գումարը արտարժույթով (վաճառված արժույթով), իսկ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: |
amount_amd |
13. |
Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Այո |
Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կարևորվող այլ տեղեկություններ: Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու դեպքում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը: |
transaction_ |
14.* |
Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը |
բաժին |
Այո |
Այո |
transaction_ | ||
15.* |
Տեսակը |
թիվ |
6 |
Այո |
Այո |
Լրացվում է Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով Աղյուսակ 3 ցանկից: Լրացվում է «Արտարժույթի առք» այն դեպքում, երբ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը գնել է արտարժույթ, իսկ հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամ: Լրացվում է «Արտարժույթի վաճառք» այն դեպքում, երբ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը վաճառել է արտարժույթ, իսկ հաճախորդը տրամադրել է ՀՀ դրամ: |
transaction |
16.* |
Առքի արժույթը |
տեքստ |
3 |
Այո |
Այո |
Լրացվում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից գնված արժույթը՝ ընտրելով Աղյուսակ 1 ցանկից: |
buy_currency |
17.* |
Առքի գումարը |
թիվ |
մինչև 19 |
Այո |
Այո |
Լրացվում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից գնված գումարը` արտահայտված գնման արժույթով: |
buy_amount |
18.* |
Վաճառքի արժույթը |
տեքստ |
3 |
Այո |
Այո |
Լրացվում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից վաճառված արժույթը՝ ընտրելով Աղյուսակ 1 ցանկից: |
sell_currency |
19.* |
Վաճառքի գումարը |
թիվ |
մինչև 19 |
Այո |
Այո |
Լրացվում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից վաճառված գումարը` արտահայտված վաճառքի արժույթով: |
sell_amount |
20.* |
Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն |
բաժին |
Այո |
Ոչ |
suspicios | ||
21.* |
Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբա-նությունը |
տեքստ |
Այո |
Ոչ |
Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»: «Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 22-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդը սպասարկող անձնակազմի հետ շփումներում նյարդային և դյուրագրգիռ վարքագիծ է դրսևորում»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «3. Արտարժույթի առուվաճառքի գործարքների կիրառմամբ դրամական միջոցների ծագման իրական աղբյուրների և փաստացի շարժի ուղղության քողարկման միջոցով փողերի լվացման սխեմա»): «Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 22-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:
«Այլ» նշելու դեպքում 22-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը: |
criterias cr1 cr2 cr3 | |
22.* |
Այլ չափանիշ կամ տիպաբանություն |
տեքստ |
մինչև 1000 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը: |
other_cr |
23.* |
Կասկածների նկարագրությունը |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները: |
doubt_ |
24. |
Ներգրավված անձինք |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում են կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց հայտնի այլ տեղեկատվությունը: |
rel_persons |
25. |
Կապված հաշվետվությունը |
տեքստ |
մինչև 25 |
Այո |
Ոչ |
Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը» - «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» - «Հաշվետվության հերթական համարը» - «Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե տրամադրվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց, պատճառա-հետևանքային կամ այլ առումով կապված է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից նախկինում հաշվետվությամբ տրամադրված գործարքի հետ: |
rel_report |
26.* |
Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկա-տվությանը |
թիվ |
1 |
Այո |
Ոչ |
Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով Աղյուսակ 8 ցանկից:
Լրացվում է «Այո» նաև այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրական շահառուն հաճախորդն է:
Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 27-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում: |
ben_no |
27.* |
Գործարքի կողմերը |
բաժին |
Այո |
Այո |
Լրացվում է հաճախորդի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով Աղյուսակ 7 ցանկից։ «Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 31-49 կետերով սահմանված կարգով:
«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը լիազորված անձի միջոցով կատարվելու պարագայում: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 29, 31-49 կետերով սահմանված կարգով:
«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում: «Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 30-49 կետերով սահմանված կարգով: |
side_section | |
28.* |
Գործարքի կողմը |
թիվ |
1 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով Աղյուսակ 7 ցանկից: |
side_type |
29. |
Լիազորող անձ |
թիվ |
1-ից մինչև հաճախորդների առավելագույն քանակը |
Այո |
Այո |
Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը: |
auth_clients |
30.* |
Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները: |
ben_ |
31.* |
Անուն |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի անունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում: |
first_name |
32.* |
Ազգանունը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը՝ 31-րդ կետում նշված կարգով: |
last_name |
33. |
Հայրանունը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի հայրանունը՝ 31-րդ կետում նշված կարգով: |
family_name |
34.* |
Ծննդյան ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
dob |
35.* |
Բնակության վայր (գտնվելու վայր) |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
address |
36.* |
Բնակության քաղաքը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
city |
37.* |
Բնակության մարզը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
region |
38.* |
Բնակության երկիրը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: Երկիրն ընտրվում է Աղյուսակ 4 ցանկից: |
country |
39. |
Գրանցման հասցեն |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_address |
40. |
Գրանցման քաղաքը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_city |
41. |
Գրանցման մարզը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_region |
42. |
Գրանցման երկիրը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով Աղյուսակ 4 ցանկից: |
r_country |
43.* |
Քաղաքա-ցիությունը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը՝ ընտրելով Աղյուսակ 4 ցանկից: |
citizenship |
44. |
Հանրային ծառայությունների համարանիշը |
տեքստ |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը: |
socialnum | |
45.* |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
տեքստ |
3 |
Այո |
Այո |
Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով Աղյուսակ 5 ցանկից: |
doc_type |
46.* |
Փաստաթղթի սերիան և համարը |
տեքստ |
մինչև 16 |
Այո |
Այո |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում: |
doc_number |
47.* |
Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
date_of_ |
48.* |
Ում կողմից է տրամադրվել |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը: |
giver |
49.* |
Փաստաթղթի վավերակա-նության ժամկետը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը: |
expire_date |
50.* |
Կանխարգելիչ գործողություններ |
բաժին |
Այո |
Ոչ |
susp | ||
51.* |
Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը, մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը |
թիվ |
1 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման, իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով Աղյուսակ 6 ցանկից: Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման դեպքում պարտադիր լրացման են ենթակա 52-54 կետերը, մերժման կամ դադարեցման դեպքում 52-րդ կետը, իսկ գույքի սառեցման դեպքում՝ 52-րդ, 53-րդ կետերը: |
susp_status |
52. |
Կասեցման/ մերժման կամ դադարեցման/ |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Ոչ |
Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, կամ դրա իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար |
description |
53. |
Կասեցման/ |
ամսաթիվ |
10 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
freeze_date |
54. |
Կասեցման ժամկետը |
թիվ |
1-5 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը: |
duration |
_________________________
*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:
*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐԺՈՒՅԹՆԵՐ | |
UAE DIRHAM |
AED |
AFGHANI |
AFN |
LEK |
ALL |
ARMENIAN DRAM |
AMD |
NETHERLANDS ANTILLEAN GUILDER |
ANG |
KWANZA |
AOA |
ARGENTINE PESO |
ARS |
AUSTRALIAN DOLLAR |
AUD |
ARUBAN FLORIN |
AWG |
AZERBAIJANIAN MANAT |
AZN |
CONVERTIBLE MARK |
BAM |
BARBADOS DOLLAR |
BBD |
TAKA |
BDT |
BULGARIAN LEV |
BGN |
BAHRAINI DINAR |
BHD |
BURUNDI FRANC |
BIF |
BERMUDIAN DOLLAR |
BMD |
BRUNEI DOLLAR |
BND |
BOLIVIANO |
BOB |
MVDOL |
BOV |
BRAZILIAN REAL |
BRL |
BAHAMIAN DOLLAR |
BSD |
NGULTRUM |
BTN |
PULA |
BWP |
BELARUSSIAN RUBLE |
BYR |
BELIZE DOLLAR |
BZD |
CANADIAN DOLLAR |
CAD |
CONGOLESE FRANC |
CDF |
WIR EURO |
CHE |
SWISS FRANC |
CHF |
WIR FRANC |
CHW |
UNIDAD DE FOMENTO |
CLF |
CHILEAN PESO |
CLP |
YUAN RENMINBI |
CNY |
COLOMBIAN PESO |
COP |
UNIDAD DE VALOR REAL |
COU |
COSTA RICAN COLON |
CRC |
PESO CONVERTIBLE |
CUC |
CUBAN PESO |
CUP |
CAPE VERDE ESCUDO |
CVE |
CZECH KORUNA |
CZK |
DJIBOUTI FRANC |
DJF |
DANISH KRONE |
DKK |
DOMINICAN PESO |
DOP |
ALGERIAN DINAR |
DZD |
EGYPTIAN POUND |
EGP |
NAKFA |
ERN |
ETHIOPIAN BIRR |
ETB |
EURO |
EUR |
FIJI DOLLAR |
FJD |
FALKLAND ISLANDS POUND |
FKP |
POUND STERLING |
GBP |
LARI |
GEL |
GHANA CEDI |
GHS |
GIBRALTAR POUND |
GIP |
DALASI |
GMD |
GUINEA FRANC |
GNF |
QUETZAL |
GTQ |
GUYANA DOLLAR |
GYD |
HONG KONG DOLLAR |
HKD |
LEMPIRA |
HNL |
CROATIAN KUNA |
HRK |
GOURDE |
HTG |
FORINT |
HUF |
RUPIAH |
IDR |
NEW ISRAELI SHEQEL |
ILS |
INDIAN RUPEE |
INR |
IRAQI DINAR |
IQD |
IRANIAN RIAL |
IRR |
ICELAND KRONA |
ISK |
JAMAICAN DOLLAR |
JMD |
JORDANIAN DINAR |
JOD |
YEN |
JPY |
KENYAN SHILLING |
KES |
SOM |
KGS |
RIEL |
KHR |
COMORO FRANC |
KMF |
NORTH KOREAN WON |
KPW |
WON |
KRW |
KUWAITI DINAR |
KWD |
CAYMAN ISLANDS DOLLAR |
KYD |
TENGE |
KZT |
KIP |
LAK |
LEBANESE POUND |
LBP |
SRI LANKA RUPEE |
LKR |
LIBERIAN DOLLAR |
LRD |
LOTI |
LSL |
LITHUANIAN LITAS |
LTL |
LATVIAN LATS |
LVL |
LIBYAN DINAR |
LYD |
MOROCCAN DIRHAM |
MAD |
MOLDOVAN LEU |
MDL |
MALAGASY ARIARY |
MGA |
DENAR |
MKD |
KYAT |
MMK |
TUGRIK |
MNT |
PATACA |
MOP |
OUGUIYA |
MRO |
MAURITIUS RUPEE |
MUR |
RUFIYAA |
MVR |
KWACHA |
MWK |
MEXICAN PESO |
MXN |
MEXICAN UNIDAD DE INVERSION (UDI) |
MXV |
MALAYSIAN RINGGIT |
MYR |
MOZAMBIQUE METICAL |
MZN |
NAMIBIA DOLLAR |
NAD |
NAIRA |
NGN |
CORDOBA ORO |
NIO |
NORWEGIAN KRONE |
NOK |
NEPALESE RUPEE |
NPR |
NEW ZEALAND DOLLAR |
NZD |
RIAL OMANI |
OMR |
BALBOA |
PAB |
NUEVO SOL |
PEN |
KINA |
PGK |
PHILIPPINE PESO |
PHP |
PAKISTAN RUPEE |
PKR |
ZLOTY |
PLN |
GUARANI |
PYG |
QATARI RIAL |
QAR |
NEW ROMANIAN LEU |
RON |
SERBIAN DINAR |
RSD |
RUSSIAN RUBLE |
RUB |
RWANDA FRANC |
RWF |
SAUDI RIYAL |
SAR |
SOLOMON ISLANDS DOLLAR |
SBD |
SEYCHELLES RUPEE |
SCR |
SUDANESE POUND |
SDG |
SWEDISH KRONA |
SEK |
SINGAPORE DOLLAR |
SGD |
SAINT HELENA POUND |
SHP |
LEONE |
SLL |
SOMALI SHILLING |
SOS |
SURINAM DOLLAR |
SRD |
SOUTH SUDANESE POUND |
SSP |
DOBRA |
STD |
EL SALVADOR COLON |
SVC |
SYRIAN POUND |
SYP |
LILANGENI |
SZL |
BAHT |
THB |
SOMONI |
TJS |
TURKMENISTAN NEW MANAT |
TMT |
TUNISIAN DINAR |
TND |
PA’ANGA |
TOP |
TURKISH LIRA |
TRY |
TRINIDAD AND TOBAGO DOLLAR |
TTD |
NEW TAIWAN DOLLAR |
TWD |
TANZANIAN SHILLING |
TZS |
HRYVNIA |
UAH |
UGANDA SHILLING |
UGX |
US DOLLAR |
USD |
US DOLLAR (NEXT DAY) |
USN |
US DOLLAR (SAME DAY) |
USS |
URUGUAY PESO EN UNIDADES INDEXADAS (URUIURUI) |
UYI |
PESO URUGUAYO |
UYU |
UZBEKISTAN SUM |
UZS |
BOLIVAR |
VEF |
DONG |
VND |
VATU |
VUV |
TALA |
WST |
CFA FRANC BEAC |
XAF |
SILVER |
XAG |
GOLD |
XAU |
BOND MARKETS UNIT EUROPEAN COMPOSITE UNIT (EURCO) |
XBA |
BOND MARKETS UNIT EUROPEAN MONETARY UNIT (E.M.U.-6) |
XBB |
BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 9 (E.U.A.-9) |
XBC |
BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 17 (E.U.A.-17) |
XBD |
EAST CARIBBEAN DOLLAR |
XCD |
SDR (SPECIAL DRAWING RIGHT) |
XDR |
CFA FRANC BCEAO |
XOF |
PALLADIUM |
XPD |
CFP FRANC |
XPF |
PLATINUM |
XPT |
SUCRE |
XSU |
CODES SPECIFICALLY RESERVED FOR TESTING PURPOSES |
XTS |
ADB UNIT OF ACCOUNT |
XUA |
THE CODES ASSIGNED FOR TRANSACTIONS WHERE NO CURRENCY IS INVOLVED |
XXX |
YEMENI RIAL |
YER |
RAND |
ZAR |
ZAMBIAN KWACHA |
ZMW |
ZIMBABWE DOLLAR |
ZWL |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
cr1 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
cr2 |
ԱՅԼ |
cr3 |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ |
|
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ |
104101 |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔ |
104102 |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԵՐԿՐՆԵՐ | |
AFGHANISTAN |
AF |
ALAND ISLANDS |
AX |
ALBANIA |
AL |
ALGERIA |
DZ |
AMERICAN SAMOA |
AS |
ANDORRA |
AD |
ANGOLA |
AO |
ANGUILLA |
AI |
ANTARCTICA |
AQ |
ANTIGUA AND BARBUDA |
AG |
ARGENTINA |
AR |
ARMENIA |
AM |
ARUBA |
AW |
AUSTRALIA |
AU |
AUSTRIA |
AT |
AZERBAIJAN |
AZ |
BAHAMAS |
BS |
BAHRAIN |
BH |
BANGLADESH |
BD |
BARBADOS |
BB |
BELARUS |
BY |
BELGIUM |
BE |
BELIZE |
BZ |
BENIN |
BJ |
BERMUDA |
BM |
BHUTAN |
BT |
BOLIVIA, PLURINATIONAL STATE OF |
BO |
BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA |
BQ |
BOSNIA AND HERZEGOVINA |
BA |
BOTSWANA |
BW |
BOUVET ISLAND |
BV |
BRAZIL |
BR |
BRITISH INDIAN OCEAN TERRITORY |
IO |
BRUNEI DARUSSALAM |
BN |
BULGARIA |
BG |
BURKINA FASO |
BF |
BURUNDI |
BI |
CÃ'TE D'IVOIRE |
CI |
CAMBODIA |
KH |
CAMEROON |
CM |
CANADA |
CA |
CAPE VERDE |
CV |
CAYMAN ISLANDS |
KY |
CENTRAL AFRICAN REPUBLIC |
CF |
CHAD |
TD |
CHILE |
CL |
CHINA |
CN |
CHRISTMAS ISLAND |
CX |
COCOS (KEELING) ISLANDS |
CC |
COLOMBIA |
CO |
COMOROS |
KM |
CONGO |
CG |
CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE |
CD |
COOK ISLANDS |
CK |
COSTA RICA |
CR |
CROATIA |
HR |
CUBA |
CU |
CURAÇAO |
CW |
CYPRUS |
CY |
CZECH REPUBLIC |
CZ |
DENMARK |
DK |
DJIBOUTI |
DJ |
DOMINICA |
DM |
DOMINICAN REPUBLIC |
DO |
ECUADOR |
EC |
EGYPT |
EG |
EL SALVADOR |
SV |
EQUATORIAL GUINEA |
GQ |
ERITREA |
ER |
ESTONIA |
EE |
ETHIOPIA |
ET |
FALKLAND ISLANDS (MALVINAS) |
FK |
FAROE ISLANDS |
FO |
FIJI |
FJ |
FINLAND |
FI |
FRANCE |
FR |
FRENCH GUIANA |
GF |
FRENCH POLYNESIA |
PF |
FRENCH SOUTHERN TERRITORIES |
TF |
GABON |
GA |
GAMBIA |
GM |
GEORGIA |
GE |
GERMANY |
DE |
GHANA |
GH |
GIBRALTAR |
GI |
GREECE |
GR |
GREENLAND |
GL |
GRENADA |
GD |
GUADELOUPE |
GP |
GUAM |
GU |
GUATEMALA |
GT |
GUERNSEY |
GG |
GUINEA |
GN |
GUINEA-BISSAU |
GW |
GUYANA |
GY |
HAITI |
HT |
HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS |
HM |
HOLY SEE (VATICAN CITY STATE) |
VA |
HONDURAS |
HN |
HONG KONG |
HK |
HUNGARY |
HU |
ICELAND |
IS |
INDIA |
IN |
INDONESIA |
ID |
IRAN, ISLAMIC REPUBLIC OF |
IR |
IRAQ |
IQ |
IRELAND |
IE |
ISLE OF MAN |
IM |
ISRAEL |
IL |
ITALY |
IT |
JAMAICA |
JM |
JAPAN |
JP |
JERSEY |
JE |
JORDAN |
JO |
KAZAKHSTAN |
KZ |
KENYA |
KE |
KIRIBATI |
KI |
KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF |
KP |
KOREA, REPUBLIC OF |
KR |
KUWAIT |
KW |
KYRGYZSTAN |
KG |
LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC |
LA |
LATVIA |
LV |
LEBANON |
LB |
LESOTHO |
LS |
LIBERIA |
LR |
LIBYA |
LY |
LIECHTENSTEIN |
LI |
LITHUANIA |
LT |
LUXEMBOURG |
LU |
MACAO |
MO |
MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF |
MK |
MADAGASCAR |
MG |
MALAWI |
MW |
MALAYSIA |
MY |
MALDIVES |
MV |
MALI |
ML |
MALTA |
MT |
MARSHALL ISLANDS |
MH |
MARTINIQUE |
MQ |
MAURITANIA |
MR |
MAURITIUS |
MU |
MAYOTTE |
YT |
MEXICO |
MX |
MICRONESIA, FEDERATED STATES OF |
FM |
MOLDOVA, REPUBLIC OF |
MD |
MONACO |
MC |
MONGOLIA |
MN |
MONTENEGRO |
ME |
MONTSERRAT |
MS |
MOROCCO |
MA |
MOZAMBIQUE |
MZ |
MYANMAR |
MM |
NAGORNO-KARABAKH REPUBLIC |
NK |
NAMIBIA |
NA |
NAURU |
NR |
NEPAL |
NP |
NETHERLANDS |
NL |
NEW CALEDONIA |
NC |
NEW ZEALAND |
NZ |
NICARAGUA |
NI |
NIGER |
NE |
NIGERIA |
NG |
NIUE |
NU |
NORFOLK ISLAND |
NF |
NORTHERN MARIANA ISLANDS |
MP |
NORWAY |
NO |
OMAN |
OM |
PAKISTAN |
PK |
PALAU |
PW |
PALESTINE, STATE OF |
PS |
PANAMA |
PA |
PAPUA NEW GUINEA |
PG |
PARAGUAY |
PY |
PERU |
PE |
PHILIPPINES |
PH |
PITCAIRN |
PN |
POLAND |
PL |
PORTUGAL |
PT |
PUERTO RICO |
PR |
QATAR |
QA |
RÉUNION |
RE |
ROMANIA |
RO |
RUSSIAN FEDERATION |
RU |
RWANDA |
RW |
SAINT BARTHÉLEMY |
BL |
SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA |
SH |
SAINT KITTS AND NEVIS |
KN |
SAINT LUCIA |
LC |
SAINT MARTIN (FRENCH PART) |
MF |
SAINT PIERRE AND MIQUELON |
PM |
SAINT VINCENT AND THE GRENADINES |
VC |
SAMOA |
WS |
SAN MARINO |
SM |
SAO TOME AND PRINCIPE |
ST |
SAUDI ARABIA |
SA |
SENEGAL |
SN |
SERBIA |
RS |
SEYCHELLES |
SC |
SIERRA LEONE |
SL |
SINGAPORE |
SG |
SINT MAARTEN (DUTCH PART) |
SX |
SLOVAKIA |
SK |
SLOVENIA |
SI |
SOLOMON ISLANDS |
SB |
SOMALIA |
SO |
SOUTH AFRICA |
ZA |
SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS |
GS |
SOUTH SUDAN |
SS |
SPAIN |
ES |
SRI LANKA |
LK |
SUDAN |
SD |
SURINAME |
SR |
SVALBARD AND JAN MAYEN |
SJ |
SWAZILAND |
SZ |
SWEDEN |
SE |
SWITZERLAND |
CH |
SYRIAN ARAB REPUBLIC |
SY |
TAIWAN, PROVINCE OF CHINA |
TW |
TAJIKISTAN |
TJ |
TANZANIA, UNITED REPUBLIC OF |
TZ |
THAILAND |
TH |
TIMOR-LESTE |
TL |
TOGO |
TG |
TOKELAU |
TK |
TONGA |
TO |
TRINIDAD AND TOBAGO |
TT |
TUNISIA |
TN |
TURKEY |
TR |
TURKMENISTAN |
TM |
TURKS AND CAICOS ISLANDS |
TC |
TUVALU |
TV |
UGANDA |
UG |
UKRAINE |
UA |
UNITED ARAB EMIRATES |
AE |
UNITED KINGDOM |
GB |
UNITED STATES |
US |
UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS |
UM |
URUGUAY |
UY |
UZBEKISTAN |
UZ |
VANUATU |
VU |
VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF |
VE |
VIETNAM |
VN |
VIRGIN ISLANDS, BRITISH |
VG |
VIRGIN ISLANDS, U.S. |
VI |
WALLIS AND FUTUNA |
WF |
WESTERN SAHARA |
EH |
YEMEN |
YE |
ZAMBIA |
ZM |
ZIMBABWE |
ZW |
NO VALUE |
NV |
ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ | |
ԱՆՁՆԱԳԻՐ |
AND |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ |
ZIG |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
JTP |
ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
CVK |
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ |
PVK |
ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
PCP |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ |
OTA |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
AHP |
ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ |
HHA |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
MKQ |
ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
JKQ |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
KAC |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
CHP |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ |
NID |
ԱՂՅՈՒՍԱԿ 6.ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ԿԱՍԵՑՈՒՄ, ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ) | |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ |
1 |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ |
2 |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ |
3 |
ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ |
4 |
ԱՌԿԱ ՉԷ |
5 |
ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ | |
ՀԱՃԱԽՈՐԴ |
1 |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ |
2 |
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ |
3 |
ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԱՅՈ/ՈՉ | |
ԱՅՈ |
1 |
ՈՉ |
2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական: