ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 237-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 1-ին պարբերությունում «Համբարձում Մաթևոսյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)» բառերով,
բ. 2-րդ պարբերությունում «ոլորտը համակարգող տեղակալ» բառերը փոխարինել «ոլորտները համակարգող տեղակալներ» բառերով,
գ. 10-րդ պարբերությունից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ» բառերով,
դ․ 11-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ» բառերով,
ե. 13-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերով․
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
ա. 6-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
բ․ 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի հետ առնչություն ունեցող այլ բնագավառներում՝
ա. դեպի Հայաստանի Հանրապետություն ուղղված աշխատանքային միգրացիայի կամ կամավոր աշխատանքի հոսքի կառավարմանն ուղղված գործիքակազմի ընտրության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու,
բ. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա կամ կամավոր աշխատանք կատարող քաղաքացիների մարդկանց շահագործման և թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի գնահատում։»․
3) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի՝
ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (աշխատանքային խմբի ղեկավար)»,
բ. 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ»,
գ. 9-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչ» բառերով,
դ. 10-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչ» բառերով,
ե. 33-րդ պարբերությունում «պետ» բառը փոխարինել «ներկայացուցիչ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
