ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2020 թվականի N 289-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող` 1,730,797,770 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 08.07.22 N 492-Ա, 06.12.23 N 864-Ա, 26.08.24 N 605-Ա)
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի N 289-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 16.02.21 N 124-Ա, 08.07.22 N 492-Ա, 24.11.22 N 834-Ա, 26.08.24 N 605-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։ Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,730,797,770 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, (ՀՎՀՀ 04703401) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 881,261,870 դրամի չափով. 2) Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով. 3) Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Իրականացվում է 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 28,000,000 դրամի չափով` ա. ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ. 4) Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 46,165,670 դրամի չափով. 5) Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,653,280 դրամի չափով. 6) Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 85,000,000 դրամի չափով. 7) Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 8) Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով. 9) Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Իրականացվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով. 10) Լուսատուների ներմուծում: Իրականացվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 37,036,543 դրամի չափով. 11) Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,000,000 դրամի չափով. 12) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Իրականացվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 400,000,000 դրամի չափով. 13) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում։ Նախատեսվում է ձեռք բերել 2024 թվականի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ը՝ 27,384,910 դրամի չափով. 14) Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 881,261,870 դրամ առանց ԱԱՀ-ի. 2) Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի. 3) Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 28,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի` ա․ ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ. 4) Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 46,165,670 դրամ առանց ԱԱՀ-ի. 5) Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,653,030 դրամ առանց ԱԱՀ-ի. 6) Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 85,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 7) Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 8) Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 9) Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում՝ 2,901,950 դրամ առանց ԱԱՀ-ի. 10) Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ առանց ԱԱՀ-ի. 11) Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 12) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նյութերի մատակարարում՝ 400,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 13) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում՝ 27,384,910 դրամ առանց ԱԱՀ-ի. 14) Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը խմբ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 16.02.21 N 124-Ա, 09.04.21 N 303-Ա, 08.07.22 N 492-Ա, 24.11.22 N 834-Ա, 06.12.23 N 864-Ա, 26.08.24 N 605-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |