ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 418-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) N 1 hավելվածի 4-րդ կետի 19-րդ ենթակետը «հարցման հիման վրա» բառերից հետո լրացնել «, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերումը մինչև նախագծային աշխատանքների մեկնարկը (այդ թվում` կնքված նախագծման պայմանագրի առկայությամբ) իրականացվում է բացառապես ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական մարմինների և համայնքների կողմից» բառերով.
2) N 4 hավելվածի`
ա. N 1 ցանկի 7-րդ կետի 12-րդ ենթակետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) էլեկտրամատակարարման (էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ) վերգետնյա համակարգեր`»,
բ. N 1 ցանկի 7-րդ կետի 12-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» պարբերություններով.
«ը. վնասված պաշտպանիչ խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0 գծմ երկարությամբ,
թ. փտած, վնասված հենասյուների փոխարինում,
ժ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,
ժա. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,
ժբ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:»,
գ. N 1 ցանկի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) կապի (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ) վերգետնյա համակարգեր՝
ա. դիտահորերի վերանորոգում, դիտահորերի վնասված ծածկերի և մտոցների փոխարինում,
բ. վնասված պաշտպանիչ խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0 գծմ երկարությամբ,
գ. փտած, վնասված հենասյուների փոխարինում, թեքված հենասյուների ուղղում, կախված մալուխների վերաձգում,
դ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,
ե. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,
զ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:»,
դ. N 2 ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները՝ երեքը չգերազանցող տերմինալների քանակով)՝ բացառությամբ բենզալցակայանների և գազալցակայանների»,
ե. N 2 ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բջջային կապի դաշտային (բազային) կայանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի)»,
զ. N 2 ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 2.1 ցանկով.
«ՑԱՆԿ N 2.1
ՄԻՋԻՆԻՑ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (III ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Միջինից բարձր ռիսկայնության աստիճան ունեցող (II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող բնակելի և հասարակական նշանակության) օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական պարզ փորձաքննության:
2. Միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) օբյեկտներն են`
1) հաստատված նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում տեղակայվող բջջային կապի բազային կայանքները (ալեհավաքները) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի).
2) էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները (երեքը գերազանցող տերմինալների քանակով).
3) հեռահաղորդակցության բաշխիչ (երկրորդային) ցանցերը.
4) 400 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տները.
5) 400 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող՝ բլոկավորված կառուցապատման բնակելի տները (երբ յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ)՝ բացառությամբ թաղամասերի կառուցապատման նախագծերով իրականացվողների.
6) 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (բացառությամբ բենզաև գազալիցքավորման կայանների), հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, մոթելները, զբոսաշրջային և ճամբարային բնակատեղիները, քեմփինգները, տարբեր տիպի գրասենյակները, կապի բաժանմունքները, արվեստանոցները, բաղնիքները, սաունաները.
7) 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող՝ սակավահարկ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքերը` բացառությամբ թաղամասերի կառուցապատման նախագծերով իրականացվողների.
8) II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող այլ հասարակական (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) նշանակության շենքերը.
9) սույն ցանկում ներառված օբյեկտների վերակառուցման, հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները, եթե դրանց արդյունքում չեն գերազանցվում միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) օբյեկտների սույն կետի 1-8-րդ ենթակետերով սահմանված հարաչափերն ու բնութագրերը։»,
է. N 3 ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետը «իգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իդ» պարբերությամբ.
«իդ. էլեկտրամոբիլների լիցքավորման ստորգետնյա կայաններ:»,
ը. N 3 ցանկի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշման հավելվածով սահմանված օբյեկտները:».
3) N 5 հավելվածի՝
ա. N 2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետը «պայմանագրի համաձայն» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը և պայմանագրի տվյալները կարող են չլրացվել)»,
բ. N 2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետի «շինարարական աշխատանքների կապալառուի» բառերը փոխարինել «գլխավոր կապալառուի» բառերով,
գ. N 2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի «կամ՝ (լրացվում է ռիսկայնության II կատեգորիայի օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով փոխարինվելու դեպքում)» բառերը փոխարինել «կամ՝ (լրացվում է միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով փոխարինվելու դեպքում կամ չի լրացվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)»,
դ. N 2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի «նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրի համարը» բառերը փոխարինել «նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրի ամսաթիվը, համարը» բառերով,
ե. N 3-1 ձևի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել)»,
զ. N 3-2 ձևի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել) »,
է. N 3-3 ձևի 4-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել) »,
ը. N 3-2-1 ձևը «Ենթակապալառու կազմակերպություն» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. « (միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի և ենթակապալառուի անվանումները կարող են չլրացվել)»,
թ. N 3-2-1 ձևի «Այլ շահագրգիռ կազմակերպություններ» պարբերության 3-րդ կետի «Տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի ____________ N ____________ երաշխավորագրով (կցվում է)» բառերը փոխարինել «Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի ____________ N ____________ երաշխավորագրով (կցվում է) կամ չի լրացվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)» բառերով,
ժ. N 3-2-1 ձևի «Հանձնաժողովն արձանագրեց, որ՝» պարբերության 1-ին կետը «շինարարական աշխատանքներն ավարտված» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N-ը կարող են չլրացվել)»:
2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2025 թվական:
