ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 601-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 524-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժած բնակչության կարիքներին արագ արձագանքում» N 524-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սվետլանա Աթանեսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00102387) 2024 թվականի օգոստոսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 2,832,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03506316) 2024 թվականի օգոստոսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 1000 հատ բարձի ձեռքբերում` 2,670,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03506316) 2024 թվականի օգոստոսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրբիչների ձեռքբերում` 4,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2024 թվականի օգոստոսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 1000 հատ ծածկոցի ձեռքբերում` 6,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |