ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 31-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության 4-րդ և 7-րդ կետերի (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) համաձայն և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 135 որոշմամբ հաստատված՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգչում՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 111 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգչում կատարվող
1. I բաժնում՝
ա) փաստաթղթի տեսակի 0103 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
|
». |
բ) փաստաթղթի տեսակի 0203 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
|
». |
գ) փաստաթղթի տեսակի 0302 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
|
». |
դ) փաստաթղթերի 04 խմբի ծածկագրով դիրքում՝
փաստաթղթերի տեսակի 0403 և 0404 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
փաստաթղթի տեսակի 0406 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
« |
|
». |
ե) փաստաթղթերի 05 խմբի ծածկագրով դիրքում՝
փաստաթղթի տեսակի 0501 ծածկագրով դիրքում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր» բառերը հանել,
փաստաթղթի տեսակի 0502 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
փաստաթղթի տեսակի 0502 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
|
». |
ե) փաստաթղթերի 06 խմբի ծածկագրով դիրքում՝
փաստաթղթի տեսակի 0602 և 0605 ծածկագրերով դիրքերում «գործողությունը դադարեցնելու մասին» բառերը փոխարինել «գործողությունը չեղարկելու (չեղյալ ճանաչելու) մասին» բառերով,
փաստաթղթի տեսակի 0605 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
« |
|
». |
2. 3-րդ սյունակի 5-րդ դիրքի II բաժնում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԵՀ 043-2023 (խմբ. 2)»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
![loading...](/static/img/loader.gif)