Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 8-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 1,724,012,240 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին և ինտեգրմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Մետատեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00099721) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական ամբարձչի ձեռքբերում՝ 6,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 8-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 90000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային և երկարաժամկետ ինտեգրման

կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն

Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,724,012,240 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 90000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական

իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի դեկտեմբեր 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կանխիկ դրամական աջակցության տրամադրում 5-ամսյա ժամանակահատվածում կոմունալ ծառայությունների և տան վարձավճարների վճարման նպատակով (միանալով կառավարության սխեմային)՝ 533,412,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) կանխիկ դրամական աջակցության տրամադրում՝ 381,620,827 դրամ, բազմանպատակ կանխիկի տրամադրման նպատակով (միանալով կառավարության սխեմային), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում.

3) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 23,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում.

4) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 30,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

5) արկղերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

6) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 216,476,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

7) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 4,855,760 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

8) մասնագիտական գործիքների և սարքավորումների ձեռքբերում շահառուների նախաձեռնություններին աջակցելու նպատակով՝ 24,150,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն

ընկած ժամանակահատվածում.

9) խնամքի միջոցների և հանրային սննդի ծառայությունների ձեռքբերում տարեց շահառուների խնամքի իրականացման նպատակով՝ 64,710,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

10) թարգմանչական և տպագրական ծառայությունների ձեռքբերում շահառուների իրազեկման նպատակով (կրթական նյութեր, հոգեբանական և առաջին օգնության թեմաներով նյութեր)՝ 24,173,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

11) վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում և շինարարական նյութերի ձեռքբերում հյուրընկալ համայնքների կրթական հաստատություններում և կոլեկտիվ կացարաններում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների ստեղծման նպատակով՝ 96,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

12) շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

13) գրենական պարագաների և կրթական նյութերի ձեռքբերում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների գործառնության ապահովման նպատակով՝ 4,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

14) տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 16,468,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.

15) շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

16) անձնակազմի, կամավոր անդամների, գործընկեր կազմակերպությունների և շահառուների կարողությունների զարգացման նպատակով դասընթացների, սեմինարների և հանրային միջոցառումների կազմակերպում՝ 42,757,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

17) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 3,588,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում․

18) համակարգչային, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների, փրկարարական գույքի և համազգեստի ձեռքբերում անձնակազմի և կամավոր անդամների համար հումանիտար աջակցության տրամադրման և բաշխումների ընթացքում դաշտային աշխատանքների արդյունավետ իրականացման և կոորդինացման համար՝ 113,850,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում․

19) աշխատավարձ ծրագրի անձնակազմի, դասընթացավարների և փորձագետների համար` 50,130,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 23,000,000 դրամ արժողությամբ.

2) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 216,476,000 դրամ արժողությամբ.

3) սննդային պարագաների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ արժողությամբ.

4) արկղերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ արժողությամբ.

5) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 4,855,760 դրամ արժողությամբ.

6) մասնագիտական գործիքների և սարքավորումների ձեռքբերում շահառուների նախաձեռնություններին աջակցելու նպատակով՝ 24,150,000 դրամ արժողությամբ.

7) խնամքի միջոցների և հանրային սննդի ծառայությունների ձեռքբերում տարեց շահառուների խնամքի իրականացման նպատակով՝ 64,710,500 դրամ արժողությամբ.

8) տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 16,468,000 դրամ արժողությամբ.

9) թարգմանչական և տպագրական ծառայությունների ձեռքբերում շահառուների իրազեկման նպատակով (կրթական նյութեր, հոգեբանական և առաջին օգնության թեմաներով նյութեր)՝ 24,173,000 դրամ արժողությամբ.

10) շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ արժողությամբ.

11) վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում և շինարարական նյութերի ձեռքբերում հյուրընկալ համայնքների կրթական հաստատություններում և կոլեկտիվ կացարաններում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների ստեղծման նպատակով՝ 96,600,000 դրամ արժողությամբ.

12) գրենական պարագաների և կրթական նյութերի ձեռքբերում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների գործառնության ապահովման նպատակով՝ 4,600,000 դրամ արժողությամբ.

13) շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային

մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

14) համակարգչային, հաղորդակցության, ՏՏ սարքավորումների, փրկարարական գույքի և համազգեստի ձեռքբերում անձնակազմի և կամավոր անդամների համար հումանիտար աջակցության տրամադրման և բաշխումների ընթացքում դաշտային աշխատանքների արդյունավետ իրականացման և կոորդինացման համար՝ 113,850,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր` 140,750,200 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի, դասընթացավարների և փորձագետների համար` 50,130,200 դրամ, շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ և շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

09.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան